ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

   Դաֆինա Գեռչևա

ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ
Հեռ. (37410) 56 60 73
Ֆաքս. (37410) 54 38 11
Էլ. փոստ. registry.am@undp.org

 Տկն. Դաֆինա Գեռչևան, որպես Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ ստանձնեց իր պաշտոնը 2010թ. հունվարի 8-ին: Նա ունի տնտեսագիտության բակալավրի, Քաղաքական տնտեսագիտության և սոցիոլոգիայի մագիստրոսի և Շրջակա միջավայրի փիլիսոփայության դոկտորի կոչումներ Սոֆիայի Ազգային և միջազգային տնտեսագիտության համալսարանից: Տկն. Գեռչևան Օքսվորդում, Լոնդոնի համալսարանում և ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարաններում եղել է այցելու հետազոտող:

Տկն. Գեռչևան խորհրդակցություններ է արել շրջակա միջավայրի տնտեսության, տեղական զարգացման և ապակենտրոնացման բնագավառներում: Նա ունի առաջնակարգ ղեկավարման, գիտական և գործնական փորձառություն և հանդիսանում է տասնութ հրատարակությունների հեղինակ և համահեղինակ` հնարավորությունների զարգացման, կայունացման և տնտեսական ու շրջակա միջավայրի բնագավառներում:

Տկն. Գեռչևան ունի ավելի քան 16 տարվա աշխատանքային փորձ ՄԱԿ-ում և տարբեր Եվրոպական ու ԱՊՀ երկրներում գործող ՄԱԿ-ի համակարգերում ղեկավարել է մի քանի ծրագրեր: Տկն. Գեռչևան 2002թ. մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսն աշխատել է ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային աջակցության կենտրոնում որպես Հնարավորությունների զարգացման
ծրագրի խորհրդական և պրակտիկայի ղեկավար:

Տկն. Դաֆինա Գեռչևան ազգությամբ բուլղարացի է, ամուսնացած է, ունի երկու երեխա: Նա սահուն խոսում է անգլերեն և ռուսերեն, տիրապետում է մակեդոներեն, սերբերեն և խորվաթերեն լեզուներին:

ՄԱԿ-ի ՄՀ-ները 1992 թ-ից ի վեր

 

 


 

տկն. Կոնսուելո Վիդալ
2005 - 2009թթ., Պերու
 

տկն. Լիս Գրանդե
2003-2005թթ., ԱՄՆ

տկն. Կատիցա Չեկալովիչ
1996-2001թթ., Չիլի
 

պրն. Ժոել Բուտրու
2001-2003թթ., Ֆրանսիա

պրն. Ժան-Մարի Լորժե
1995-1996թթ., Բելգիա
 

պրն. Բոյկո Տարաբանով
1994-1995թթ., Բուլղարիա

տկն. Թելմա Օ’Կոն-Սալարզանո
1992-1994թթ., Նիկարագուա

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ