EN | AM

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն


ՀՏՎ
Արմինե Հալաջյան՝ գրասենյակի գործող ղեկավար

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության
վարչության երևանյան գրասենյակ

ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 60) 53 00 00 + 225
Ֆաքս` (374 10) 56 14 06
Էլ. փոստ` uno.yerevan@unic.org
URL: http://unic.un.org
http://www.un.am

    

Մանդատը

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՀՏՎ) ՄԱԿ-ի հանրային խոսնակն է, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը: Օգտագործելով հաղորդակցության տպագիր, էլեկտրոնային ու նոր միջոցներ` այն ամբողջ աշխարհում բարձրացնում է ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ իրազեկության մակարդակը և նպաստում, որ մարդիկ առավել լավ ճանաչեն համաշխարհային այս կառույցը: 1946 թ. ստեղծված ՀՏՎ առաքելությունը Միավորված ազգերի կազմակերպության նպատակները, արժեքները և աշխատանքը աշխարհին հասցնելն է, բազմազան լսարանի հետ հաղորդակցվելն ու գործընկերություն հաստատելը, ինչպես նաև աջակցություն հարուցելը՝ հանուն խաղաղության, զարգացման ու մարդու իրավունքների՝ բոլորի համար: Տեղեկացնել: Ներգրավել: Գործել:

Ներկայում ՀՏՎ մաս են կազմում 63 տեղեկատվական կենտրոններ, ծառայություններ և գրասենյակներ: Վերջիններս առացքային դեր ունեն ՄԱԿ-ի` աշխարհի ժողովուրդներին հասանելի դառնալու և կազմակերպության գործունեությունն ու պատմությունը տեղական լեզուներով մատուցելու գործում:

ՀՏՎ գրասենյակների, ծառայությունների ու կենտրոնների ցանցը հիմնական գործիքներից է ոչ միայն ՄԱԿ-ի պատմության ներկայացման, տեղեկատվական նյութերը տեղական լեզուներով թարգմանելու, այլև հասարակական կարծիք ձևավորողներին ներգրավելու, հանրային ուշադրությունը կոնկրետ թեմաների ու հարցերի վրա սևեռելու նպատակով միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև ՄԱԿ-ի տեղական թիմերի հաղորդակցության ռազմավարությունների իրականացմանն օժանդակելու հարցում:

ՄԱԿ ՀՏՎ-ն Հայաստանում

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը (ՀՏՎ երևանյան գրասենյակ) ստեղծվել է 1992 թ.:

Իր համաշխարհային մանդատի իրականացումից զատ, ՄԱԿ-ի զարգացման աջակցման ծրագրին համահունչ, ՀՏՎ երևանյան գրասենյակը համագործակցում է ՄԱԿ-ի տեղական թիմի հետ՝ խթանելու վերջինիս աշխատանքը` օժանդակելով 2015 թ. հետո զարգացման օրակարգի իրականացման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների չափանիշների առաջմղման, ՄԱԿ-ի հիշարժան օրերը նշելու, թեմատիկ ցուցահանդեսներ կազմակերպելու և լրատվամիջոցների կողմից ՄԱԿ-ի գործունեության լուսաբանումը ապահովելու ջանքերին։ ՀՏՎ երևանյան գրասենյակը հաղորդակցության ռազմավարությունների հետ կապված մասնագիտական խորհրդատվություն ու օժանդակություն է ցուցաբերում ՄԱԿ-ի գործակալություններին, հիմնադրամներին ու ծրագրերին:

Գրասենյակը հանդիսանում է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի (ՄԱԿՀԽ) քարտուղարությունը։ ՄԱԿՀԽ-ի նպատակն է միավորել Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի ջանքերը և հաղորդակցություն իրականացնել որպես մեկ կառույց` ՄԱԿ-ի ձեռքբերումների տեսանելիությունն ապահովելու, ինչպես նաև առավել հաջողված ծրագրերի մասին պատմելու նպատակով: Սա, իր հերթին, նպաստում է հանրային լայն համագործակցությանն ու հանրության օժանդակությանը, որն էլ կարող է հիմք դառնալ նոր ձեռքբերումների:

ՀՏՎ-ն, ՄԱԿ-ի տեղական թիմի սերտ գործակցությամբ, համագործակցում է զանգվածային լրատվամիջոցների ու ուսումնական հաստատությունների, իշխանության ազգային ու տեղական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ` ՄԱԿ-ի ուղերձները Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով:

Հայաստանում բնակչության առավել լայն զանգվածների մատչելի դառնալու նպատակով ՀՏՎ երևանյան գրասենյակը պատրաստել է ՄԱԿ-ի շուրջ 150 թարգմանված ու տեղում ստեղծված հայերեն նյութեր և տարածում է դրանք բոլոր շահագիգիռ գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակի այցելուների, զանազան միջոցառումների մասնակիցների, պետական կառույցների ու հասարակական  կազմակերպությունների, գրադարանների և ուսումնական հաստատությունների շրջանում: ՀՏՎ աշխատակիցները ՄԱԿ-ի այլ հաստատությունների իրենց գործընկերների հետ պարբերաբար իրազեկման և ուսուցողական միջոցառումներ են անցկացնում դպրոցականների, ուսանողների ու այլ շահագրգիռ խմբերի համար` Երևանում ու մարզերում:

ՀՏՎ երևանյան գրասենյակի աջակցությամբ գործում են Երևանի պետական համալսարանում ու Ազգային գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանները:

Գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծվել են նաև ՄԱԿ-ի 16 անկյուններ, որոնք տեղակայված են Երևանի հիմնական համալսարաններում և Գյումրիի, Ստեփանավանի, Իջևանի, Դիլիջանի ու Վանաձորի քաղաքային գրադարաններում ու կրթական հաստատություններում։ ՄԱԿ-ի անկյունները տեղական հանրության համար ծառայում են որպես ՄԱԿ-ի մասին տեղեկությունների ուղղակի աղբյուր և աշխատում են երիտասարդների ակտիվությունը խթանելու ուղղությամբ։

ՀՏՎ-ն կանոնավոր թարմացնում է ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանների ու ՄԱԿ-ի անկյունների պահոցները և պարբերաբար հանդիպում դրանց պատասխանատուներին։ Ազգային գրադարանի շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով Հայաստանով մեկ ճամփորդելը բարի ավանդույթ է դարձել, որի շրջանակներում ՀՏՎ-ն ՄԱԿ-ի հրատարակություններ և ՄԱԿ-ի մասին տեղեկություններ է տարածում Հայաստանում գրադարանների ցանցի անդամների, երիտասարդների և լայն հանրության շրջանում։

ՄԱԿ ՀՏՎ-ն վարում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի երկլեզու կայքէջը (www.un.am), որը ՄԱԿ-ի տեղական և միջազգային գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիմնական աղբյուրներից մեկն է:

«ՄԱԿ-ի բարեկամներ - Հայաստանը» ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի կողմից ստեղծված ցանց է, որի հիմնական նպատակը ՄԱԿ-ի սկզբունքների և արժեքների տարածումն է և ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Ցանցի ուշադրությունը հիմնականում սևեռված է կրթական հաստատություններին, այդ թվում՝ հիմնական և ավագ դպրոցներին, համալսարաններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին, մասնավոր հատվածին և տարբեր ոլորտներ ներկայացնող անհատների։

Հաջողված արտաուսումնական նախաձեռնություն է ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովը, որի ընթացքում ուսանողներն ստանձնում են ՄԱԿ-ի պատվիրակների դերեր և նմանակում ՄԱԿ-ի մարմինների, կոմիտեների, հանձնաժողովների աշխատանքը։ Սա շատ լավ վարժանք է, որը հնարավորություն է տալիս ավելին իմանալ ՄԱԿ-ի մասին, բարելավել բանակցային և հռետորական հմտությունները և խորամուխ լինել միջազգային հարաբերություններում։

ՀՏՎ երևանյան գրասենյակը եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդ և կարող անհատներին՝ ուսումնական պրակտիկան անցնել գրասենյակում և կամավորական աշխատանք կատարել։ Այս եզակի հնարավորության միջոցով տարբեր կրթական բազա ունեցող ուսանողները կարող են ներգրավվել ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի աշխատանքներում՝ ընդլայնելով իրենց կրթական հենքը և ՄԱԿ-ի գրասենյակում աշխատանքի փորձ ձեռք բերելով։


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում