ՄԱԿ-Ի ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԵՐ

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով թեմատիկ խումբ

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով թեմատիկ խումբը ՄԱԿ-ի համակարգի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համակարգված արձագանքը ծրագրելու, կարգավորելու և դիտարկելու ֆորում է: ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով թեմատիկ խումբը երաշխավորում է ՄԱԿ-ի օպտիմալ աջակցությունը երկրին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձագանքի հարցերում, սահմանում է քաղաքականություն և ռազմավարություն` որպես աջակցություն ազգային ծրագրի`  տրամադրելով միջգերատեսչական տեխնիկական օժանդակություն, և մասնավորապես բացահայտելով և օգտագործելով հնարավորություններ ՄԱԿ-Ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ծրագրի կոմպլեմենտար և միացյալ գործողությունների համար: Այդ աջակցությունն ամրագրված է 2012-2013թթ. ՄԱԿ-ի աջակցության միացյալ ծրագրում:

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով թեմատիկ խումբը բաղկացած է ՄԱԿ-ի համախատասխան գործակալութունների (ՄԱԶԾ, ՄԱՓԳՀ, ՄԱՄՀ, ՄԱԲՀ, ՊՀԾ, ԱՀԿ, ԱՄԿ)  ծրագրային աշխատակիցներից կամ առանցքային կետերից, որոնք պատասխանատու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ծրագրերի համար: ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի հարցերով թեմատիկ խումբը վարում է  ՄԱՁԻԱՀ-ի համակարգողը երկրում: Մանրամասները շուտով...


ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատախումբ

ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատախումբը (ԱԻԿԱ) արտակարգ իրավիճակների պատրաստվածության և հակազդման մեխանիզմ է: Այն պատասխանատու է անդամ կազմակերպությունների` Հայաստանում նոր աղետի դիմակայման պատրաստվածության, ինչպես նաև արագ, արդյունավետ և համակարգված հակազդման համար: ԱԻԿԱ մեխանիզմը օգնում է համակարգել աղետի հետ կապված գործունեությունը, անդամների ջանքերը միավորելով և ուղղելով ցուցաբերված օգնության արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև հնարավորին չափով խուսախել կրկնություններից և միակողմանիությունից: Մանրամասն տես...


Գենդերային հարցերի թեմատիկ խումբ

ՄԱԿ-ի մի շարք գործակալություններ պարտավորություն են ստանձնել ներառելու գենդերային հարցերն իրենց ծրագրերում և կառույցներում: ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացում գենդերային հիմնահարցերը շրջադարձային դեր են խաղում, և ՄԱԿ-ի Երկրի թիմը վճռականորեն է տրամադրված այդ թեման իր գործունեության շրջանակներում արծարծելու հարցում: ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) գենդերային տեսանկյունից զգայուն մշակումն ու իրականացումն ենթադրում է, որ հայաստանյան գրասենյակը լրջորեն կարիք ունի կազմավորելու գենդերային հարցերի համար նախատեսված աշխատակազմ և ապահովելու այն փորձագետներով ու տեխնիկական աջակցությամբ: Մանրամասն տես...

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ