EN | AM

Բառացանկ

Շարունակաբար համալրվող երկլեզու ԲԱՌԱՑԱՆԿՆ ընդգրկում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ինչպես նաեւ ընդհանրապես միջազգային հարաբերություններին եւ միջազգային իրավունքին առնչվող բառեր, տերմիններ եւ արտահայտություններ, այդ թվում՝ հապավումներ, կոնվենցիաների եւ միջազգային համաձայնագրերի, կազմակերպությունների, կազմակերպական կառույցների անվանումներ:

ԱՎԵԼԻՆ

Վիրտուալ գրադարան

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ՎԻՐՏՈՒԱԼ ԳՐԱԴԱՐԱՆԸ ներկայացնում է էլեկտրոնային հրատարակությունների եւ տեղեկատու նյութերի լայն շրջանակ, որոնք մշակվել եւ տպագրվել են Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի եւ հիմնադրամների կողմից։ Հրատարակությունները համընդգրկուն են՝ տեղադրված են բնօրինակները pdf ձեւաչափով, հայերեն կամ անգլերեն, որոշ դեպքերում՝ երկլեզու։ Գրադարանն ունի երկու լեզվով որոնման համակարգ՝ ըստ վերնագրի, գործակալության, համապատասխան նշապիտակի եւ հրատարակության տարեթվի։

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի տեղեկատու գրադարանի կատալոգում ներառված է ՄԱԿ-ի համաշխարհային զեկույցների, վիճակագրական ձեռնարկների, ՄԱԿ-ի համակարգի թեմատիկ հրատարակությունների ցանկը։ Այստեղ պարբերաբար ավելացվում են ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից ստացվող տպագիր նյութերը, որոնք հասանելի են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիվ 120 սենյակում։

ԱՎԵԼԻՆ

ՄԱԿ-ի գրադարաններ

ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանների համակարգի նպատակն է լայն հանրությանը ծանոթացնել կազմակերպության գործունեությանը՝ ՄԱԿ-ի փաստաթղթերն ու հրատարակությունները ամբողջ աշխարհում տարածելու միջոցով: Ներկայում ավելի քան 365 ավանդապահ գրադարան է գործում աշխարհի 136-ից ավելի երկրում:

Հայաստանում գործում է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարան, որոնք գտնվում են Երեւանի պետական համալսարանում (DL-348, 1995 թ.) և Հայաստանի ազգային գրադարանում (DL-353, 1997 թ.):

ՄԱԿ-ի անկյունները, որոնք տեղակայված են մայրաքաղաքի և մարզերի համալսարաններում, գրադարաններում և այլ հաստատություններում: 

- See more at: http://www.un.am/hy/p/depository-libraries-un-corners#sthash.vfSkhGNh.dpuf

1946 թ. ի վեր Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի քարտուղարության Դագ Համարշյոլդ գրադարանը կազմակերպում է ՄԱԿ-ի փաստաթղթերի ու հրատարակությունների տարածումը ամբողջ աշխարհում իր ավանդապահ գրադարանների համակարգի միջոցով: Ներկայումս, աշխարհի 136-ից ավելի երկրներում գործում է ավելի քան 362 ավանդապահ գրադարան, որտեղ պահպանվում են ՄԱԿ-ին առնչվող տեղեկատվական նյութեր` հավաքված գրասարնի ստեղծման թվականից մինչ օրս: Ցանկացած ավանդապահ գրադարանում հանրությունը կարող է օգտվել այս նյութերից  անվճար:

Հայաստանում գործում է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարան, որոնք գտնվում են Երեւանի պետական համալսարանում (DL-348, 1995 թ.) և Հայաստանի ազգային գրադարանում (DL-353, 1997 թ.):

ՄԱԿ-Ի ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ, որոնք տեղակայված են մայրաքաղաքի և մարզերի համալսարաններում, գրադարաններում և այլ հաստատություններում նպատակ ունեն բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը՝ հետաքրքրություն խթանելով ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի եւ քաղաքականությունների վերաբերյալ:

ԱՎԵԼԻՆ

ՄԱԿ-ի բարեկամներ - Հայաստան

ՄԱԿ-Ի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի կողմից ստեղծված ցանց է, որի հիմնական նպատակը ՄԱԿ-ի սկզբունքների և արժեքների տարածումն է և ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ հանրության իրազեկման մեծացումը։ Ցանցի ուշադրությունը հիմնականում սևեռված է կրթական հաստատություններին, այդ թվում՝ հիմնական և ավագ դպրոցներին, համալսարաններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին, մասնավոր հատվածին և տարբեր ոլորտներ ներկայացնող անհատների։

ԱՎԵԼԻՆ

ՄԱԿ-ի մոդել

ՄԱԿ-Ի ՄՈԴԵԼ - ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՆ արտաուսումնական գործունեության ձևաչափ է, որի ընթացքում ուսանողները հայտնվում են ՄԱԿ-ի պատվիրակների դերում և նմանակում ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքը։ Այն շատ լավ վարժություն է, որի միջոցով կարելի է սովորել ՄԱԿ-ի մասին, բարելավել բանակցային և հռետորական հմտությունները։

ԱՎԵԼԻՆ