Մանդատը
Մշտական համակարգողի գրասենյակն իր մեջ ներառում է ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպությունները` զբաղվելով գործառնություններով երկրի մակարդակով, անկախ իրենց մշտական ներկայությունից: Մշտական համակարգողի գրասենյակը աջակցում է ՄԱԿ-ի համակարգի գործունեությանն ազգային սեփականության, ծրագրերի և առաջնայնությունների զարգացման շրջանակներում` բարելավելու ՄԱԿ-ի ընդհանուր ներդրումների արդյունավետությունը և համակարգելու աջակցությունը զարգացմանն այլ աղբյուրների հետ: Մշտական համակարգողի ինստիտուտը փորձում է միավորել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունները` բարելավելու գործառնությունը տվյալ երկրի շրջանակներում:
Դերը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողը տվյալ երկրում Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված ներկայացուցիչն է, ում նպատակն է համախմբել տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ՄԱԿ-ի գործակալություններն, հիմնադրամներն ու ծրագրերը` ուղղված գործառնությունների բարելավմանը այդ երկրի շրջանակներում: Սերտորեն համագործակցելով ազգային կառավարությունների հետ` մշտական համակարգողը հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի շահերի և մանդատի պաշտպան` ստանալով աջակցություն և ցուցումներ ամբողջ ՄԱԿ-ի ընտանիքից:
Մշտական համակարգողը, արձագանքելով ազգային կարիքներին և առաջնայնություններին, համալիր հետևողական գործունեությամբ աջակցում է կառավարության ջանքերին ուղղված ռազմավարությունների և ծրագրերի իրականացմանն ու հսկողությանը: Համաձայնեցված աջակցություն տրամադրելով`մշտական համակարգողն աջակցում է համաշխարհային համաժողովների արդյունքներին, աղքատության նվազեցմանը, ոլորտային ռազմավարությունների մշակմանը և համատեղ ծրագրային գործիքների իրացմանը: Մշտական համակարգողը կենտրոնական դեր է խաղում երկրի մակարդակով ՄԱԿ-ի զարգացման գործառնությունների համակարգման գործում, այդ թվում համալիր կամ համակարգման խնդիրներ ունեցող զարգացող երկրներում, որպեսզի բարելավի ՄԱԿ-ի արձագանքը ազգային գերակայություններին: Այսպիսով, մշտական համակարգողը գործում է անկողմնակալ, մշտական համակարգողի համակարգի անունից որպես ամբողջություն:
Գործառույթները
Մշտական համակարգողն իր վրա է կրում ՄԱԿ-ի համակարգի զարգացման համար օպերատիվ գործունեության պատասխանատվությունը: Նա մասնավորապես լիազորված է`(1) կառավարությանը զեկուցել ՄԱԿ-ի երկրի թիմի արդյունքները, (2) հասնել մշտական համակարգողի կողմից համաձայնեցված արդյունքների` հիմնվելով ՄԱԿ-ի երկրի թիմի աշխատանքային պլանի վրա, (3) իրականացնել ցուցումներ մշտական համակարգողի և ՄԱԿ-ի երկրի թիմի աշխատանքային հարաբերություններում
Մշտական համակարգողն իրավասու է արդյունավետ կերպով իրականացնել ՄԱԿ-ի երկրի թիմի ղեկավարի դերը: Նա`
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի տարեկան հաշվետվությունները
Մշտական համակարգողի տարեկան հաշվետվությունը (ՄՀՏՀ) ՄԱԿ-ի գործառնության հաշվետվության և արդյունքների ամփոփման ամենակարևոր տարրերից մեկն է: ՄՀՏՀ-ն հնարավորություն է ընձեռում ՄԱԿ-ի անդամ երկրների թիմերին, մշտական համակարգողի անմիջական ղեկավարության ներքո, վերանայել իրենց համատեղ արդյունքներն ի աջակցություն ազգային զարգացման ծրագրերի և գերակայությունների, փորձը փոխանակել, փոխանցել համակարգման և ընդհանուր ծրագրավորման դասերից քաղած գիտելիքները, բարելավել իրենց պլանավորման գործընթացը և բացահայտել կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային տնօրենների թիմերի կողմից անհրաժեշտ աջակցությունը:
2010 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)
2009 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)
2008 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)
2007 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)
© 1992-2011 ՄԱԿ-ը Հայաստանում:
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ
