EN | AM

Կայուն զարգացման նպատակները

Նախապատմություն

2015թ. սեպտեմբերին աշխարհի ավելի քան 150 երկրների առաջնորդները  ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում մասնակցեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին՝ պաշտոնապես ընդունելու կայուն զարգացման նոր հավակնոտ օրակարգը:

ՄԱԿ-ի 193 անդամ պետություններ համաձայնության եկան «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որի մեջ ներառված են հռչակագիրը, կայուն զարգացման 17 նպատակներն  ու 169 թիրախները, նպատակների իրականացման միջոցների ու վերանայված գլոբալ համագործակցությանը վերաբերող բաժինը, ինչպես նաև դիտարկման ու հետագա գործողությունների ծրագրային շրջանակը:

Կայուն զարգացում

1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից (Երկրի գագաթնաժողով) ի վեր աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: Կայուն զարգացման հայեցակարգը, որ ներկայացված է Օրակարգ 21-ում, բնորոշվում է որպես զարգացում, որ բավարարում է ներկայի պահանջները՝ առանց վնաս հասցնելու ապագա սերունդների իրենց սեփական կարիքները հոգալու կարողությանը:

Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների,  2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:

Ռիո+20-ի «Ապագան, որ մենք ենք ուզում» ելքային փաստաթղթի մեջ ՄԱԿ-ի անդամ պետությունները հանաձայնեցին ստեղծել բաց աշխատանքային խումբ՝ մշակելու կայուն զարգացման մի շարք նպատակներ: Բաց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը հաստատվեց 2014թ. հուլիսին, կազմում է Կայուն զարգացման օրակարգ 2030 -ի առանցքը:

* Սեղմելով ԿԶՆ յուրաքանչյուր պատկերի վրա դուք կուղղորդվե՛ք նույն նպատակի թիրախների ու ցուցանիշների էջ։

Կայուն զարգացման նպատակների ամփոփաթերթերը

Նպատակ 1 Նպատակ 2 Նպատակ 3 Նպատակ 4 Նպատակ 5
Նպատակ 6 Նպատակ 7 Նպատակ 8 Նպատակ 9 Նպատակ 10
Նպատակ 11 Նպատակ 12 Նպատակ 13 Նպատակ 14 Նպատակ 15
    Նպատակ 16 Նպատակ 17  


Կայուն զարգացման նպատակների մասին տեսանյութեր և անիմացիոն ֆիլմեր հայերեն ենթագրերով


Հարակից էջեր