|
|
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
Մանդատը
1945 թվականին աշխարհի բոլոր երկրները ներկայացնող դիվանագետները հանդիպում կազմակերպեցին Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև առողջապահության մի գլոբալ կազմակերպություն ստեղծելու հարցը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1948 թ. ապրիլի 7-ին, և այդ օրն ամեն տարի նշվում է որպես Առողջության համաշխարհային օր:
ՄԱԿ-ի համակարգում ԱՀԿ-ն հանդիսանում է առողջապահության ոլորտը ղեկավարող և համակարգող գործակալություն: Այն պատասխանատու է առողջապահության գլոբալ խնդիրներում ուղղորդելու, առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների գերակայությունն եր սահմանելու, ստանդարտներ և նորմեր մշակելու, քաղաքականության ապացուցողական տարբերակներ կիրառելու, երկրներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև առողջության միտումների մոնիթորինգն ու գնահատումն իրականացնելու համար:
Ըստ սահմանադրության` ԱՀԿ առաքելությունն է բոլոր ժողովուրդների համար ապահովել առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակը: Առողջությունը դիտարկվում է իբրև <<լիակատար ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, այլ ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն>>:
ԱՀԿ կառուցվածքի առանձնահատկությունն է գրասենյակների տարածաշրջանային բաշխումը: Ելնելով ԱՀԿ սահմանադրության պահանջներից` աշխարհագրական տարածաշրջաններին համապատասխան ձևավորվել են ԱՀԿ տարածաշրջանային վեց գրասենյակները: Դրանք բաղկացած են տարածաշրջանային կոմիտեից, որն իրականացնում է որոշումների կայացումը տարածաշրջանի մակարդակով, և քարտուղարությունից կամ տարածաշրջանային գրասենյակից, որը իրականացնում է ընդունված որոշումները:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ ԵՎՐՈ) նպատակն է` օժանդակել 53 անդամ պետությունն երին սեփական առողջապահական քաղաքականությունը, առողջապահական համակարգը և հանրային առողջության պահպանման ծրագիրը մշակելու, առողջության սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, ապագա վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցում:
Երկրների տնտեսական զարգացման և բարեկեցության հարցում առողջապահական համակարգերի կարևորությունը շեշտելու, ինչպես նաև առողջապահական համակարգերը հզորացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով 2008 թ. հունիսին Էստոնիայի Թալին քաղաքում կայացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ պետությունների առողջապահության նախարարների հանդիպումը:
Եվրոպայում առողջապահական համակարգերի հետագա զարգացումն ուղղորդելու նպատակով հանդիպման ժամանակ ստորագրվեց Թալինյան <<Առողջապահական համակարգերն առողջության և բարեկեցության համար>> հռչակագիրը:
ԱՀԿ-ն Հայաստանում
Հայաստանն ԱՀԿ-ի անդամ է դարձել 1992 թ.: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը (ԱՀԿ ՀԳ) ստեղծվել է 1994 թ.:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ԱՀԿ-ն երկրում, աջակցում է առողջապահության նախարարությանը առողջապահական համակարգի ռազմավարական կարիքների գնահատման և ԵՀՀ պլանավորման, իրականացման ու գնահատման հարցում, ինչպես նաև միջնորդում է երկրին ԱՀԿ-ի կողմից ցուցաբերվող ամբողջ օժանդակության համար և ԱՀԿ եվրոպական ու կենտրոնական գրասենյակների համապատասխան բաժիններին է ներկայացնում երկրի հայցերը:
ԱՀԿ ՀԳ-ն Հայաստանում ՄԱԿ-ի ընտանիքի անդամ է:
ԱՀԿ հիմնական գործընկերը երկրում առողջապահության նախարարությունն է (ԱՆ): ԱՀԿ ՀԳ-ն շարունակական երկխոսության և համագործակցության մեջ է նաև շահագրգիռ այլ կողմերի հետ, ինչպիսիք են Ազգային ժողովի առողջապահական հարցերով հանձնաժողովը, այլ նախարարություններ, Հայաստանի առաջատար կրթական և գիտահետազոտական հաստատություններ առողջապահության ոլորտում:
Հիմնական միջազգային գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ), Ատլանտայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, Կարմիր խաչի միջազգային կոմիտ են, Բժիշկներն առանց սահմանի, Ուորլդ վիժն, Օքսֆամ, Գլոբալ հիմնադրամ և այլ կազմակերպություններ:
2008-2013 թթ. համագործակցության հիմնական դրույթները
Համագործակցության ստորև գերակայություններն ընտրվել են` հաշվի առնելով հանրային առողջապահության ոլորտի ներկայիս հիմնահարցերը և առողջապահության համակարգի գործունեության բարելավմանն ուղղված ընթացիկ ազգային միջոցառումները:
ՀԱՍՑԵ`
Առողջապահության համաշխարհային կազմակերպության
Ալեք Մանուկյան 9
Երևան 0070, Հայաստան
Հեռ.` (374 10) 51 20 04
Ֆաքս` (374 10) 51 20 13
Էլ-փոստ: whoco@who.am
URL:http://euro.who.int
http://www.un.am
© 1992-2011 ՄԱԿ-ը Հայաստանում:
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ
