Սույն կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի կնքած բոլոր պայմանագրերն ու միջազգային համաձայնագրերը
պետք է առաջին իսկ հնարավորության դեպքում գրանցվեն
Քարտուղարությունում և հրապարակվեն նրա կողմից:
ՄԱԿ-ի կանոնադրություն, 102-րդ հոդված
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ավանդապահն է ավելի քան 500 խոշոր բազմակողմանի փաստաթղթերի, որոնք վերաբերում են մի շարք ոլորտների, ինչպիսիք են մարդու իրավունքները, զինաթափումը, ապրանքների գնումը, փախստականները, շրջակա միջավայրը և ծովերի վերաբերյալ իրավունքը: Գլխավոր քարտուղարին ի պահ տրվող այս պայմանագրերի թիվը հարաճուն կերպով ավելանում է: Ստորև բերված հղումի և տեղեկության միջոցով կարող եք ծանոթանալ սույն փաստաթղթերի կարգավիճակին, քանզի անդամ-երկրները ստորագրում են, վավերացնում, ու միանում են դրանց, կամ հանդես են գալիս հայտարարություններով, վերապահումներով կամ առարկություններով: Տպագիր ձևաչափով այս փաստաղթերը հրատարակվում են տարին մեկ անգամ, մինչդեռ տվյալների էլեկտրոնային բազան ամեն օր թարմացվում է:
“ՄԱԿ-ի պայմանագրերի հավաքածու” կայքէջը (http://treaties.un.org) պարունակում է.
http://treaties.un.org կայքէջում կարելի է գտնել նաև “ՄԱԿ-ի պայմանագրերի հավաքածու”-ում կիրառված կարևոր տերմինների հիմնական, բայց ոչ սպառիչ ցուցակը, ինչպիսիք են պայմանագրեր, համաձայնագրեր, կոնվենցիաներ, կանոնադրություններ, արձանագրություններ, հռչակագրեր, փոխըմբռնման հուշագրեր, ժամանակավոր համաձայնություններ և գրառումների փոխանակում: Նպատակն է աջակցել վերջիններիս շրջանակների և գործառույթի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն: Բացի այդ` ընդգրկված է նաև պայմանագրերի հետ կապված գործողությունների վերաբերյալ տերմինաբանական բառարան:
© 1992-2011 ՄԱԿ-ը Հայաստանում:
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ
