EN | AM

ՄԱԿ-ի անկյուններ


ՄԱԿ-ի անկյունները նպատակ ունեն բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը՝ հետաքրքրություն խթանելով ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և քաղաքականությունների վերաբերյալ: Բացի ՄԱԿ-ի հրատարակությունների և կազմակերպության մասին այլ նյութերի համար նախատեսված գրապահարան/անկյուն ունենալուց, այս անկյունները գլխավորապես ծառայում են որպես ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպումների, աշխատաժողովների, քննարկումների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրությունների, նոր հրատարակությունների շնորհանդեսների կազմակերպման հարթակ։

Այս անկյունների պահպանությունը և անխափան գործունեությունն ապահովելը հյուրընկալող կազմակերպության կամ հաստատության պատասխանատվությունն է։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է նրանց՝ առկայության դեպքում տրամադրելով տեղական և ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից ստացված հրատարակություններ, իրազեկման և քարոզչական նյութեր։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կարող է նաև ՄԱԿ-ի անկյունները հյուրընկալող հաստատություններում կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ տվյալ հաստատության համաձայնությամբ և աջակցությամբ։

ՄԱԿ-ի անկյունների մեծ մասը (դրանցից 12-ը) տեղակայված է Երևանի համալսարանների գրադարաններում։ Մայրաքաղաքից դուրս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի անկյուններ է բացել (ընդհանուր՝ 6 անկյուն) համայնքային գրադարաններում և գործընկեր ՀԿ-ների գրասենյակներում։  

Երևանում ՄԱԿ-ի անկյունները տեղակայված են հետևյալ հաստատություններում.

Հայաստանի մարզերում ՄԱԿ-ի անկյունները տեղակայված են հետևյալ հաստատություններում.