EN | AM

Կին առաջնորդները համախմբվում են՝ կյանքեր փրկելու և կենսաապահովման միջոցները պաշտպանելու համար


28.04.2020
Ինչպես երբևէ նորագույն պատմության մեջ, կանայք գտնվում են COVID-19-ի առաջնագծում և կրում են այս մարդկային ճգնաժամի հիմնական ծանրությունը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդ

«Հանուն բոլորի» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր առաջնորդներին արձագանքել COVID-19 համաճարակի մարդկային ճգնաժամին և ֆինանսավորել ՄԱԿ-ի արձագանքման և վերականգնման հիմնադրամը:

Նյու Յորք, ապրիլի 27 - Սատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների լուծմանն ուղղված համերաշխության և անհապաղ գործողությունների կոչին՝ մի խումբ նշանավոր կանայք միացել են այսօր համաշխարհային քարոզչական արշավի՝ կյանքեր փրկելու և կենսաապահովման միջոցները պաշտպանելու համար՝ կոչ անելով աշխարհի բոլոր երկրների, բոլոր ոլորտների ղեկավարներին լուծել համաճարակի հետևանքով առաջացած մարդկային ճգնաժամը:

«Հանուն բոլորի» նախաձեռնությունը հրավիրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդի կողմից և միավորում է կին առաջնորդների, ովքեր ցանկանում են աջակցել ստեղծված արտակարգ իրավիճակը լուծելու ՄԱԿ-ի ռազմավարությանը, որը նկարագրված է ապրիլի 27-ին լույս տեսած «Համատեղ պատասխանատվություն, գլոբալ համերաշխություն և կարիքավոր մարդկանց համար անհապաղ քայլեր. ՄԱԿ-ի՝ COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներին անհապաղ արձագանքման շրջանակում»:

«Ինչպես երբևէ նորագույն պատմության մեջ, կանայք գտնվում են COVID-19-ի առաջնագծում և կրում են այս մարդկային ճգնաժամի հիմնական ծանրությունը» - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: «Ժամանակն է, որ մենք, որպես կին առաջնորնդեր, ոտքի կանգնենք և քայլեր ձեռնարկենք՝ համաճարակը հաղթահարելու և իրավիճակից ավելի ուժեղ դուրս գալու համար՝ հետամուտ լինելով, որ աշխարհը հասնի Կայուն զարգացման նպատակներին մինչև 2030 թվականը»:

Առաջինների թվում այսօր խմբին են միացել Եթովպիայի Նախագահ Սահլե Վորկ Զեւդեն, Նորվեգիայի վարչապետ և գլխավոր քարտուղարի՝ Կայուն զարգացման նպատակների հարցերով պաշտպան Էռնա Սոլբերգը, գլխավոր քարտուղարի՝ Կայուն զարգացման նպատակների հարցերով պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասերը, Բարբադոսի վարչապետ Միա Մոտտլին, գլխավոր քարտուղարի՝ Կայուն զարգացման նպատակների հարցերով պաշտպան Դիա Միրզան, ՄԱԿ-ի Կանանց բարի կամքի դեսպան Մյունիբա Մազարին,  ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, «ՄԱԿ Կանայք» գործակալության գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմը:

Միասին կանայք սատարում են ՄԱԿ-ի՝ միջազգային աջակցությունը և քաղաքական պարտավորությունները ընդլայնելու կոչին՝ «նախկինից ավելի լավ կարգավիճակով վերառադնալու» և ապահովելու համար մարդկանց հասանելիությունը սոցիալական պաշտպանությանը ու կենսական նշանակություն ունեցող ծառայություններին: Վերջինս ենթադրում է աջակցություն ՄԱԿ-ի՝ COVID-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամին: Հիմնադրամը միջգերատեսչական մեխանիզմ է՝ նախատեսված օգնելու համաճարակի հետևանքով տնտեսական դժվարություններից և սոցիալական ցնցումներից առավել շատ տուժած երկրներին և մարդկանց:

Հիմնադրամը նպատակ ունի առաջին ինը ամիսների ընթացքում հավաքագրել 1 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա ևս 2 միլիարդ՝ երկու տարում՝ աջակցելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին, այդ թվում՝ Զարգացող փոքր կղզի-պետություններին և խոցելի խմբերին, ինչպիսիք են՝ կանայք և երեխաները, ովքեր անհամաչափորեն են կրում  համաճարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունները:

Այսօր Նիդերլանդներն հայտարարեց Հիմնադրամին 15 միլիոն եվրո (16,6 միլիոն ԱՄՆ դոլար) նախնական նվիրաբերման մասին՝ հետևելով Նորվեգիայի և Դանիայի օրինակին, որոնք խոստացել են համապատասխանաբար 150 միլիոն նորվեգական կրոն (14,1 միլիոն ԱՄՆ դոլար) և 50 միլիոն դանիական կրոն (7,3 միլիոն ԱՄՆ դոլար):

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում էլ ավելի շատ կին առաջնորդներ, այդ թվում՝ քաղաքական, բիզնես և այլ ոլորտներից, կմիանան «Հանուն բոլորի» նախաձեռնությանը՝ միավորելով իրենց ձայնը ի աջակցություն ՄԱԿ-ի սոցիալական և տնտեսական վերականգնման ռազմավարությանը, ինչպես նաև՝ խրախուսելու ամբողջությամբ ֆինանսավորել COVID-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի գործունեությունը: