ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի մեծ մասը ըստ էության գործադիր ուժ չունեն: Որոշ երկրներում այս պայմանագրերը գերակայություն ունեն ներպետական օրենսդրության նկատմամբ, շատ երկրներում էլ պայմանագրերին տրվում է սահմանադրության կարգավիճակ, իսկ մի շարք երկրներում տվյալ պայմանագրի միայն որոշ դրույթներ են արտացոլվում ներպետական օրենսդրության մեջ:
1992թ. անկախությունից և ՄԱԿ-ին անդամակցությունից հետո, ստորագրելով և վավերացնելով միջազգային իրավունքի մի շարք պայմանագրեր, դաշնագրեր և կոնվենցիաներ` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային այդ փաստաթղթերից բխող պարտավորությունների նկատմամբ հարգանքը: ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան "բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները" (ՄԱԿ-ի Կանոնադրություն, հոդված 2, կետ 2):
Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արտահայտում է այս միտքը 6-րդ հոդվածում այսպես. "Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացնելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են":
Ստորև կարող եք գտնել ՄԱԿ-ի պայմանագրերի թեմատիկ բաժանումը (ըստ ՄԱԿ-ի պայմանագրերի պաշտոնական դասակարգման), որոնց անդամակցում է Հայաստանը: Յուրաքանչյուր թեմատիկ հղում պարունակում է համապատասխան ոլորտի ՄԱԿ-ի փաստաթղթերի ցանկը, տեղեկություն նրանց կարգավիճակի մասին, Հայաստանի ստորագրման, վավերացման կամ միանալու թվականը, ինչպես նաև պայմանագրի ամբողջական տեքստի հղումը:
|
I. |
ՄԱԿ-ի կանոնադրություն և արդարադատության միջազգային դատարանի կանոնադրություն |
||
|
II. |
Արտոնությունների և անձեռնամխելիություն, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ |
||
| III. | Մարդու իրավունքներ |
||
|
IV. |
|||
|
V. |
|||
|
VI. |
|||
|
VII. |
|||
|
VIII |
|||
|
IX. |
|||
| X. | Կանանց կարգավիճակ | ||
|
XI. |
|||
|
XII. |
|||
|
XIII. |
|||
|
XIV. |
|||
|
XV. |
Հեռահաղորդակցություն | ||
|
XVI. |
|||
|
XVII. |
© 1992-2011 ՄԱԿ-ը Հայաստանում:
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ
