EN | AM

ՄՄԿ-ն ԿԶՆ-երի շուրջ 7 թեմատիկ հոդվածների մրցույթ է հայտարարում

2015 թվականի սեպտեմբերին ընդունվեց «Օրակարգ 2030» ծրագիրը և պատմության մեջ առաջին անգամ միգրացիան ներառվեց համաշխարհային զարգացման քաղաքականության մեջ՝ որպես հիմնական ուղիներից մեկը:  «Օրակարգ 2030»-ում բազմիցս շոշափվում են միգրացիայի խնդիրները և, ըստ էության, այդ օրակարգում միգրացիայի ներառված լինելուն  նպաստող Միգրացիայի միջազգային կազմակերպության ռազմավարությունը համապարփակ է: ԿԶՆ-երը համակարգում են միգրացիայի և զարգացման ուղղությամբ տարվող ՄՄԿ-ի ընթացիկ գործունեության մեծ մասը, իսկ կազմակերպությունը նախատեսում է շարունակել բազմաթիվ տրամախաչվող հարցերում էական դեր խաղալ:

Շահագրգիռ կողմերին և հասարակության ավելի լայն զանգվածներին «Օրակարգ 2030»-ում ՄՄԿ –ի՝  միգրացիայի սահմանմանը, ինչպես նաև միգրացիային առնչվող թիրախների հետ կապված բարդ մարտահրավերների ու հնարավորությունների պարզաբանմանը լիովին տեղեկացնելու նպատակով, ՄՄԿ-ն նախատեսում է հրատարակել թեմատիկ հոդվածների շարք, որոնք ցույց կտան, թե ինչպես են ԿԶՆ-երն անդրադառնում միգրացիոն ոլորտների խնդիրներին:

Թեմաներն ընտրվել են ըստ այն ոլորտների, որտեղ ներկայումս ծրագրային և ռազմավարական առումներով ՄՄԿ-ն ընդգրկված է, նպատակ ունենալով «Օրակարգ 2030»-ն իրագործել այնպիսի ճանապարհով, որն օգտակար կլինի միգրացիայի կառավարման և միգրացիոն քաղաքականության մշակման բարելավում իրականացնող երկրների համար:

Այսպիսով, ՄՄԿ-ն հայտարարում է հոդվածների ընդունելություն, որոնցից հետագայում կազմվելու է 7 հոդվածներից բաղկացած գրքույկ, որը կարտացոլի, թե ինչպես է միգրացիան տրամախաչվում «Օրակարգ 2030»-ում և կտպագրվի որպես Միգրացիան ԿԶՆ-երում հրատարակության մաս: Հոդվածները պետք է անդրադառնան միգրանտների մարտահրավերներին և խոցելիությանը յուրաքանչյուր թեմատիկ բաժնում, ինչպես նաև այն հնարավորություններին և լուծումներին, որ առաջարկում են Կայուն զարգացման նպատակները: Մեզ նաև անհրաժեշտ են ազգային կամ տարածաշրջանային քաղաքականությունների վերլուծություններ (եթե այդպիսիք կան), որոնք վերաբերում են ԿԶՆ-երում միգրացիայի ներգրավվածությանը: Հեղինակներին խնդրում ենք որպես հոդվածների հիմք օգտագործել ԿԶՆ-երի համապատասխան թիրախները և շատ չշեղվել հիմնական թեմայից:

Տպագրվող նյութը պետք է բաղկացած լինի հետևյալ թեմատիկ հոդվածներից՝

Միգրացիան և շրջակա միջավայրի փոփոխությունները ԿԶՆ-երում.

  • ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 1.5 2.4 6.4 10.7 11.5 13.1 13.2 13.3 15.3, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;
  • Հոդվածում քննարկվելիք հարցերը պետք է առնչվեն միգրացիային նպաստող կլիմայական փոփոխություններին և շրջակա միջավայրի վատթարացմանը, «էկոլոգիական հիմքերով միգրանտ» հասկացությանը և միգրացիային՝ որպես պայքարելու և հարմարվելու ռազմավարության:

Միգրացիան և երեխաները ԿԶՆ-երում.

  • ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 1.2 3.2 4.2 4.5 4.ա 5.2 8.7 10.7 16.1 16.2, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;
  • Հոդվածում քննարկվելիք հարցերը պետք է առնչվեն երեխաների միգրացիայի դրադապատճառներին, առանց ծնողների դեռահասներին, կալանքի տակ պահվող երեխաներին, մարդասիրական ճգնաժամերում երեխաների վիճակին, շահագործմանը և բռնությանը, ինչպես նաև երեխաների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

 

Միգրացիան և առողջապահությունը ԿԶՆ-երում.

  • ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 1.1 1.3 1.15 2.1 2.2 3.8 3.գ 3.դ 5.2 5.6 6.1 6.2 8.7 8.8 10.7 11.1 11.5 13.1 16.1 16.2, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;
  • Հոդվածում քննարկվելիք հարցերը պետք է առնչվեն միգրանտների առողջությանը սպառնացող վտանգներին և կարիքներին, մայրերի և երեխաների առողջապահությանը, ռիսկի կանխարգելմանը և առողջ ու բարեկեցիկ ապրելու իրավունքին:

Կին միգրանտները ԿԶՆ-երում.

  • ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 4.3 4.4 5.2 5.4 5.5 5.գ 8.5 8.7 8.8 10.2 10.7 10.գ, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;
  • Հոդվածում քննարկվելիք հարցերը պետք է առնչվեն սեռով պայմանավորված բռնությանը, միգրացիայի ֆեմինիզացմանը, աշխատանքային շահագործմանն ու բռնությանը, մարդասիրական ճգնաժամերում կանանց վիճակին, կանանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և տնտեսապես հզորացմանը:

Միգրանտներն ու քաղաքները ԿԶՆ-երում.

·        ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 1.3 1.4 1.5 4.3 5.2 8.5 8.7 8.8 9.1 10.2 10.7 11.1 11.3 11.բ 13.1 16.2 16.6 16.բ, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;

·        Հոդվածում քննարկվելիք հարցերը պետք է առնչվեն քաղաքային միգրացիայի կառավարմանը, սոցիալական ռիսկերին, ճկունության ամրապնդմանը, բազմազանությանը և հասարակական ներառմանը, ենթակառուցվածքներին և տարրական ծառայությունների մատուցմանը:

Միգրացիան և մարդասիրական ճգնաժամերը ԿԶՆ-երում.

  • ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 1.4 2.3 5.ա 10.7 11.1 16.3, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;
  • Հոդվածում քննարկվելիք թեմաները պետք է առնչվեն սահմանների մարդասիրական կառավարմանը, արտակարգ իրավիճակների դեպքում հյուպատոսարանների կողմից տրամադրվող օգնությանը, մարդասիրական հաղորդակցմանը, ճամբարների կառավարմանն ու տեղահանումների վերահսկողությանը, կացարաններին և ոչ պարենային պարագաներին, փոխադրամիջոցների տրամադրմանը, առողջապահական օգնությանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը, (վերա)ինտեգրման գործընթացներին, համայնքների կայունացմանն ու անցումային փոփոխություններին, աղետների ռիսկի նվազեցմանն ու ճկունության ամրապնդմանը, տարածքների և ունեցվածքի պաշտպանությանը, թրաֆիքինգի դեմ պայքարին և խոցելի միգրանտների պաշտպանությանը, միգրացիոն քաղաքականությանը և օրենսդրական աջակցությանը:

Միգրացիան և աշխատանքային շարժունակությունը ԿԶՆ-երում.

  • ԿԶՆ-երի համապատասխան թիրախներն են՝ 4.1 4.3 4.4 4.7 4.բ 8.3 8.7 8.8 10.2 10.7 10.բ 10.գ, բայց կարելի է սրանցով չսահմանափակվել;
  • Հոդվածում քննարկվելիք հարցերը պետք է առնչվեն գործատուի կողմից բարոյական համալրմանը, անկանոն աշխատանքային միգրացիային, հմտությունների ձեռքբերմանն ու փոխանցմանը, ինտեգրմանն ու հավասար հնարավորություններին, կրթությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, սփյուռքի ներգրավմանը, աշխատանքային և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային միգրացիայի կառավարմանն ու դրամական փոխանցումներին:

 

Հոդվածների միջև ներդաշնակությունն  ապահովելու նպատակով, հեղինակներին խնդրում ենք պահպանել հետևյալ ձևաչափը՝

  • Ներածություն
  • Համատեքստ՝ միգրացիայի խնդիրը
  • Հնարավորությունները, լուծումները և ԿԶՆ-երը. մարտահրավերների մեջ թաքնված հնարավորությունները, խնդիրը մեղմելու հարցում ԿԶՆ-երի օգնությունը և  քաղաքականությանը վերաբերող լրացուցիչ առաջարկություններ
  • Ազգային կամ տարածաշրջանային քաղաքականություններ, որոնք վերաբերում են ԿԶՆ-երում միգրացիայի ներգրավվածությանը և այդ քաղաքականությունների քննադատական վերլուծություններ (եթե այդպիսիք կան)
  • Եզրակացություն
  • Բառերի քանակը՝ 5000 բառ, ներառյալ հղումները և ամփոփումը: Խնդրում ենք օգտագործել հնարավորինս քիչ տողատակի ծանոթագրություններ:

Յուրաքանչյուր թեմայով կքննարկվի և կընտրվի մեկ հոդված, որը կտպագրվի որպես 2017 թվականի ապրիլին նախատեսված Միգրացիան ԿԶՆ-երում  հրատակության մաս:

Խնդրում ենք մինչև նոյեմբերի 30-ը mpd@iom.int հասցեին ուղարկել 200-300 բառից կազմված համառոտ շարադրանք և 200 բառից կազմված կենսագրական ակնարկ: Հեղինակները պետք է իրենց աշխատանքի վերջնական տարբերակը հանձնեն մինչև հունվարի 19-ը, իսկ հոդվածների վերջնական ընտրությունը տեղի կունենա 2017 թվականի փետրվարին:

Մանրամասները տե՛ս ԱՅՍՏԵՂ։