EN | AM
All A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

balance of payments 
վճարային հաշվեկշիռ 

bank lending 
բանկային վարկավորում 

The analysis and description of the situation prior to the start of an operation, against which change can be assessed or comparisons made.

Վերլուծություն, որը նկարագրում է իրավիճակը նախքան զարգացման ոլորտում միջամտությունը, ինչի համեմատ հետագայում կարելի է չափել առաջընթացը կամ համեմատություններ անել:

Basel Convention on the Control of Transboundary Movements of Hazardous Wastes and Their Disposal 
Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիա 

Data that describe the situation to be addressed by a programme or project that serve as the starting point for measuring changes in the situation and the performance of that programme or project.

baseline year 
բազային տարի 

basic social services 
հիմնական սոցիալական ծառայություններ 

Basle Committee on Banking Supervision 
Բանկային վերահսկման Բազելի կոմիտե 

subject: climate change

A policy-neutral reference case of future emissions, i.e., projections of future emission levels in the absence of changes in current policies, economics and technology.

Գործողությունների սովորական ընթացքի սցենարը ապագա արտանետումների փոփոխության չեզոք քաղաքականություն է, այսինքն ապագա արտանետումների մակարդակների պլանավորում գործող քաղաքականության, տնտեսության և տեխնոլոգիաների մեջ որևիցե փոփոխությունների բացակայության պարագայում: 

BCA / Biennial Collaborative Agreement (WHO) 
Երկտարյա համագործակցության համաձայնագիր (ԱՀԿ) 

Vaccine against tuberculosis that is prepared from a strain of the attenuated (virulence-reduced) live bovine tuberculosis bacillus, that has lost its virulence in humans by being specially subcultured in a culture medium.

Տուբերկուլոզի դեմ պատվաստանյութ։ Պատրաստված է մարդու համար վիրուլենտությունը կորցրած, կովի` հատուկ արհեստական միջավայրում աճեցված տուբերկուլյոզային ցուպիկի թուլացված շտամից։

 

BDEAC / Central African States Develpoment Bank 
Կենտրոնական Աֆրիկայի երկրների զարգացման բանկ 

bed net 
մահճակալների պաշտպանիչ ցանց 

bed sore 
պառկելախոց 

There are a number of theories and models of human behaviour that guide health promotion and education efforts to encourage behaviour change, i.e. the adoption and maintenance of healthy behaviours.

 

Գոյություն ունեն մարդու վարքի մի շարք տեսություններ և մոդելներ, որոնք ուղղորդում են առողջության պահպանմանն ու ուսուցմանն ուղղված ջանքերը` խրախուսելու վարքագծի փոփոխությունները, այսինքն` առողջ, անվտանգ վարքագծերի որդեգրումն ու պահպանումը:  

Reference point or standard against which performance or achievements can be assessed. A benchmark refers to the performance that has been achieved in the recent past by other comparable organizations, or what can be reasonably inferred to have been achieved in the circumstances.

Չափանիշ, ըստ որի կարելի է գնահատել կատարողականը կամ նվաճումները: Ենթադրում է ոչ վաղ անցյալում այլ՝ նմանատիպ կազմակերպությունների կողմից իրագործված կատարողականի հետ համեմատություն կամ նմանատիպ պայմաններում հնարավոր նվաճումների մասին ենթադրություն: 

benchmarking 
համեմատական վերլուծություն, սանդղագրում 

The individuals, groups, or organizations, whether targeted or not, that benefit, directly or indirectly, from the development intervention.

Անհատներ, խմբեր կամ կազմակերպություններ՝ թիրախավորված կամ ոչ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակի կերպով շահում են զարգացման ոլորտի միջամտությունից: 

Benefit-sharing Fund 
Օգուտի համատեղ օգտագործման հիմնադրամ 

BENELUX / Belgium-Netherlands-Luxemburg Union 
Բենիլյուքս / Բելգիա-Նիդեռլանդներ-Լյուքսեմբուրգ մաքսային-տնտեսական միություն 

Berne Convention for the Protection of literary and Artistic Works 
Գրական և գեղարվեստական աշխատանքների պաշտպանության մասին Բեռնի կոնվենցիա 

Թե՛ միջազգային, և թե՛ ազգային մակարդակում գործող նորմերի և սկզբունքների կիրառությանը նպաստող միջոցներ։ Լավագույն գործելակերպերը կարող են արտացոլվել գործառնական հրահանգներում, վարքագծի կանոնագրքերում կամ «մեղմ իրավունքի» (պարտադիր բնույթ չունեցող) այլ դրսևորումներում, սակայն չպետք է հանգեցնեն պոզիտիվ իրավունքի թուլացմանը կամ խաթարմանը։ Դրանք բնութագրվում են որպես նորարարական, ստեղծագործական լուծումներ մշակող, միգրանտների համար նախատեսված մարդու իրավունքների իրականացման մակարդակի վրա դրականորեն անդրադարձող, տևական հետևանքներ առաջացնող միջոցներ՝  հատկապես ինքնին միգրանտներին ներգրավելու միջոցով, ինչպես նաև վերարտադրման հնարավորություն ունեցող միջոցներ։

Business management term for optimal tactics and strategies. It is said that best practices do not guarantee success; rather, they describe those tactics and strategies used in successful companies, organizations, operations and so forth. Best practices (or good practices) are projects and advocacy which have proven successful in the past or in other countries.

Involving two parties or two States.

Երկու կողմերի կամ երկու պետություններ ներգրավող։

Aid that is controlled and spent by donor countries at their own discretion. It may include staff, supplies, equipment, funding to receipt governments and funding to NGOs. It also includes assistance channelled as earmarked funding through international and UN organisations.

Պաշտոնական մեխանիզմներ, որոնց շուրջ պետությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և որոնք, ըստ էության, աշխատանքային միգրացիայի շուրջ միջպետական համագործակցությանը վերաբերող իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ են։ Տերմինն օգտագործվում է նաև պետությունների միջև աշխատողների տեղաշարժը կանոնակարգող՝ պետությունների, ինչպես նաև մի շարք այլ դերակատարների, այդ թվում առանձին նախարարությունների, գործատու կազմակերպությունների և այլ սուբյեկտների միջև հաստատված, ավելի նվազ պաշտոնական բնույթ ունեցող կարգավորումների համար։

binding force 
պարտադիր ուժ 

binding obligation 
պարտադիր ուժ ունեցող պարտավորություն 

BINUB / United Nations Integrated Office in Burundi 
Բուրունդիում ՄԱԿ-ի միացյալ գրասենյակ 

BINUCA / United Nations Integrated Peacebuilding Office in the Central African Republic 
ՄԱԿ-ի խաղաղաշինության միացյալ գրասենյակ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում 

Biochemical Oxygen Demand after Five Days (BOD5) 
թթվածնի հնգօրյա կենսաքիմիական պահանջ (ԹԿՊ5) 

biodiversity 
կենսաբազմազանություն 

Disaster caused by the exposure of living organisms to germs and toxic substances.

Processes of organic origin or those conveyed by biological vectors, including exposure to pathogenic micro-organisms, toxins and bioactive substances, which may cause the loss of life or injury, property damage, social and economic disruption or environmental degradation.

biological pond 
կենսաբանական լճակ 

A weapon of mass destruction based on pathogenic biological agents. It may include ammunition loaded with biological agents (e.g. missile warheads, bombs, tube or rocket artillery ammunition) and their delivery systems. Biological warfare is the intentional use of disease-causing micro-organisms or other entities that can replicate themselves (e.g. viruses, infectious nucleic acids and prions) against humans, animals or plants for hostile purposes. It may also involve the use of toxins: poisonous substances produced by living organisms, including micro-organisms (e.g. botulinum toxin), plants (e.g. ricin derived from castor beans) and animals (e.g. snake venom). If they are utilized for warfare purpose, the synthetically manufactured counterparts of these toxins are biological weapons.

Established in 2007 to provide support to the States parties to the Biological Weapons Convention within the Geneva branch of the United Nations Office for Disarmament Affairs. The Unit is funded by the States parties to the Convention and provides:

  1. administrative support and assistance;
  2. national implementation support and assistance;
  3. support and assistance for confidence-building measures; and
  4. support and assistance for obtaining universality.

The study of measurable biological characteristics. “Biometric identifiers” (BIs) are pieces of information that encode a representation of a person’s unique biological make-up (e.g. fingerprints, retinal scans or voice scans). Some governments have introduced the use of biometrics as an improved security measure in issuing passports, visas or residence permits.

Կենսաբանորեն չափելի հատկանիշների վերաբերյալ ուսումնասիրություն։ «Կենսաչափական կողմնորոշիչները» (ԿԿ) տվյալներ են, որոնց մեջ կոդավորված է անձի կենսաբանական եզակի հատկանիշների նկարագիրը (օրի- նակ` մատնահետքերը, աչքի ցանցաթաղանթի սկանավորումը կամ ձայնի սկանավորումը): Որոշ պետություններում կենսաչափական տվյալների կիրառումը ներդրվել է որպես անվտանգության կատարելագործված միջոց՝ անձնագիր, վիզա կամ բնակության (կացության) թույլտվություն տալու դեպքերի համար։

biotechnology 
բիոտեխնոլոգիա 

bipolarization 
երկբևեռացում 

An original document, usually issued under governmental or religious authority, stating inter alia, when and where a person was born.

Սովորաբար պետական կամ կրոնական կառույցների կողմից տրվող բնօրինակ փաստաթուղթ, որում, ի թիվս այլ տվյալների, նշվում է անձի ծննդյան ժամանակը և վայրը։

Average annual number of births over a given period. Refers to five-year periods running from 1 July to 30 June of the initial and final years. Data are presented in thousands.

Number of births over a given period classified by age group of mother (15-19, 20-24, 25-29, 30-34…..45-49). Refers to five-year periods running from 1 July to 30 June of the initial and final years. Data are presented in thousands.

BIS / Bank for International Settlements 
ՄՀԲ / Միջազգային հաշվարկների բանկ 

Blue Helmets 
Կապույտ սաղավարտներ 

blue-fin tuna stocks 
սովորական թյունոսի պաշարներ 

blueprint 
նախագիծ 

BMS / breast milk substitute 
կրծքի կաթին փոխարինող 

BNUB / UN Office in Burundi 
Բուրունդիում ՄԱԿ-ի գրասենյակ 

Board of Trustees 
հոգաբարձուների խորհուրդ 

Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment 
Ցանկացած տեսակի կալանքի կամ բանտարկության մեջ գտնվող բոլոր անձանց պաշտպանության սկզբունքների համալիր փաթեթ 

“In good faith”; made without fraud or deceit; sincere, genuine.

«Ազնվորեն»՝ առանց խաբելու կամ մոլորեցնելու, անկեղծ, ճշմարիտ։ Միջազգային հանրային իրավունքում այս տերմինը նշանակում է միջազգային իրավունքի սուբյեկտների պարտականությունը՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Դա ներառում է պայմանագրերի կատարում այնպիսի եղանակով, որ դրանց չի զրկում իրենց էությունից, պայմանագրերի մեկնաբանում դրանց ստեղծման ոգով, օրենքի չարաշահման արգելք, և դավաճանության արգելք՝ զինված ընդհարումների ժամանակ գործող միջազգային իրավունքում։

A person who genuinely intends to enter the State for a lawful purpose.

Միգրացիայի համատեքստում՝ անձ, որը իրական մտադրություն ունի մուտք գործել տվյալ պետություն օրինական նպատակներով, և ում կողմից անօրինական մնալը և մուտքի պայմանները խախտելը, հյուպատոսական կամ իմիգրացիայի (ներգաղթի) հարցերով մարմնի աշխատակցի կարծիքով, հավանական չէ։

Monetary sum collected by the State as an assurance that an alien will take some required action, usually leaving the State. Departure bonds might be collected upon visa issuance or entry. Funds held as a bond are typically refunded upon proof of departure, such as when the person visits the State’s consulate in his/her home country.

Միգրացիայի համատեքստում՝ պետության կողմից գանձվող դրամական գումար՝ որպես ապահովում քաղաքացի չհանդիսացող անձի կողմից անհրաժեշտ գործողությունը կատարելուն, որպես կանոն՝ պետությունից դուրս գալուն։ Մեկնման պարտավորավճար կարող է գանձվել վիզա տրամադրելիս կամ մուտք գործելիս։ Որպես պարտավորավճար պահվող դրամական միջոցները սովորաբար վերադարձվում են մեկնման մասին ապացույցի հիման վրա, ինչպես օրինակ, երբ անձն այցելում է իր հայրենի երկրում գտնվող տվյալ պետության հյուպատոսարան։ Պարտավորավճար կարող է վճարվել նաև կալանքից ազատվելու համար։

The state of being under the control of another person.

Այլ անձի հսկողության տակ գտնվելու վիճակը։

Service rendered by a worker under condition of bondage arising from economic considerations, notably indebtedness through a loan or an advance. Where debt is the root cause of bondage, the implication is that the worker (or dependents or heirs) is tied to a particular creditor for a specified or unspecified period until the loan is repaid.

Տնտեսական նկատառումներից, հատկապես՝ փոխառությամբ կամ կանխավճարով պայմանավորված պարտքի պատճառով կախյալ վիճակում հայտնված աշխատողի կողմից մատուցվող ծառայություն։ Եթե կախյալ վիճակի հիմնական պատճառը պարտքն է, ապա ենթադրվում է, որ աշխատողը (կամ նրա խնամքի տակ գտնվող անձինք կամ նրա ժառանգները) կախման մեջ է կոնկրետ պարտատիրոջից որոշակի կամ անորոշ ժամկետով՝ մինչև պարտքի մարումը։

Bonn Convention on the Conservation of Migratory Species of Wild Animals 
Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին Բոննի կոնվենցիա 

bOPV / (bivalent) Oral Polio Vaccine 
երկվալենտ ՕՊՎ 

A State’s regulation of the entry of persons to its territory, in exercise of its sovereignty.

Պետության կողմից, իր ինքնիշխանության իրականացման նպատակով, իր տարածք անձանց մուտքի և իր տարածքից անձանց մեկնման կարգավորումը՝ անկախ այդ կարգավորումը ֆիզիկական սահմանի վրա կամ տարածքից դուրս՝ դեսպանատանը կամ հյուպատոսարանում իրականացնելու հանգամանքից։

Սահմանը հատելու ֆիզիկական գործողությունը՝ սահմանված անցակետում կամ սահմանի վրա գտնվող այլ վայրում։

Facilitation of authorized flows of business people, tourists, migrants and refugees and the detection and prevention of illegal entry of aliens into a given country. Measures to manage borders include the imposition by States of visa requirements, carrier sanctions against transportation companies bringing irregular aliens to the territory, and interdiction at sea. International standards require a balancing between facilitating the entry of legitimate travellers and preventing that of travellers entering for inappropriate reasons or with invalid documentation.

Անձանց՝ ներառյալ գործարարների, զբոսաշրջիկների, միգրանտների և փախստականների՝ թույլատրված ներհոսքերի դյուրացումը, ինչպես նաև քաղաքացի չհանդիսացող անձանց՝ տվյալ երկիր անկանոն կարգավիճակով իրականացվող մուտքերի կանխարգելումը։ Սահմանների կառավարման միջոցները ներառում են պետությունների կողմից վիզայի տրամադրման պահանջների սահմանում, համապատասխան երկրի տարածք անկանոն կարգավիճակով միգրանտներ բերող՝ փոխադրումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառվող փոխադրման սանկցիաների սահմանում, ինչպես նաև ծովում իրականացվող գործունեության արգելքը։ Միջազգային ստանդարտներով պահանջվում է, որ հավասարակշռություն ապահովվի օրինական ճանապարհորդողի մուտքը դյուրացնելու և չհիմնավորված պատճառներով կամ անվավեր փաստաթղթերով ճանապարհորդողի մուտքը կանխելու միջև։ 

A generic term describing those officials whose primary task is to guard the border and enforce the immigration (and possibly customs) laws of the State. Also termed “border guards”, “border police” or “aliens police”.

Ընդհանրացված տերմին, որով բնութագրվում են այն ծառայողները, որոնց առաջնային խնդիրը սահմանի պահպանությունն է ու պետության՝ իմիգրացիայի [ներգաղթի] վերաբերյալ (հավանաբար նաև մաքսային) օրենսդրության կիրարկումը։ Օգտագործվում են նաև «սահմանապահներ», «սահմանային ոստիկանություն» կամ «օտարերկրյա անձանց/հպատակների հարցերով ոստիկանություն» տերմինները։ 

Line separating the land territory or maritime zones of one State from another.

Երկու պետությունների ցամաքային տարածքները կամ ծովային գոտիները կամ պետության առանձին մասերն իրարից առանձնացնող գիծ։ Այն կարող է վերաբերել նաև բնակեցված և զարգացած տարածքի եզրամասում հիմնադրված շրջանին։

borehole 
հորատանցք 

boundary demarcation 
սահմանազատում (սահմանի դեմարկացիա) 

Emigration of trained and talented individuals from the country of origin to a third country, due to causes such as conflict or lack of opportunities .

Պատրաստված և տաղանդավոր անհատների էմիգրացիա (արտագաղթ) ծագման երկրից մեկ այլ երկիր, ինչը հանգեցնում է ծագման երկրում հմուտ կադրերի կրճատմանը։

Immigration of trained and talented individuals from a third country into the receiving country. Also called reverse brain drain.

Պատրաստված և տաղանդավոր անհատների իմիգրացիա (ներգաղթ) դեպի նպատատակետ երկիր։ Կոչվում է նաև «ուղեղների հակադարձ արտահոսք»։

International conference at which the IMF and World Bank Articles of Agreement were adopted on July 22, 1944.

Brussels Declaration and Programme of Action for the Least Developed Countries 
Առավել թույլ զարգացած երկրների մասին Բրյուսելի հռչակագիր և գործողությունների ծրագիր 

BSEC / Organization of the Black Sea Economic Cooperation 
ՍԾՏՀ / Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն 

WHO tool for maternal mortality and morbidity audit

 

ԱՀԿ գործիք մայրական մահացության և հիվանդացածության վերահսկման համար

The Convention on the Prohibition of the Development, Production and Stockpiling of Bacteriological (Biological) and Toxin Weapons and on their Destruction (usually referred to as the Biological Weapons Convention, abbreviation: BWC, or Biological and Toxin Weapons Convention, abbreviation: BTWC) was the first multilateral disarmament treaty banning the production of an entire category of weapons.                                                                    

Budapest Treaty for the International Deposit of Micro-organisms 
Միկրոօրգանիզմների միջազգային ավանդապահման Բուդապեշտի պայմանագիր 

buffer zone 
բուֆերային գոտի 

A party’s duty to prove a disputed assertion or charge. In the migration context, an alien seeking entry into a foreign State generally bears the burden of proof; that is, the alien must prove that s/he is entitled to enter and not inadmissible under the laws of the State.

Վիճարկվող պնդումը կամ մեղադրանքն ապացուցելու՝ կողմի պարտավորությունը։ Միգրացիայի համատեքստում՝ օտարերկրյա պետություն մուտքի թույլտվություն հայցող՝ քաղաքացի չհանդիսացող անձն է սովորաբար կրում ապացուցման պարտականությունը, այսինքն՝ քաղաքացի չհանդիսացող անձը պետք է ապացուցի, որ նա ունի մուտքի իրավունք, ինչը չի արգելվում տվյալ պետության օրենսդրությամբ։ Փախստականի կարգավիճակի վերաբերյալ ընթացակարգերի համատեքստում, դիմողը պետք է հիմնավորի իր դրությունը, այսինքն՝ ապացույցներ ներկայացնի այն մասին, որ նա ունի հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ։

burden-sharing 
համատեղ պատասխանատվություն 

business facilitation 
ձեռներեցության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծում 

business incubator 
բիզնես ինկուբատոր 

Անձ, որին տրվում է սահմանափակ ժամկետով մուտքի թույլտվություն՝ հաստատված ազգային հովանավոր–գործատուի մոտ այնպիսի պաշտոն (որպես կանոն՝ մասնագիտական կամ ղեկավար պաշտոն) ստանձնելու համար, որում նախապես է նշանակվել։

Անձ, որին մուտքի թույլտվություն է տրվում բիզնես վիզայի հիման վրա կամ գործարարական գործունեություն իրականացնելու համար։