EN | AM

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն


ՊԳԿ
Գայանե Նասոյան՝ ներկայացուցչի օգնական

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Կառավարական տուն 3, 124 սենյակ
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 52 54 53
Ֆաքս` (374 10) 56 58 71
Էլ-փոստ` fao-am@fao.org
URL:  http://www.fao.org
    http://www.un.am

Մանդատը

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: ՊԿԳ-ի գերնպատակն է մարդկանց ամենուրեք ապահովել ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ բավարար քանակությամբ բարձրորակ սննդի կայուն աղբյուրներով:

ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից մեկն է և գյուղատնտեսական, անտառային տնտեսության, ձկնատնտեսության և գյուղական զարգացման ուղղվածությամբ համաշխարհային առաջատար կազմակերպությունը: 1945 թ. հիմնադրված կազմակերպությանն այսօր անդամակցում է 194 երկիր, երկու ասոցացված անդամ երկիր, ինչպես նաև մեկ կազմակերպություն՝ Եվրոպական միությունը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՊԳԿ-ն ընդհանուր առմամբ միավորում է 53 երկիր, ներառյալ Հայաստանը:

Այսօր ՊԿԳ-ի աշխատանքն առաջնորդվում է անդամ երկրների կողմից հաստատված հետևյալ հինգ ռազմավարական նպատակներով՝

  • նպաստել սովի, սննդամթերքի պակասի և թերսնման հաղթահարմանը.
  • գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսությունների գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ և կայուն.
  • հաղթահարել աղքատությունը գյուղական շրջաններում.
  • ապահովել գյուղատնտեսական և պարենային համակարգերի արդյունավետությունը.
  • մեծացնել ապրուստի աղբյուրների դիմակայունությունը աղետների նկատմամբ:

Կազմակերպությունը գործում է որպես չեզոք հարթակ, որտեղ անդամ երկրները հավասար պայմաններում համաձայնագրերի ու ռազմավարությունների շուրջ բանակցություններ և քննարկումներ են անցկացնում: Այն նաև գիտելիքի և տեղեկությունների աղբյուր է: ՊԿԳ-ն զարգացող և անցումային փուլում գտնվող երկրներին աջակցում է գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսությունների արդիականացման և բարելավման, ինչպես նաև բոլորին մատչելի անվտանգ և առողջ սննդի ապահովման գործում:  

ՊԿԳ-ն Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը ՊԿԳ-ին անդամակցել է 1993 թ., իսկ ՊԿԳ-ի ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում բացվել է 2004 թ.: ՊԿԳ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը կազմակերպության աջակցությունն է ստացել՝ իրականացնելու զարգացման և արտակարգ իրավիճակների տարատեսակ ծրագրեր, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրողականության և երկրում սննդով ապահովվածության մակարդակի բարձրացմանը:

2012 - 2015 թթ. համար Հայաստանի կառավարությունը և ՊԿԳ-ն համաձայնության են եկել միասին աշխատել վեց գերակա ոլորտներում.

  • փոքրամասշտաբ ֆերմերային տնտեսությունների կենսաապահովման միջոցներ և մրցունակություն.
  • անասնապահություն և կենդանիների առողջություն.
  • բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն.
  • անտառային տնտեսություն.
  • ձկնաբուծություն և ակվակուլտուրայի զարգացում.
  • գյուղատնտեսական վիճակագրություն:

Համապատասխան դաշտային ծրագրեր մշակելու նպատակով կողմերը համաձայնության են եկել հետևյալ գործառնական գերակայությունների շուրջ.

  • ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ (համատեղ ծրագրերի միջոցով) հիմնական գործընկերների հետ առավել արդյունավետ հարաբերությունների ստեղծում՝ ի շահ Միավորված ազգերի կազմակերպության, որը հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն.
  • աշխատանքային հարաբերությունների ամրապնդում պետական հաստատությունների հետ՝ կարողությունների զարգացման և գործնական ուսուցման միջոցով.
  • ռեսուրսների հավաքագրման հնարավորությունների ակտիվ ուսումնասիրություն` թե երկկողմ և թե բազմակողմ համագործակցության նպատակով, օրինակ` հնարավոր նոր դոնորների համար ծրագրեր մշակելով:

Հայաստանում իրականացվող ծրագրեր

Սերտորեն համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ՝ ՊԿԳ-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում մի շարք տեխնիկական հարցերի շուրջ` օգտագործելով ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ:

Մսի արտադրության շղթայի բարելավում . ՊԿԳ-ի աջակցության ոլորտներից է, որտեղ շեշտը դրվում է որակի և անվտանգության վրա: Այն ներառում է աջակցություն միջազգային ստանդարտներին համապատասխան սպանդանոցների հիմնմանը և պետական պաշտոնյաների, ֆերմերների ու փոքր ներդրողների վերապատրաստմանը: Այս նախաձեռնության նպատակներից է խթանել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը մսի արտադրության ոլորտում և, վերջին հաշվով, պարենային ողջ արժեշղթայում:

Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանումը և օգտագործումը ևս մի ոլորտ է, որտեղ ՊԿԳ-ն ակտիվ գործունեություն է ծավալում: Աջակցությունն ուղղված է երկրում ծիրանի արտադրության զարգացմանը՝ ծիրանի գենետիկ ռեսուրսների հավաքագրման և պահպանման, համապատասխան սորտերի ներմուծման և պտղի ու տնկանյութերի արտադրության համար պատշաճ տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:

Բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացումը  Հայաստանում ՊԿԳ աջակցության ոլորտներից է: Այն միտված է բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության համար կենսունակ և կայուն տեղական գերմպլազմայի զարգացման համար հիմքերի ստեղծմանը` հզորացնելով սերմնաբուծության, սերմարտադրության, շուկայահանման և տեղական սորտերի պահպանմանն ուղղված երկրի կարողությունները:

Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների մոնիտորինգի գծով աջակցությունը նպաստում է գյուղատնտեսական հատվածի հարակայուն զարգացմանը` բույսերի պաշտպանության միջոցների և դրանց մնացորդային քանակների արդյունավետ լաբորատոր վերահսկողության միջոցով, ինչը պետք է հանգեցնի գյուղատնտեսական գործելակերպերի և սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությանը և թունաքիմիկատների օգտագործման հետ կապված ռիսկերի նվազեցմանը:

ՊԿԳ-ն տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրում Սյունիքի մարզում անասնաբուժական ծառայություններին՝ նպաստելով սննդի անվտանգության համակարգի բարելավմանը և  գյուղատնտեսության կայուն զարգացմանը:

ՊԿԳ-ն աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանում մորեխների դեմ պայքարին և ժամկետանց թունաքիմիկատների կառավարմանը՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրականացվող տարածաշրջանային ծրագրերի միջոցով:

Գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման գործում տրամադրվող աջակցությունն իրականացվում է պիլոտային հաշվառման համար ֆինանսական բացի լրացման, տեխնիկական աջակցության տրամադրման, կարողությունների զարգացման և միջոցով:


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում