EN | AM

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ


ՄԱՓԳՀ
Աննա-Կարին Օստ՝ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` +374 10 545 935; +374 55 50 42 40 
Ֆաքս՝ +374 10 567 817
Էլ-փոստ` armye@unhcr.org
URL:  http://www.unhcr.org
  http://www.un.am 

ՄԱՆԴԱՏԸ 

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ), որը նաև հայտնի է որպես  ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ, գործունեություն է ծավալում աշխարհի 130 երկրներում՝ նպատակ ունենանլով առաջնորդել և համակարգել փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային գործողությունները և կառավարությունների հետ միասին գտնել երկարաժամկետ լուծումներ նրանց համար:

ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ

Մտահոգության առարկա հանդիսացող անձինք (2020թ.-ի հունվարի 1-ի տվյալներով)
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ և ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐ (ԸՍՏ ԵՐԿՐԻ)

Սիրիա  (փախստականներ, ապաստան հայցողներ և փախստականների նման իրավիճակում հայտնված անձինք) – 14,746
Ադրբեջան – 1,319
Իրաք – 1,088
Իրան - 151
Ուկրաինա – 122
Այլ – 732
Քաղաքացիություն չունեցող անձինք - 961

Ընդհանուր՝ 19,119
(Աղբյուր՝ ՀՀ կառավարություն, հունվարի 1, 2020թ.)

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայությունը երկրում

  • 1 գրասենյակ մայրաքաղաք Երևանում
  • ԱՆՁՆԱԿԱԶՄ՝ 2 միջազգային աշխատակից, 14 տեղացի աշխատակից, 4 օժանդակ աշխատակից

Պատմություն 

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) իր ներկայաթյունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 1992 թ. Դեկտեմբերին՝ աջակցելու 1988 – 1992 թթ.-ին Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած ավելի քան 360 հազար էթնիկ հայ փախստականներին, ովքեր Հայաստան էին գաղթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով:

Իր գործունեության առաջին տարիներին ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատանքներն ուղղված էին Ադրբեջանից գաղթած փախստականների կենսական կարիքների ապահովմանը, զուգահեռ նրանց սոցիալական ինտեգրմանն ու ինքնաբավությանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝  բնակարանային, առողջապահական, կրթական, իրավական օգնության, խորհրդատվության և ինքնաբավ կեցության ապահովման ոլորտներում: 2004 թ.-ից ի վեր Հայաստան են ժամանել նաև հարյուրավոր էթնիկ հայ փախստականներ Իրաքից և փոքր քանակով ապաստան հայցողներ, ինչպես նաև փախստականներ Մերձավոր Արևելքից, Կուբայից, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից: Ավելին, Ուկրաինայում հակամարտության հետևանքով 2014թ. սկզբից 2015թ. հունիս ամիսը ընկած ժամանակահատվածում 200 Ուկրաինայի քաղաքացի ապաստանի խնդրանքով դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն:

Հայաստանը 2012-2018 թթ. ընթացքում դրսևորեց միջազգային ՛՛բեռի կիսման՛՛ մոտեցում Հայաստանում պաշտպանություն փնտրող Սիրիայից տեղահանված շուրջ 22 հազար մարդու նկատմամբ, որոնցից 15,000-ը շարունակում են մնալ և պաշտպանություն ստանալ Հայաստանում: 2016 թ.-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) հակամարտության հետևանքով մոտ 2,000 անձ ԼՂ-ի Թալիշ և Մատաղիս գյուղերից տեղահանվեցին Հայաստան: ՀՀ-ի մարզերում ՄԱԿ ՓԳՀ-ն անմիջապես ներգրավվեց դաշտային մոնիտորինգի մեջ և ԼՂ-ից տեղահանված խոցելի ընըանիքներին տրամադրվեց հրատապ հումանիտար օգնություն:

Հայաստանն անդամակցում է 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային և վերջինիս 1967թ. արձանագրությանը, ինչպես նաև 1954թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին և 1961թ. Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաներին: 2015թ.-ից Հայաստանը համարվում է ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի լիիրավ անդամ: Ներկայումս ՄԱԿ ՓԳՀ-ն ակտիվորեն խթանում է տեղահանված բնակչության ներգրավվածությունը կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգի իրագործման և ՀՀ զարգացման տեսլականի մեջ: Ազգային ժողովը հավանություն է տվել նոր ձևավորված կառավարության գործողությունների ծրագրին, որն առաջին անգամ ներառում է փախստականների և միգրացիայի վերաբերյալ էական հղումներ: Ծրագիրը հետևաբար լավ հարթակ է ստեղծում ՄԱԿ ՓԳՀ-ի և Կառավարության՝ փախստականների ընդունման և ինտեգրման մեխանիզմների շուրջ համատեղ աշխատանքի համար, ներառյալ ինտեգրման միասնական քաղաքականությունը: Այնուամենայնիվ, անբավարար ընդունելության պայմանները և ապաստան հայցողների ապօրինի սահմանահատման և ազգային անվտանգության առումներով քրեական հետապնդումը կարող են խոչընդոտել փախստականների արդյունավետ պաշտպանությանը:

Աշխատանք գործընկերների հետ

  • Պետական գործընկերներ՝ Միգրացիոն ծառայություն, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններ, Ազգային Անվտանգության ծառայություն:
  • Այլ կառույցներ՝ Ազգային Ժողով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հանրային պաշտպանի գրասենյակ, Արդարադատության ակադեմիա, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն, Զբաղվածության պետական ​​գործակալություն:
  • Քաղաքացիական հասարակություն՝ Առաքելություն Հայաստան բարեգործական ՀԿ, Հայկական կարմիր խաչի ընկերություն, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն, Հայկական Կարիտաս, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպություն, Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն ՀԿ,  Սիրիահայերի միություն, Օքսիջեն, Կանանց աջակցության կենտրոն, Գորիսի երիտասարդական միություն, «Վորլդ Վիժն», Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնություն (ABA ROLI), «Սեյվ դը չիլդրեն», Հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան:
  • Միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի հայաստանյան թիմ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն, GIZ, Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամ:
  • Այլ՝  այլ սփյուռքի կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ և ֆինանսական կառույցներ, լրատվական, կրթական հաստատություններ, փորձագետներ և հետազոտողներ:

Հիմնական գործունեություն
Պաշտպանություն

  • Քարոզել օրենսդրական բարեփոխումները, խթանել և օժանդակել Փախստականների և ապաստանի մասին բարեփոխված օրենքի իրագործումը՝ hամապատասխանեցնելով այն փախստականների և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, մասնավորապես  1951 Ժնևի կոնվենցիային և ՄԱԿ ՓԳՀ-ի ուղեցույցներին:
  • Միգրացիոն ծառայությանն աջակցել և տրամադրել խորհրդատվություն՝ ապաստանի համակարգի մատչելիությունը պահպանելու, բարելավելու, վերահսկելու, կառավարության ապաստանի ընթացակարգերի ընդունման պայմանների և որակի բարձրացման հարցում՝ միևնույն ժամանակ խթանելով իշխանությունների լայն (ֆինանսական) ներգրավվածությունը տեղահանման մարտահրավերներին արձագանքելու գործում:
  • Ռազմավարական դատական ներգրավվածություն շրջանակներում իրականացնել դատավորների և իրավաբանների վերապատրաստում՝ դատարանների և դատավորների ներուժի զարգացման նպատակով:
  • Ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրել իրավաբանական օգնություն և խորհրդատվություն: Աջակցել հանրային պաշտպանի գրասենյակին՝ մատուցելու ծառայություններ մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար։
  • Սահմանների համակարգված մշտադիտարկում՝ապահովելու ՀՀ տարածք մուտքի և ապաստանի համակարգի հասանելիությունը՝ ներառյալ վերապատրաստման դասընթացներ սահմանապահների, քրեակատարողական կառույցների աշխատակազմի և ԱԱԾ այլ աշխատակիցների համար:
  • Աջակցել երեխաների շահագործման, սեռական և գենդերային բռնության դեպքերին արձագանքելուն և կանխարգելելուն՝ տրամադրելով լրացուցիչ համակարգեր մտահոգության առարկա հանդիսացող անձանց՝ կառավարության արձագանքի բացթողումները լրացնելու համար:
  • Առավել խոցելի մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար դրամական աջակցության տրամադրում:
  • Քաղաքացիության մասին օրենսդրության փոփոխությունների խթանում և ապաքաղաքացիության որոշման գործընթանցերի ստեղծում և կիրառում:

Կրթություն

  • Ինտեգրման և ինքնաբավ կենսակերպ վարելու բարելավման համար մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար ապահովել կրթության լայն հնարավորություններ:
  • Հայերեն և ռուսերեն լեզվի դասընթացների կազմակերպում ապաստան հայցողների և փախստականների համար՝ ուղղված նրանց ինտեգրմանը:
  • Ստեղծել հնարավորություններ միջմշակութային ուսուցման և փորձի փոխանակման համար՝ ուղղված մշակութային և սոցիալական ադապտացիային:
  • Խրախուսել ինքնաբավ կենսակերպ՝ կազմակերպելով մասնագիտական դասընթացներ՝ զուգորդված աշխատանքային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գործիքների տրամադրմամբ:

Առողջապահություն

  • Բոլոր մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար ՀՀ պետական ​​առողջապահական ծառայությունների համապարփակ ապահովման խրախուսում, ինչպես նաև առողջապահական ծառայություններ մատուցողների շրջանում իրազեկության բարձրացում:
  • Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում. առավել խոցելի մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար լրացուցիչ առողջապահական ծառայությունների մատուցում, անհատական խնամք տարեց և անկողնային հիվանդ փախստականների համար:

Կացարան և կենսական կարիքների ապահովում

  • Քաջալերել ապաստան հայցողների համար պետական աջակցության ավելի ուժեղ համակարգային կառույցներ ունենալը, ներառյալ՝ տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում միգրացիոն ծառայության նոր հատուկ կացարան կառուցելու համար:
  • Կարիքների գնահատման հիման վրա առավել խոցելի մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար դրամական աջակցության տրամադրում` ներառյալ բնակվարձի մասնակի փոխհատուցում և բազմաֆունկցիոնալ դրամաշնորհներ (օրինակ` ձմեռացման աջակցության, միանվագ դրամական աջակցություն նոր ժամանողների համար՝ առկա բացերը լրացնելու նպատակով):

Համայնքի հզորացում և ինքնաբավություն

  • Փախստականների՝ համայնքների համախմբման միջոցառումներին ներգրավման և ընդունող համայնքներում փախստականների կոալիցիաների ստեղծման խթանում:
  •  Մասնագիտական դասընթացներ, եկամտաբեր գործիքների տրամադրում, միկրովարկեր և դրամաշնորհներ:
  • Երիտասարդական խորհրդատվական խմբերի ստեղծման խթանում, ՛՛ինքնօգնության՛՛ սխեմաների, սոցիալական ֆորումների և կանանց ակումբների ստեղծում:
  • Տեղեկատվության փոխանակման և կարողությունների զարգացման միջոցով համայնքների հզորացում:

Երկարաժամկետ լուծումներ

  • Խրախուսել ուշադրությունը կենտրոնացնել մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումների առաջխաղացում և դյուրացում, հիմնականում ինտեգրման միջոցով:
  • Նպաստել կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգի իրագործմանը՝ աջակցելով փախստականների և ապաստան հայցողների ներգրավմանը զարգացման նախաձեռնություններում:
  • Փախստականներին ներգրավել պետական ​​հանրային ծառայությունների և աշխատանքային մեխանիզմների մեջ՝ ընդլայնելով համագործակցությունը և ուղղորդման մեխանիզմները:
  • Նպաստել համայնքներում խտրականության դեմ պայքարին, հանդուրժողականությանը և փոխըմբռնմանը` կազմակերպելով սեմինարներ, հանդիպումներ, իրազեկման բարձրացման դասընթացներ:

      ԱՐՏԱՔԻՆ/ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ձգտել օգտագործել ռազմավարական հաղորդակցություն՝ աջակցելու մտահոգության առարկա հանդիսացող անձանց և նրանց համար ստեղծել ավելի նպաստավոր ընդունելության պայմաններ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական գործառույթների մասին իրազեկման բարձրացման միջոցով (լրատվության, հանրային տեղեկատվության տարածման, սոցիալական կայքերի, և համայնքային տեղեկատվության):
  • Հաղորդակցվել մտահոգության առարկա հանդիսացող անձանց հետ փախստականների իրավունքների և պարտականությունների, հասանելի ծառայությունների մասին՝ նրանց գիտելիքների բարձրացման նպատակով, և համոզվել, որ իրենք ունեն բավարար տեղեկատվություն իրենց ապագային վերաբերող որոշումներ կայացնելիս:
  • Կանոնավոր կերպով տեղեկատվական հանդիպումներ ունենալ դոնորների հետ՝ ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց և տեղահանված բնակչության իրավիճակի մասին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ ռազմավարական ուղղությունների և երկրում ու գլոբալ զարգացումների վերաբերյալ զեկուցելու նպատակով:
  • Փորձել գրավել պետական նվիրատվություններ, համատեղ ֆինանսավորման մեխանիզմներ, ինչպես նաև աջակցություն ՄԱԿ-ից, միջազգային ֆինանսական կառույցներից և մասնավոր սեկտորից: Ստեղծել միջոցներ նոր ծրագրերի և արտակարգ իրավիճակներին անդրադառնալու համար, երբ դրանք առաջանում են:
  • ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը իրականացվում է կառավարության, ՄԱԿ-ի այլ գործակալությունների, ինչպես նաև ազգային և միջազգային ՀԿ-ների հետ համագործակցությամբ. ընդհանուր երկրի բյուջեի ավելի քան 48%-ը իրականացվում է տեղական գործընկերների միջոցով:
  • 4,425,325 ԱՄՆ դոլարի ընդհանուր բյուջեն բաշխվում է տարբեր ծրագրերի միջև, որից 4,305,572 ԱՄՆ դոլարը (97%) տրամադրվում է փախստականներին և ապաստան հայցողներին աջակցող ծրագրերի համար, իսկ 119,753 ԱՄՆ դոլարը (3%)՝ քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերող ծրագրերի համար:
  • ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալ է իր դոնորներին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի 2019թ. գործունեությանը Հայաստանում աջակցելու նպատակով կատարած ներդրումների համար: Հատկապես շնորհակալ ենք ԱՄՆ, ԵՄ, Շվեդիա,  Գերմանիա, Դանիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ալժիր, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Էստոնիա, Ինդոնեզիա, Մոնակո, Մոնտենեգրո, Պերու, Քաթար, Կորեկան Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Սաուդիան Արաբիա, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Շրի Լանկա, Թայլանդ, Միացյալ Արաբական Էմիրություններ, Ուրուգվայ և այլ մասնավոր դոնորներին:
 
* ՄԱՓԳՀ աշխատանքի ընթացիկ ամփոփագրեր:
 
 
* ՄԱՓԳՀ տեղեկատվական թերթիկներ՝
 

Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում