|
Մանդատը
Հիմնադրվելով 1966 թ., և որպես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն ճանաչվելով 1985 թ.` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/ՅՈՒՆԻԴՕ) զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում իր ջանքերն ուղղում է կայուն արդյունաբերական զարգացմանը և մասնավոր սեկտորի օժանդակությամբ այդ երկրներում աղքատության կրճատմանը:
ՄԱԱԶԿ-ի hայաստանյան գրասենյակը
ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005 թ. մայիսին` ի թիվս աշխարհով մեկ ստեղծված այլ 15 գրասենյակների, որոնք բացվել են ՅՈՒՆԻԴՕ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` նպատակ ունենալով համատեղ ջանքերով օժանդակելու մասնավոր սեկտորին և իրականացնելու երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ ծրագրեր: Սակայն ՅՈՒՆԻԴՕ-ն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես` ՀՀ Էկոնոմիկայի և Բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի բացումից ավելի վաղ` ձևավորելով և իրականացնելով. “1999-2003 թթ Հայաստանի բազմաոլորտային ծրագիր” նախագիծը, որտեղ ընդգրկված էին ներդրումների խթանման և տեխնոլոգիաների ներդրման, որակի և ստանդարտացման ապահովման, չափման և համապատասխանության գնահատման, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման և առավել մաքուր արտադրության ոլորտները: 2008թ. կատարվել է երկրի արդյունաբերական զարգացման կարիքների գնահատում ու վերլուծություն և ՅՈՒՆԻԴՕ-ի տեխնիկական աջակցությունը պահանջող առաջնահերթ ոլորտների որոշում` ուղղված Հայաստանում կայուն արդյունաբերական զարգացմանը:
Ներկայիս գործունեությունը
2010-2015 թթ. համար ՅՈՒՆԻԴՕ-ն նախատեսում է իրականացնել տեխնիկական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ՓՄՁ զարգացմանը, ներդրումների և արտահանման խթանմանը, առևտրի ոլորտում կարողությունների ստեղծմանը, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների փոխանցմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացմանը, վտանգավոր թափոնների կառավարմանն ու օզոնային շերտի պահպանմանը, ինչպես նաև նշված ոլորտներում երկրի կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը:
ՓՄՁ-ի և սկսնակ գործարարության զարգացում
Ճապոնական կառավարության ֆինանսական օժանդակությամμ և Մարդկային անվտանգության ՄԱԿ¬ի հիմնադրամի միջոցով ՄԱԱԶԿ-ն իրակացնում է սկսնակ ձեռներեցների օժանդակության ծրագիր Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի Գեղամասար, Ծափաթաղ, Փամբակ և Քասախ համայնքներում, որն իր մեջ ներառում է 200 անձանց վերապատրաստում ձեռներեցության և գործարարության կառավարման ոլորտում, բիզնես ծրագրերի կազմում, նպաստավոր պայմաններով վարկեր ստանալու հնարավորության տրամադրում, դրանով իսկ աջակցելով ընտրված համայնքների խոցելի ընտանիքների տնտեսական գործունեության զարգացմանը և համայնքային կյանքում նրանց ակտիվ մասնակցությանը:
Առևտրի ոլորտում կարողությունների ստեղծում
ՅՈՒՆԻԴՕ-ն իր աջակցությունն է ցուցաբերում Զարգացման հայկական գործակալությանը (ԶՀԳ) վերջինիս ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու գործում, օժանդակում է Հայաստանի և Բելգիայի Վալոնիա մարզի գործարարների միջև կապերի ձևավորմանը` հայտնաբերելով և գնահատելով գործարար հնարավորությունները և զարգացնելով ներդրումային նախագծերի փաթեթները:Միևնույն ժամանակ Վալոնիայի ձեռնարկատերերը կարող են օգուտ քաղել ծրագրից, քանզի այն հեշտացնում է նրանց մուտքը դեպի ԱՊՀ երկրների նոր շուկաներ, ինչպես նաև ընդլայնում է տեխնոլոգիաների և սարքավորումների արտահանման հնարավորությունները:
<<ԵվրԱզԷս-ի անդամ երկրներում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներդրումների և տեխնոլոգիաների խրախուսման գրասենյակների ցանցի ստեղծում>>ծրագրի շրջանակներում, ՄԱԱԶԿ-ն կաջակցի Հայաստանին, որպես ԵվրԱզԷս-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկիր, բարելավելու ներդրումային միջավայրը, հեշտացնելու տեխնոլոգիաների փոխանցումը` գլոբալ ներդրումային շուկաներ լավագույս ինտեգրվելու նպատակով:
Առավել մաքուր արտադրություն
ՅՈՒՆԻԴՕ-ն նպաստում է երկրում առավել մաքուր արտադրությունների զարգացմանը և կիրառմանը հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտներում: Հայաստանն արդեն իսկ ստացել է օժանդակություն ՄԱԱԶԿ-ից <<Առավել մաքուր արտադրության ներդնում>> ազգային ծրագրի շրջանակներում և սկսել է արտադրությունների կառավարման գործընթացներում <<ՙԱռավել մաքուր արտադրություն>> մեթոդոլոգիայի տարածումը: Առաջին փուլը հետաքրքրություն առաջացրեց ընտրված առաջնային ճյուղերը ներկայացնող ընկերությունների շրջանում:Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երկրորդ փուլով,ավելացնելով միջամտությունը երեք առաջնային արդյունաμերական ճյուղերում, ընդգրկելով նաև ՓՄՁ-երը:
Վերականգնվող Էներգետիկա
Ճապոնական կառավարության ֆինանսական օժանդակությամբ և Մարդկային անվտանգության ՄԱԿ¬ի հիմնադրամի միջոցով ՅՈՒՆԻԴՕ-ն աջակցում է ընտրված համայնքների խոցելի ընտանիքներին` տեղադրելով կենսագազի ստացման սարքավորումներ և տրամադրելով տեխնիկական աջակցություն դրանց շահագործման համար: Ծրագիրը դրանով իսկ համայնքներին ծանոթացնում է այլընտրանքային էներգիայի տեսակներին և դրանք հասանելի դարձնում հեռավոր շրջաններում:
Աջակցություն <<Կայուն օրգանական աղտոտիչների (ԿԱՕ) մասին>> Ստոկհոլմյան կոնվենցիայի կիրառմանը
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող ծրագիրը սկսվել է 2009 թ. և ուղղված է օժանդակելու ՀՀ Բնապահպանության նախարարությանը` ստեղծելու անհրաժեշտ կարողություններ` պոլիքլորինացված բիոֆենիլի (ՊԲ) հայտնաբերմանը, պիտակավորմանը և էկոլոգիապես համահունչ հեռացմանը, դրանց պահպանման ու ոչնչացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագրերը իրականացնելու, ինչպես նաև պոլիքլորինացված բիոֆենիլի (ՊԲ) Էկոլոգիապես համահունչ կառավարումը (ԷՀԿ) կարգավորող օրենսդրությունը մշակելու և բարելավելու ուղղությամբ: Սույնի կենսագործման պարագայում, Հայաստանը առավել արդյունավետ կիրականացնի իր պարտավորությունները Ստոկհոլմյան կոնվենցիայի նկատմամբ` ՊԲ պարունակող սարքավորումների շահագործումը դադարեցնելու և ՊԲ թափոնները հեռացնելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
Աջակցություն <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> Մոնրեալի արձանագրության կիրառմանը
2009 թ. մարտի 57-րդ նստաշրջանին, Մոնրեալի Արձանագրության ֆինանսական մեխանիզմ հանդիսացող Բազմակողմանի հիմնադրամի գործադիր կոմիտեն հաստատեց Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը, որը կնպաստի Օզոնի ազգային կենտրոնի զարգացմանը և իր գործառույթների արդյունավետ իրականացմանը, այդ թվում` Օզոնային շերտը քայքայող նյութերի այլընտրանքային տեխնոլոգիաների ներդնում, օզոնային շերտը քայքայող նյութերի, նրանց ներմուծման, արտահանման և արտադրության մասին տեղեկատվության հավաքման հուսալի համակարգի ստեղծում, ոլորտի հարցերի շուրջ հասարակության լայն շերտերի իրազեկում:
ՀԱՍՑԵ`
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակ ՄԱԿ-ի գրասենյակ Պետրոս Ադամյան փ. 14, Երևան 0010, Հայաստան Հեռ.` (374 10) 54 46 67 Էլ. փոստ` a.simonyan@unido.org URL: http://www.unido.org http://www.un.am
|
|