EN | AM

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ


ՄԱՓԳՀ
Քրիստոֆ Բիերվիրթ՝ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 56 47 71,
(374 10) 58 48 92, (374 10) 54 59 35,
(374 10) 54 59 36, (374 91) 41 53 87
Ֆաքս` (374 10) 56 78 17
Էլ-փոստ` armye@unhcr.org
URL:  http://www.unhcr.org
  http://www.un.am 

Մանդատը

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱՓԳՀ) գլխավոր նպատակներն են՝

  • ապահովել, որ ազգային օրենսդրությունը մեկնաբանվի և կիրառվի փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ միջազգային իրավական պարտավորությունների պահանջներին համապատասխան.
  • աջակցել իշխանություններին՝ էականորեն ամրապնդելու փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը՝ այնպես, որ դրանք միաժամանակ համահունչ լինեն  արդարության ու արդյունավետության հրամայականներին.
  • ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրել կառավարությանը և գործընկերներ կազմակերպություններին, որպեսզի շարունակեն ամրապնդել ապաստանի համակարգերը.
  • հանդես գալ ի պաշտպանություն ինտեգրման և զարգացման ազգային ծրագրերում փախստականների խնդրի ներգծման.
  • տրամադրել նպատակաուղղված աջակցություն, որը կնպաստի առավել խոցելի անձանց ինքնաբավությանը, և մոբիլիզացնել տեղական գործընկեր կազմակերպություններին՝ նպաստելու փախստականների տեղական ինտեգրմանը:

 

ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ

2014 թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը՝

  • մոտ. 8.760 խոցելի անձ և նորեկ (2.800 ընտանիք) ) օգտվել  է դրամական  աջակցությունից.
  • 820 անձ օգտվել է կենսաապահովման ծրագրերից (գործիքներ և միկրովարկավորում).
  • մոտ. 4.170 անձ (1.184 ընտանիք) օգտվել է բնակարանային վարձի մասնակի  փոխհատուցման  աջակցությունից.
  • մոտ. 9.800 անձ ստացել է իրավական  աջակցություն,  ընթացակարգերի  վերաբերյալ  տեղեկատվություն  և  խորհրդատվություն.
  • 1.760 անձ ստացել  է հիգիենիկ  անկողնային  եւ  կենցաղային  պարագաներ.
  • մոտ. 3.740 անձ (1.056  ընտանիք)  ստացել է  սննդի  փաթեթներ և  օգտվել է  ինտեգրացիոն  ճաշարանից։

Ըստ 2016 թ. դեկտեմբերի 31-ի տվյալների՝ առկա է ընդհանուր 18.477 մտահոգության առարկա հանդիսացող անձ՝ փախստականներ, ապաստան հայցողներ, փախստականի  իրավիճակում հայտնված  անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, որից՝ 

  • փախստականներ՝ 3.309
  • ապաստան հայցողներ՝ 83
  • փախստականի նման  իրավիճակում հայտնված անձինք՝ 14.573, ներառյալ՝

- Սիրիայի Արաբական Հանրապետությունից տեղահանված անձինք՝ 14.000

- Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձինք՝ 573

  • Քաղաքացիություն չունեցող անձինք՝ 512

Ֆինանսավորում

Պահանջված 4,4 մլն. ամերիկյան դոլարից՝

բաց՝ 57%

ֆին.` 43%

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայությունը երկրում

  • Գրասենյակներ՝ 1 գրասենյակ մայրաքաղաքում՝ Երևանում  
  • Աշխատակազմ՝ 11 տեղացի աշխատակից, 2 միջազգային աշխատակից, 5 առընթեր աշխատակից, ներառյալ ՄԱԿ-ի ազգային կամավորներ:

 

Պատմություն և ռազմավարական ուղղություններ

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) իր ներկայացուցչթյունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 1992 թ. դեկտեմբերին աջակցելու Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած ավելի քան 360 հազար էթնիկ հայ փախստականների, ովքեր Հայաստան էին գաղթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով: Հայաստանն անդամակցել է 1951 թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային և վերջինիս 1967 թ. արձանագրությանը, ինչպես նաև 1954 թ. և 1961 թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կոնվենցիային: 2015 թ.-ից Հայաստանը համարվում է ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի լիիրավ անդամ:

Ներկայումս գրասենյակի գործունեությունը մասնավորապես կենտրոնացված է Սիրիայից տեղահանված և Հայաստանում պաշտպանություն փնտրող մոտավորապես 17.000 անձանց մարդասիրական կարիքները բավարարելու և ինտեգրմանը նպաստելու վրա: Սիրիայից ժամանումները շարունակական բնույթ են կրում: Ավելի՛ն Հայաստանը նաև հյուրընկալում է փախստականներ և ապաստան հայցողներ Իրաքից, Ուկրաինայից և Պարսկաստանից, ինչպես նաև քիչ թվով փախոտականներ Աֆրիկյան պետություններից: Բացի այդ 2016 թ.-ի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման արդյունքում ԼՂ-ից ընտանիքներ տեղահանվեցին Հայաստան՝ նոր տեղահանություն առաջացնելով երկրում: Այս առիթով ՄԱԿ ՓԳՀ-ն անհապաղ ներգրավվածություն ցուցաբերեց, իրականացրեց դիտարկման այցեր և համեստ մարդասիրական աջակցություն ձեռնարկեց ԼՂ-ից Հայաստան տեղահանված խոցելի ընտանիքներին աջակցելու նպատակով: Այսպիսով՝ Հայաստանում պաշտպանություն փնտրող 2.247 անձից (մոտ. 681 ընտանիք) 1.429 անձ (411 ընտանիք) օգտվել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրված դրամական աջակցությունից: 

Հիմնվելով նախորդ տարիների ընթացքում օրենսդրական բարեփոխումների ոլորտում, ապաստանի ընթացակարգերի և մարդասիրկան արձագանքի ցանցի ստեղծման ասպարեզներում գրանցված առաջընթացի վրա` 2015-2017 թթ. ռազմավարական առաջնահերթությունները հետևյալն են`

  • շարունակել զարգացնել Հայաստանում ապաստանի համակարգը` որոշումների ընդունման որակը բարձրացնելու և կարողությունները առկա կարիքներին համապատասխանեցնելու նպատակով.
  • մարդասիրական աջակցությունից աստիճանաբար անցում կատարել դեպի երկարատև լուծումներ, հիմնականում տեղական ինտեգրման միջոցով.
  • ապաքաղաքացիության որոշման գործընթացների կիրառում, որին կհաջորդի  համապատասխան օրենսդրության ընդունումը՝ աշխատելով գործընկերների հետ։

ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական պետական գործընկերներն են Միգրացիոն պետական ծառայությունը, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները: ՄԱԿ ՓԳՀ-ն իր հիմնական գործունեությունը Հայաստանում իրականացնում է գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այսպիսով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրային գործընկերներն են Միգրացիոն պետական ծառայությունը, Առաքելություն Հայաստան բարեգործական ՀԿ-ն, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, Սեյվ դը Չիլդրեն միջազգային կազմակերպությունը և Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը: Բացի այդ, ՄԱԿ ՓԳՀ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայկական Կարիտսի, ՕՔՍՖԱՄ կազմակերպության, «Անի և Նարոդ հիշատակի» հիմնադրամի, Հալէպ, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության հետ: Նշված կազմակերպությունների մեծ մասը ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ կազմել են ծրագրեր և իրականացրել են դրամահավաքներ: Գրասենյակը նաև ՄԱԿ-ի հայաստանյան թիմի ակտիվ անդամ է հանդիսանում, համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության, Յունիսեֆի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ: ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ հաջողությամբ նպաստել է միգրացիայի տեղահանման արդյունքները  2016-2020 թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի մեջ ներառելուն:

Հիմնական գործունեություն

Պաշտպանություն և ապաստանի կարողությյունների զարգացում

  • Հետագա օրենսդրական բարեփոխման գործընթացների խթանում, ներառյալ փախստականների և ապաստանի նոր օրենքի և ապաստանի դրույթի ներառումը Սահմանադրության մեջ: 
  • Միգրացիոն պետական ծառայության հետագա կարողությունների զարգացում դասընթացների և տեխնիկական աջակցության միջոցով։
  • Դատական ներգրավվածություն դատավորների և իրավաբանների համակարգված դասընթացների միջոցով, իրավաբանական խորհրդատվության տրամադրում, և ռազմավարական դատավարություն։
  • Սոցիալ-հոգեբանական աջակցություն, սեռական և գենդերային պատկանելիությամբ պայմանավորված բռնության կանխարգելում և արձագանք։
  • Տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցառումներ ուղղված վերջիններիս ինտեգրման խթանմանը։

Առաջնային կարիքներ և հիմնական ծառայություններ

  • Համապարփակ մարդասիրական արձագանքի ցանցերի և ուղղորդման մեխանիզմների պահպանում և ընդլայնում։
  • Բնակարանների վարձի մասնակի փոխհատուցում, միանվագ դրամաշնորհներ, և այլ թիրախավորված աջակցություն խոցելի անձանց հատուկ կարիքները հոգալու համար։

Երկարատև լուծումների խթանում ինտեգրման և ինքնաապահովման ամրապնդման միջոցով

  • Լեզվի դասընթացների տրամադրում, միջոցառումներ ուղղված մշակութային և սոցիալական ադապտացմանը, «ինչպես գործարարությամբ զբաղվել Հայաստանում» խորագրով դասընթացներ, ինչպես նաև մասնագիտական դասընթացներ զուգորդված ուսուցողական ծրագրերի և աջակցություն կապված շուկա մուտք գործելու հետ:
  • Ինքնաբավությունը խթանող ծրագրեր փոքր դրամանշնորհների տրամադրման և միկրովարկավորման միջոցով։

Ապաքաղաքացիության կանխարգելում և նվազեցում

  • Քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների խթանում` այն բերելով ապաքաղաքացիության որոշման գործընթանցերի կիրառման։

ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալ է իր դոնորներին ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը Հայաստանում աջակցելու նպատակով կատարված ներդրումների համար։


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում