EN | AM

Կայուն զարգացման նպատակներ


Նոր օրակարգը առաջնորդների խոստումն է ուղղված բոլոր մարդկանց։ Դա օրակարգ է մարդկանց համար՝ վերջ դնելու աղքատության բոլոր ձևերին։ Դա օրակարգ է մեր ընդհանուր տան՝ մոլորակի համար,» - Բան Կի-մուն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա և նպատակաուղղված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով: Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված,  որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:

Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար: Երկրներն առաջնային պատասխանատվություն ունեն իրականացնելու հետևողական գործողություններ և դիտարկելու նպատակների իրագործման առաջնթացը, ինչը պահանջում է որակյալ ու մատչելի տվյալների ժամանակին հավաքագրում: Տարածաշրջանային հետագա գործողություններն ու դիտարկումները հիմնված կլինեն ազգային մակարդակի վերլուծությունների վրա և կնպաստեն հետագա գործողությունների ու դիտարկումների իրականացմանը գլոբալ մակարդակում:

Գլոբալ մակարդակով 169 թիրախներից բաղկացած 17 նպատակները կենթարկվեն մշտադիտարկման՝ համաձայն մի շարք գլոբալ ցուցանիշների:

 

Կայուն զարգացման նպատակները

 

   Կայուն զարգացման նպատակները Հայաստանում    

 


Հարակից էջեր