EN | AM

Երիտասարդությունը՝ COVID-19-ի հաղթահարման առաջամարտիկ

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն

Նատալյա Քանեմի ուղերձը

Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Օգոստոսի 12, 2020 թ.

Մինչ Երիտասարդների միջազգային օրը նշում ենք համաշխարհային համավարակի կիզակետում, մենք ականատեսն ենք, թե ինչպես են երիտասարդները գործում՝ լուծելու իրենց համայնքների խնդիրները։

Երիտասարդները COVID-19 համավարակին արձագանքման առանջնագծում են եղել՝ մեկտեղելով ջանքերն աշխարհով մեկ։ Նրանք առողջապահական համակարգի աշխատողներ են, ակտիվիստներ, նորարարներ ու սոցիալական և համայնքային աշխատողներ։

Այս համավարակի պայմաններում երիտասարդներին հասնելու և նրանց ներգրավելու համար մենք պետք է տեղեկություն տարածենք, պարզաբանենք ապատեղեկատվությունն ու պետք է «զինենք» նրանց՝ քայլ անելու վարակի տարածումը զսպելու ուղղությամբ։ Մենք պետք է վավերացնենք երիտասարդ մարդկանց առաջնորդությունը և պաշտպանենք նրանց մարդու իրավունքները։ 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը, լսում է երիտասարդները ձայները և աջակցում նրանց իմաստալից մասնակցությանն իրենց վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացման գործում։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկեց «Երիտասարդներն ընդդեմ COVID-19-ի» (#YouthAgainstCOVID19) խոսակցությունը։ Երիտասարդները, որտեղ էլ որ ապրելիս լինեն, խրախուսվում են ներբեռնել իրենց տեսանյութերը, որոնցում պատմում են համավարակի դեմ պայքարի իրենց ջանքերի մասին և փոխանցում իրենց փորձը, թե ինչպես են առաջ շարժվելու նոր ուղիներ գծագրում իրենց համայնքների համար։  

Հավավարակի ավերիչ ազդեցությունների թվում զբաղվածության, կրթության և էական ծառայություններից, այդ թվում՝ սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու հնարավորությունների կորուստը նշանակում է, որ շատ երիտասարդներ բախվում են իրենց իրավունքների և ընտրությունների խաթարման փաստին։ Երիտասարդ կանայք և աղջիկները հատկապես խոցելի են։ 

Մինչ աշխարը ձգտում է այնպիսի վերականգնման, որը կամրապնդի դիմակայունությունը, մենք պետք է ապահովենք, որ երիտասարդները գերակայություն լինեն, որպեսզի նրանց համար հասանելի լինեն իրենց ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ կրթությունը, գործիքները և ծառայությունները։

Այսօր եկեք տարբեր սերունդներով ձեռք ձեռքի տանք։ Եկեք ի մի գանք և դիմակայենք մեր առջև հառնած մարտահրավերները՝ աշխատելով երիտասարդների հետ՝ կառուցելու ավելի ներառական, կայուն ապագա բոլորի համար։