EN | AM

ԿԶՆ տեղայնացումը ու առաջնահերթությունների աշխատաժողով

Նոյեմբերի 18-ին Միգրացիայի միջազգային կազմակերպությունն (ՄՄԿ) անցկացրեց Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) տեղայնացմանը նվիրված իր առաջին միջոցառումը: Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել տեղայնացման գործընթացը և սահմանել ԿԶՆ միգրացիային առնչվող թիրախների առաջնահերթությունները: Աշխատաժողովը համախմբել էր գրեթե 60 մասնակիցների, այդ թվում ներկայացուցիչների կառավարության մարմիններից, միջազգային կազմակերպություններից, հասարակական կազմակերպություններից, ակադեմիական շրջանակներից և լրատվամիջոցներից:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց միգրացիայի՝ որպես զարգացման գործոնի շուրջ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև Հայաստանի առնչությունը ԿԶՆ 10.7 թիրախին, այն է ՝ «պլանավորված և լավ կառավարելի միգրացիոն քաղաքականությանը»:

Հարկ է նշել, որ վերջինիս հետագա չափմանն աջակցելու նպատակով, ՄՄԿ-ն մշակել է Միգրացիայի կառավարման ինդեքս (ՄԿԻ), որը մինչ օրս փորձարկվել է 15 պետություններում (մեր տարածաշրջանից միայն Մոլդովայում և Թուրքիայում), սակայն այն ներդրվելու է ևս 100-ից ավել երկրներում:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց նաև այլ երկրների ԿԶՆ տեղայնացմանն ուղղված գործընթացը, ինչպես, օրինակ, Սարաևոյի փորձը, որտեղ կիրառվել էր մի մեթոդ ինտերակտիվ խաղի տեսքով՝ հետագա քննարկումը խթանելու նպատակով:

ԿԶՆ տեղայնացումը / Միգրացիա և զարգացում ոլորտում ԿԶՆ ազգային ցուցիչների մշակում