EN | AM

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն


ՅՈՒՆԵՍԿՕ
Էդվարդ Նալբանդյան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ

Վահրամ Կաժոյան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար

 

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողով
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Կառավարական տուն #2
Վազգեն Սարգսյան 3
Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.՝ (374 60) 620 505/502/244/541
Էլ. փոստ՝ unesco@mfa.am; v.kazhoyan@mfa.am; a.karapetyan@mfa.am; g.yedigaryan@mfa.am
URL: http://en.unesco.org/countries/armenia/information
http://mfa.am/en/international-organisations/UNESCO/

 

Ընդհանուր տեղեկություններ

1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946 թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով: 
Այսօր Կազմակերպությունն ունի 195 լիիրավ և 10 ասոցացված անդամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին. Գլխավոր կոնֆերանս, որը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, Գործադիր խորհուրդ, որն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և Քարտուղարություն, որը Կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը  և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:
 

Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով): Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի 2015 թ. հունվարի 29-ի թիվ 58-Ա որոշմամբ հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ արտաքին գործերի նախարարը, գլխավոր քարտուղարը` ԱԳ նախարարության աշխատակազմի Միջազգային կազմակերպությունների վարչության պետը: 

Հանձնաժողովի կազմում ԱԳ նախարարից բացի ներառված են ևս յոթ նախարարներ` մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի (ներկայիս` տնտեսական զարգացման և ներդրումների), բնապահպանության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Համաձայնության սկզբունքով ընդգրկված են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԳԱԱ նախագահը, Երևանի քաղաքապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրենը և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի («Մատենադարան») տնօրենը: 

Հանձնաժողովի քարտուղարությունը գտնվում է ԱԳ նախարարության կազմում՝ որպես Միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժին:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կանոնավոր կերպով վճարում է իր անդամավճարը:
2017 թվականի համար այն կազմել է 8,001 եվրո և 10,081 ԱՄՆ դոլար:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2-րդ (Արևելաեվրոպական երկրների) տարածաշրջանային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբերի անդամ է: 

Ներկայումս Հայաստանն անդամակցում է 1954 թվականի Կոնվենցիային կից 1999 թ. երկրորդ արձանագրության շրջանակներում գործող Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության (2013-2017 թթ.), 1970 թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպման Օժանդակ (2015-2019 թթ.) և 2003 թվականի կոնվենցիայի շրջանակներում գործող Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական (2016-2020 թթ.) կոմիտեներին:
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով սահմանված ցանկերում ընդգրկված հայտեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում  ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:

Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ հայտերով`

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով`

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես կանոնավոր բյուջեից, այնպես էլ արտաբյուջետային աղբյուրներից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրն արտացոլում է լեզուների, մշակույթների և ժողովուրդների բազմազանությունը: Ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստն առանց հետքի և նպաստել դրանց լայն տարածմանը: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք փաստագրական ժառանգության նմուշներ.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանն ու ծրագրերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։