EN | AM

Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակ


ՄԳՀԳ
Աշոտ Սարգսյան, Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի
համակարգման գրասենյակ


Պետրոս Ադամյան 14
0010 Երևան, Հայաստան
Հեռ.՝ (374 60) 530000 + 213

URL: http://www.unocha.org/rocca/about-us/about-ocha-rocca/armenia

Մանդատը

Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (ՄԳՀԳ) ստեղծվել է 1991 թ. դեկտեմբերին` Ընդհանուր վեհաժողովի 46/182 բանաձեւի համաձայն: ՄԳՀԳ-ն Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության մասն է և պատասխանատու է արտակարգ իրավիճակներում համաձայնեցված արձագանք ապահովելու հարցում մարդասիրական ոլորտի դերակատարներին համախմբելու համար: ՄԳՀԳ-ն նաեւ ապահովում է հարթակ, որի շրջանակներում դերայատարներից  յուրաքանչյուրը կարող է նպաստել արձագանքման ընդհանուր գործին:

ՄԳՀԳ առաքելությունն է`

  • ազգային եւ միջազգային դերակատարների հետ համագործակցաբար մոբիլիզացնել եւ համակարգել արդյունավետ եւ սկզբունքային մարդասիրական գործունեություն՝ մեղմելու մարդկային տանջանքները աղետների ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում.
  • պաշտպանել կարիքավոր մարդկանց իրավունքները.
  • խթանել պատրաստվածությունը եւ կանխարգելումը.
  • նպաստել կայուն լուծումների առաջմղմանը։


ՄԳՀԳ-ն Հայաստանում

2011 թ. ՄԳՀԳ-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը (ԿԿԱՏԳ) Կովկասում ստանձնեց մոնիթորինգի իրականացման դեր: 2012 թ. գրասենյակն ընդլայնվեց` ամբողջությամբ ընդգրկելու տարածաշրջանը, ներառյալ` Հայաստանը: Սկսած այդ պահից` ՄԳՀԳ-ն Հայաստանում ակտիվորեն ներգրավեց մարդասիրական ավելի լայն համայնք եւ խթանեց իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների միջգերատեսչական պլանավորման գործընթացն ու առնչվող գործողությունները՝ աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորումն ու համակարգումը բարելավելու նպատակով:


Պատրաստվածություն

Հայաստանում ՄԳՀԳ ԿԿԱՏԳ-ի՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության գործողությունները նպատակ ունեն զարգացնել ավերիչ աղետների կանխատեսման, արձագանքման եւ վերականգնման գիտելիք եւ կարողություն: ՄԳՀԳ-ն Հայաստանում աջակցում է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գործունեությանը Աղետների կառավարման աշխատախմբի (ԱԿԱ) ղեկավարի դերում: ՄԳՀԳ-ն ապահովում է աղետների և ԱԿԱ գործունեության վերաբերյալ տեղեկությունների կանոնավոր փոխանակում աղետների կառավարման ազգային մարմինների հետ:

ՄԳՀԳ-ն ազգային եւ միջազգային մակարդակներում նպաստում է մարդասիրական օգնության ոլորտում լիազորված գործընկերների աշխատանքի համակարգմանը, բարձրացնում է ՀԿ-ների, ՄԱԿ-ի եւ Կառավարության իրազեկվածության մակարդակը արտակարգ իրավիճակների պատրաստվածության եւ արձագանքման առկա գործիքների, ծառայությունների և մեխանիզմների վերաբերյալ:

ՄԳՀԳ-ն Հայաստանում ապահովում եւ առաջ է մղում ԱԿԱ արտակարգ միջոցառումների միջգերատեսչական պլանի կանոնավոր թարմացումը՝ համաձայն Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի ուղեցույցների: ՄԳՀԳ-ն ամրապնդում է ՀԿ-ների եւ ՄԱԿ-ի` արտակարգ իրավիճակներում ավելի պատրաստված արձագանքման կարողությունները՝ հետեւյալ գործողությունների միջոցով.

  • օգնել գործընկերներին՝ իրագործել արտակարգ իրավիճակների արձագանքման պատրաստվածության գործողությունների միջգերատեսչական համատեղ պլանը.
  • քարտեզագրել պատրաստվածության կարողությունները եւ պարզել բացերը.
  • խթանել ինֆորմացիայի կառավարման միջգերատեսչական համատեղ հարթակի գործունեությունը.
  • աջակցել պատրաստվածության եւ արձագանքման ընդհանուր գործառնական տվյալների մշակմանը.
  • առաջնորդել կարիքների արագ գնահատման, վերլուծության և հաղորդման համատեղ/ համակարգված մեխանիզմների ստեղծման շուրջ միչգերատեսչական երկխոսությունը.
  • Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի եւ Կարմիր խաչի ազգային ընկերությունների հետ համագործակցաբար նպաստել միջազգային մարդասիրական օգնությանը վերաբերող ցանկացած իրավական խոչընդոտի հաղթահարմանը եւ աղետների արձագանքման միջազգային իրավունքի խթանմանը։

ՄԳՀԳ-ն Հայաստանում իրականացնում է վաղ ահազանգման ցուցիչների մոնիթորինգ եւ պատրաստում որակական ու քանակական հաշվետվություններ: ՄԳՀԳ-ն շրջանառում է վաղ ահազանգման տեղեկությունները հումանիտար գործընկերների շրջանում եւ համակարգում է համապատասխան պատրաստվածության գործողությունները:


Դիմակայունություն

ՄԳՀԳ-ն Հայաստանում նախաձեռնել է պատրաստվածության հարցում նոր մոտեցման ներմուծում` կառուցել ավելի դիմակայուն համայնքներ: Դիմակայուն մարդիկ ունեն ցնցումներին դիմակայելու և բացասական ազդեցություններից արագորեն եւ արտաքին օգնությունից քիչ կախվածությամբ վերականգնվելու գիտելիք եւ կարողություններ: Դիմակայունության թեմատիկ խումբը գործում է՝ սերտորեն համագործակցելով Կառավարության եւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ: Դիմակայունության թեմատիկ խումբը, ՄԳՀԳ-ի ուղղորդմամբ, օգնում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դիմակայունությունը ներառելու զարգացման ռազմավարություններում եւ պլաններում:


Արտակարգ իրավիճակների արձագանքում

ՄԳՀԳ-ն առանցքային դեր ունի ճգնաժամային իրավիճակներում գործառնական համակարգման հարցում: Սա ներառում է իրավիճակների եւ կարիքների գնահատում, ընդհանուր գերակայությունների համաձայնեցում, ընդհանուր ռազմավարությունների մշակում՝ անդրադառնալու այնպիսի հարցերի, ինչպիսիք են հասանելիության կարգավորումը, ֆինանսական եւ այլ ռեսուրսների հավաքագրումը, հրապարակային հողորդագրությունների հստակեցումը եւ առաջընթացի մոնիթորինգը:

ՄԳՀԳ-ն կոչված է աջակցելու Մարդասիրական հարցերի համակարգողի ղեկավար դերին եւ ապահովելու արդյունավետ համակարգում, այդ թվում` կլաստերային մոտեցման ամրապնդում, տվյալների եւ տեղեկատվության կառավարում եւ հաշվետվություններ:

Ապահովելով, որ աջակցություն ստանան համաատասխան կառուցները, գործընկերությունները եւ ղեկավարները, ՄԳՀԳ-ն եւ մարդասիիրական ոլորտի իր գործընկերները կարող են ավելի լավ նախապատրաստել եւ ավելի արդյունավետ համակարգել հումանիտար գործողությունները:


ՄԳՀԳ-ն Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում

ՄԳՀԳ-ն օգնում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կառուցել ավելի բազմազան, ճկուն եւ հարմարունակ մարդասիրական հատված: ՄԳՀԳ-ն եւ մարդասիրական ոլորտի իր գործընկերներն առաջնահերթ են համարում ցնցումներին դիմակայելու մարդկանց կարողությունների ամրապնդումը եւ նրանց աղետներից հետո ոտքի կանգնելու կարողությամբ օժտելը:

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների համար ՄԳՀԳ-ն առաջարկում է կոնկրետ գործողությունների, գործընթացների եւ սպասվող արդյունքների համախումբ` ապահովելու, որ պատրաստվածության մակարդակը տարածաշրջանում լայնածավալ աղետների դեպքում հնարավորություն տա իրականացնել արագ, արդյունավետ գործողություններ՝ հիմնված համընդհանուր մարդասիրական սկզբունքների վրա.

  • ամրապնդել արտակարգ իրավիճակների արձագանքման պլանավորումը ողջ տարածաշրջանում` արտակարգ միջոցառումների միջգերատեսչական գործողությունների պլանների եւ նվազագույն պատրաստվածության գործողությունների իրականացման միջոցով.
  • աղետներին ընդառաջ ապահովել քաղաքացիական և ռազմաական հատվածների համակարգում ՝ արտակարգ իրավիճակների արձագանքման համար.
  • զորացնել անդամ պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունները` արձագանքման միջազգային մեխանիզմներում (այդ թվում՝ Որոնման և փրկարարության միջազգային խորհրդատվական խումբ՝ INSARAG, և Աղետների գնահատում և համակարգում՝ UNDAC) ներգրավման եւ ընդլայնված մասնակցության միջոցով.
  • փորձարկել դիմակայունության մոտեցումը` ընդլայնելով խոցելիության եւ ռիսկի քարտեզագրումը, բարելավելով վաղ ահազանգման եւ վաղ գործողության փոխկապակցվածությունը եւ ամրապնդելով կապերը ազգային և զարգացման ու մարդասիրական ոլորտների դերակատարների միջեւ.
  • ամրապնդել գոյություն ունեցող գործընկերությունները եւ խթանել նորերի ստեղծումը՝ առաջ մղելու տարածաշրջանում աղետներին պատրաստվածությունը.
  • խթանել նորարարությունը՝ բարելավելու մարդասիրական արձագանքը եւ պատրաստվածությունը։

Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում