ՄԱԿԿ

Ակնարկ/Մանդատ

Միավորված ազգերի կազմակերպության կամավորներ (ՄԱԿԿ) համաշխարհային ծրագիրը աջակցում է խաղաղությանը և նրա զարգացմանը աշխարհով մեկ:

Այն հիմնվել է 1971թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլիայի կողմից (բանաձև 2659, XXV) տեխնիկական համագործակցության զարգացման շրջանակներում կամավորների ինտեգրացիոն զարգացման իրավագիրով:

Ծրագիրը կառավարվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, որը կենտրոնացված է Բոնն քաղաքում, Գերմանիա:

Կամավորականությունը հզոր միջոց է ծրագրերի իրականացման` հատկապես դժվարությունների հաղթահարման համար, և ավելին այն կարող է փոխել զարգացման բնույթը և ընթացքը:

Կամավորականությունը օգտակար է թե հասարակությանը` և թե անհատ կամավորին` ամրապնդելով փոխադարձ վստահություն, համերաշխ հարաբերություններ հանրության միջև, ստեղծելով հնարավորություններ արդյունավետ աշխատելու: ՄԱԿԿ-ին ընդառաջելով խաղաղության և զարգացման ծրագրին, զորավիգ է կամավորի կոչմանը, ինտեգրացնելով կամավորներին զարգացման ծրագրին, ընդլայնելով կամավորների թիվը, գործունեության բազմազանությունը, համաշխարհային մաշտաբով ընգրկելով փորձառու կամավորների:

ՄԱԿԿ-ի դերը բազմաբնույթ է, բազմաբովանդակ և նրա արժեքներին բնորոշ է ազատակամությունը, հանձնառությունը, պարտավորության զգացումը, միասնությունը:

ՄԱԿԿ-ին հիմնադրվել է Հայաստանում 2008 oգոստոսին, համաձայն ՄԱԶԾ-ի հայցի և առաջարկության: ՄԱԿԿ-ն իր ծառայություններն է մատուցում ՄԱԿ-ի հայաստանյան գործակալությունների մակարդակով, նպաստում զանազան ներդրումների զարգացմանը:

Նպատակ
ՄԱԿ-ի կամավորներ ծրագրի հիմնական նպատակն է ներգրավել մարդկանց ծրագրի զարգացման աշխատանքներին, ձեռնամուխ լինել հնարավորությունների նպատակային մասնակցությանը և այս ամենին հասնել տեխնիկական միջնորդության և կարողունակության շնորհիվ:

  • կազմակերպել միջոցառումներ, ուսումնասիրել կամավորների և հանրության փոխմասնակցության արդյունքները
  • Միջազգային հանձնարարությունները և ՄԱԿԿ-ի գործնեության ծրագրերը համապատասխանեցնել կամավորների պահանջարկին մասնակից կազմակերպություններին
  • անցկացնել վերապատրաստման աշխատանքներ կամավորների  ղեկավարման ու հաղորդակցման 
  • Ապահովել ՄԱԶԾ-ի տարածքում ՄԱԿԿ մասնաճյուղի դերը, որպես կամավորության և կամավորական աշխատանքների ազգային կենտրոն
  • Նպաստել հանրության մասնակցությանը զարգացման ծրագրերին, հզորացնել հաղորդակցումն ու տեղեկատվության փոխանակումը ազգային դերակատարների միջև
  • Ամրապնդել կապը համայնքների, տեղական կառավարման մարմինների և ազգային քաղաքականություն մշակողների միջև


Համագործակցություն
2007թ ՄԱԿԿ- ի ծրագիրը համագործակցել է ՄԱԿ 25 կազմակերպությունների հետ, աշխատել տարբեր կառավարությունների և հանրության հետ: Այս համագործակցության շնորհիվ 7,500 ՄԱԿԿ կամավորներ տեղավորվեցին աշխատանքի 140 երկրներում:
Բացի անմիջականորեն ղեկավարելով ՄԱԿԿ կամավորներին, ՄԱԿԿ-ն աջակցում է տեղական կառավարությանը, կամավորական կազմակերպություններին ամրապնդելու, զարգացնելու տվյալ երկրի տեղական կամավորական ծրագրերը:

Ի լրումն, ընդառաջ է գնում տեղական կառավարությունների առաջարկին օգնելու հիմնելու տեղական ազգային կամավորական կառույցներ, ինչպիսիք ենª երիտասարդ կամավորների նախագծեր, կամավորական կորպուսներ:

ՄԱԿ-ի գործակալությունների, կառավարության և այլ գործընկերների հետ համատեղ ֆինանսավորված ծրագրերի միջոցով, ՄԱԿԿ- ին օժանդակում է փորձնական նախագծերի իրականացմանը, որոնք արժեվորում են զարգացման ու խաղաղության նախաձեռնություններում կամավորականության գաղափարը:

Բաժնետիրական ընկերություններ և մասնավոր հատված

  • EU
  • Cisco
  • IADB
  • Kraft
  • IFRC / Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա
  • Project Urgent
  • IPU
  • Shell Project
  • New Academy of Business
  • Better World
  • Մեկ Աշխարհ
  • Suez

                   
Միավորված ազգերի կազմակերպություն

  • ESCAP / ԱԽՕՇՍՏՀ              
  • UNHCHR / ՄԻԳՀ
  • UNICEF / ՄԱՄՀ
  • FAO / ՊԳԿ
  • UNHCR / ՄԱՓԳՀ
  • UNOPS / ՄԱԾԾԳ
  • ICAO / ՔԱՄԿ
  • UNCHS
  • UNIDO / ՄԱԱԶԿ
  • IFAD / ԳԶՄՀ
  • UNCTAD / ՄԱԱԶՀ
  • UNFPA / ՄԱԲՀ
  • ILO / ԱՄԿ
  • UNDOC
  • WFP / ՊՀԾ
  • Millennium Campaign
  • UNDP / ՄԱԶԾ
  • WHO
  • OCHA / ՄՀՀԳ
  • UNDPKO / ՄԱԿ ԽԳՎ
 
  • UNCDF / ՄԱԿԿԳՀ
  • UNESCO / ՄԱԿԳՄԿ
 


Համագործակցող գործակալություններ

  • AVI
  • FORUM
  • CIVICUS
  • IAVE
  • DED
  • VSO


Համագործակցություն Հայաստանի կառավարության հետ
Համաձայն ՄԱԶԾ- ի ծրագրի ՄԱԿԿ- ի հիմնական նպատակն է նպաստել ՄԱԶԾ- ի և տարբեր գործակալությունների ծրագրերի իրագործմանը կամավորականության ինտեգրացիայով: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿԿ- ն համագործակցել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության հետ: Նախարարությունը համակված է արժեվորելու կամավորների գործունեությունը և նպաստավոր պայմաններ է ստեղծում կամավորականության զարգացմանը Հայաստանում: Համագործակցության ծրագրերը հիմնականում քննարկվում են երիտասարդության և ազգային կամավորական նախագիծ հաստատության հետ:


Միջոցառումներ

  • Նախաձեռնել ՄԱԶԾ TOKTEN ՄԱԿԿ-ի աջակցությամբ, սեպտեմբեր 28, 2008թ.
  • Կամավորի միջազգային օր, դեկտեմբեր 5, 2008թ.
  • ՄԱԿԿ-ի զորակցությունը տարածաշրջանում, մարտ և ապրիլ 2009թ.
  • Կյանքի կոչել Ազգային ՄԱԿԿ Կամավորների ղեկավար խորհուրդ, մայիս 7, 2009թ.
  • Ղեկավարել Միջազգային ՄԱԿԿ կամավորներին , հուլիս 2009թ. սկսյալ


Ինչպես դառնալ միջազգային ՄԱԿԿ կամավոր անդամ
http://www.unv.org/how-to-volunteer.html


Ինչպես դառնալ ազգային ՄԱԿԿ- ի կամավոր անդամ
http://un.am/unv/apply.php


Օկտակար հղումներ

ՄԱԿԿ- ի կայքէջ 
http://www.unvolunteers.org

ՄԱԿԿ- ի կամավորական ծառայություն 
 http://www.onlinevolunteering.org

Հավելյալ տեղեկություններ աշխարհասփյուռ կամվորության http://www.worldvolunteerweb.org

Տվյալներ

Սարա Սանգոյ
ՄԱԿԿ ծրագրերի պատասխանատու

ՄԱԶԾ
ՄԱԿ-ի գրասենյակ, Պետրոս Ադամյան 14
Երևան, Հայաստան
Հեռ. +37410 566073
ֆաքս. +37410 543811
էլ-փոստ. Sara.sangoi@undp.org

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ