EN | AM

ՄԱԿ-ը Հայաստանում


Հայաստանի ՄԱԿԶԱԾ-ը համագործակցության ծրագիր է ՄԱԿ-ի համակարգի և Հայաստանի կառավարության միջև:

Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների (տես անդամ երկրների դրոշների և ՄԱԿ-ի համակարգի pdf պաստառները) միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը: 

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր:

ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։

Ի հավելումն՝ Համաշխարհային բանկը (ՀԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ևս գրասենյակներ ունեն երկրում:


ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիր (ՄԱԿԶԱԾ)

2015 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության (ՀՀ կառավարություն) և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջև համաձայնեցված սույն Զարգացման աջակցության ծրագիրն իրենից ներկայացնում է ռազմավարական ծրագրային շրջանակ, որը 2016 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում որպես ուղեցույց է ծառայելու ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև իրականացվելիք համագործակցության համար: Սույն ծրագրով ընդգծվում է Հայաստանի տեսլականը և երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ միաժամանակ հաշվի առնելով այն իրողություններն ու հնարավորությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի` որպես միջինից ցածր եկամուտ ունեցող երկրի զբաղեցրած դիրքով: Ծրագիրը հիմնված է լինելու ստեղծագործ ու նորարարական մոտեցումների վրա և ներգրավելու է զարգացման ոլորտի ոչ ավանդական գործընկերներին և դոնորներին:

Զարգացման ոլորտում համագործակցության ակնկալվող յոթ հիմնական արգասիքները, որոնք կոչվում են «արդյունքներ», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: Այդ արդյունքները համապատասխանեցված են ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ամրագրված առաջնահերթություններին և Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ-ներ): Նշված արդյունքները ձևավորվել են ՄԱԿ-ի հայաստանյան թիմի համեմատական առավելությունների հիման վրա և կոչված են աջակցելու «Հետ-2015» Օրակարգի իրականացմանը, քանի որ 2016 թվականից սկսած՝ ԿԶՆ-ները կլինեն երկրի մակարդակով ՄԱԿ-ի գործունեության առանցքային հիմքը: ՄԱԿԶԱԾ-ի հիմքում ընկած են նաև հետևյալ հինգ ծրագրային սկզբունքները՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, գենդերային հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում:

  1. Արդարացի, կայուն տնտեսական զարգացում և աղքատության կրճատում
  2. Ժողովրդավարական կառավարում
  3. Սոցիալական ծառայություններ և ներառում
  4. Շրջակա միջավայրի կայունություն և դիմակայունության ձևավորում

ՄԱԿԶԱԾ-ի արդյունքների մանրամասն աղյուսակներին կարող եք ծանոթանալ ստորև.


Կայուն զարգացման նպատակներ - Կայուն զարգացման 2030 օրակարգ

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա և նպատակաուղղված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով:

Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված,  որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:

- See more at: http://www.un.am/hy/news/260#sthash.ZcsQ20FL.dpuf

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված Կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա և նպատակաուղղված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով: Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված,  որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:


2030 օրակարգի պատմական ակնարկ

2015թ. սեպտեմբերին աշխարհի ավելի քան 150 երկրների առաջնորդները  ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում մասնակցեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին՝ պաշտոնապես ընդունելու կայուն զարգացման նոր հավակնոտ օրակարգը:

ՄԱԿ-ի 193 անդամ պետություններ համաձայնության եկան «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որի մեջ ներառված են հռչակագիրը, կայուն զարգացման 17 նպատակներն  ու 169 թիրախները (ընդունված 230 ցուցանիշները դեռևս վերջնականապես հրապարակված չեն), նպատակների իրականացման միջոցների ու վերանայված գլոբալ համագործակցությանը վերաբերող բաժինը, ինչպես նաև դիտարկման ու հետագա գործողությունների ծրագրային շրջանակը:


Հազարամյակի զարգացման նպատակներ

Հազարամյակի զարգացման նպատակները, որ ծնունդ են տվել պատմության մեջ աղքատության դեմ պայքարի  առավել հաջող շարժմանը, ծառայում են որպես հենակետ Կայուն զարգացման օրակարգի համար: ՀԶՆ-ների հիմքն էր Հազարամյակի հռչակագիրը։

Զարգացող աշխարհի գրեթե կեսը միայն երկու տասնամյակ առաջ գտնվում էր ծայրահեղ աղքատության մեջ: ՀԶՆ-ի ընդունումից ի վեր, ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը ներկայում ավելի քան կիսով չափ կրճատվել է՝ 1999թ. 1,9 մլրդ-ից հասնելով 836 միլիոնի 2015 թվականին: Ըստ տվյալների, մեծ թվով երկրներ  տարրական դպրոցներում հասել են գենդերային հավասարության ապահովման, իսկ վերջին 20 տարիների ընթացքում 174 երկրներում կանայք շուրջ 90 տոկոսով ձեռք են բերել  խորհրդարանական ներկայացուցչության իրավունք:

Այնուամենայնիվ, արձանագրված առաջընթացն ըստ տարածաշրջանների ու երկրների բաշխված է անհավասարաչափ, առկա են տեղ գտած  զգալի բացթողումներ: Միլիոնավոր մարդիկ «մնացել են անտեսված», հատկապես ամենաաղքատներն ու իրենց սեռի, տարիքի, հաշմանդամության, էթնիկական կամ աշխարհագրական ծագման հետևանքով խտրականության ենթարկված անձինք: Ավելին, ներկայումս կլիմայի փոփոխությունը ազդում է մայրցամաքների բոլոր  երկրների վրա, իսկ դրանից առավել շատ տուժում են ամենաաղքատ ու ամենախոցելի մարդիկ:


Կայուն զարգացում

1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման խորհրդաժողովից (Երկրի գագաթնաժողով) ի վեր աշխարհը բացահայտեց մարդկային բարեկեցության հասնելու մի նոր ճանապարհ՝ կայուն զարգացումը: Կայուն զարգացման հայեցակարգը, որ ներկայացված է Օրակարգ 21-ում, բնորոշվում է որպես զարգացում, որ բավարարում է ներկայի պահանջները՝ առանց վնաս հասցնելու ապագա սերունդների իրենց սեփական կարիքները հոգալու կարողությանը:

Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների,  2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:

Ռիո+20-ի «Ապագան, որ մենք ենք ուզում» ելքային փաստաթղթի մեջ ՄԱԿ-ի անդամ պետությունները հանաձայնեցին ստեղծել բաց աշխատանքային խումբ՝ մշակելու կայուն զարգացման մի շարք նպատակներ: Բաց աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որը հաստատվեց 2014թ. հուլիսին, կազմում է Կայուն զարգացման օրակարգ 2030-ի առանցքը:


Հարակից էջեր