EN | AM

ՄԱԿ-ի պայմանագրերն ու Հայաստանը

ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի մեծ մասն, ըստ էության, գործադիր ուժ չունեն: Որոշ երկրներում այս պայմանագրերը գերակայություն ունեն ներպետական օրենսդրության նկատմամբ, շատ երկրներում էլ պայմանագրերին տրվում է սահմանադրության կարգավիճակ, իսկ մի շարք երկրներում տվյալ պայմանագրի միայն որոշ դրույթներ են արտացոլվում ներպետական օրենսդրության մեջ:

1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցությունից հետո ստորագրելով և վավերացնելով միջազգային իրավունքի մի շարք պայմանագրեր, դաշնագրեր ու կոնվենցիաներ` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային այդ փաստաթղթերից բխող պարտավորությունների նկատմամբ հարգանքը: Ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության՝ «բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն Կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները» (ՄԱԿ-ի Կանոնադրություն, հոդված 2, կետ 2):

Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ասված է. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացնելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են»:

Ստորև թեմատիկ բաժանմամբ (ըստ ՄԱԿ-ի պայմանագրերի պաշտոնական դասակարգման) ներկայացված են ՄԱԿ-ի այն պայմանագրերը, որոնց անդամակցում է Հայաստանը: Յուրաքանչյուր թեմատիկ հղում պարունակում է ՄԱԿ-ի համապատասխան ոլորտի փաստաթղթերի ցանկը, տեղեկություն դրանց կարգավիճակի մասին, Հայաստանի կողմից ստորագրման, վավերացման կամ միանալու թվականը, ինչպես նաև  պայմանագրի ամբողջական տեքստի հղումը: Բերված բոլոր պայմանագրերը պաշտոնական թարգմանություններն են։ Ոչ պաշտոնական տարբերակներն ունեն համապատասխան նշում։


Հարակից էջեր