ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակ |
Մանդատը
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր մանդատն է փախստականների պաշտպանությունը, նրանց իրավունքների և բարեկեցության ապահովումը: Կառավարությունները սովորաբար երաշխավորում են իրենց քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ֆիզիկական անվտանգությունը, բայց երբ մարդիկ փախստական են դառնում, անվտանգության այս ցանցն անհետանում է: Փախչելով պատերազմից ու հետապնդումներից և դառնալով փախստականներ` նրանք հաճախ հայտնվում են անչափ խոցելի իրավիճակում, զրկվում իրենց պետության պաշտպանությունից, թեև, հաճախ իրենք հենց պետություններն են հանդիսանում նրանց հետապնդողները:
Ուստի ՄԱԿ ՓԳՀ-ի առաջնային նպատակն է պաշտպանել փախստականների իրավունքները, ապահովել նրանց բարեկեցությունը, նախ և առաջ ձգտելով իրականացնել հետապնդման, դեպքում վերջիններիս ապաստան հայցելու իրավունքը, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 14-րդ հոդվածում:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան տարիներ շարունակ լիազորում է ՄԱԿ ՓԳՀ-ին պաշտպանություն և օպերատիվ աջակցություն ցուցաբերելու կարիքավոր խմբերին, որոնց թվում են նախկին փախստականները, որոնք վերադարձել են իրենց հայրենիք, ներքին տեղահանվածներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ցուցաբերվող միջազգային պաշտպանությունը ենթադրում է տեղահանված կամ քաղաքացիություն չունեցող անձանց ապաստան հայցած երկրում կամ իրենց իսկ երկրում հիմնական իրավունքների ապահովում, ինչպես նաև փախստականների բռնի հայրենադարձության կանխումը այն երկիր, որտեղ նրանք կարող են հետապնդման ենթարկվել: Երկարաժակետ օգնության առումով, կազմակերպությունը աջակցում է փախստականներին`կայուն լուծումներ գտնելու ծանր իրավիճակներում` ապահովելով նրանց կամավոր վերադարձը իրենց հայրենիք, եթե պայմանները թույլ են տալիս, նպաստելով նրանց ինտեգրմանը ապաստան տրամադրած երկրում կամ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ նաև վերաբնակեցումը երրորդ երկրում:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) հանդիսանում է 1951թ Փախստականների կարգավիճակի վերաբերյալ Կոնվենցիայի և 1967թ Արձանագրության անդամ պետություն: ՀՀ-ն ստորագրել է նաև 1954թ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակին վերաբերող և 1961թ Անքաղաքացիության վերացման մասին կոնվենցիաները:
ՄԱԿ ՓԳՀ-ն իր ներկայացուցչությունը հաստատեց Հայաստանում 1992թ դեկտեմբերին ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքին` աջակցելու Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած շուրջ 360,000 էթնիկ հայ փախստականների: 2004թ վերջերից ի վեր Հայաստան են ժամանել նաև հարյուրավոր էթնիկ հայ փախստականներ Իրաքից և փոքր քանակով ապաստան հայցողներ, ինչպես նաև փախստականներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից:
Իր գործունեության առաջին տարիներին ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատանքներն ուղղված էին Ադրբեջանից գաղթած փախստականների կենսական կարիքների ապահովմանը: Փախստականների մեծ մասը լքել էր իրենց տները չափազանց քիչ, անգամ առանց որևէ մի իր վերցնելու, նույնիսկ նրանք, ովքեր հասցրել էին որևիցե միջոցներ բերել իրենց հետ, ամենը շուտով սպառվել էր: Նույնը կարելի է ասել 2007-2008թթ. Իրաքից Հայաստան գաղթած փախստականների մասին, որոնցից շատերը եկել էին առանց անձնական իրերի`շտապելով խույս տալ բռնություններից և փրկել իրենց ու իրենց երեխաների կյանքը. նրանցից շատերը նույնիսկ անձնական իրեր չէին հասցրել վերցնել իրենց հետ:
Ժամանակի ընթացքում, ՄԱԿ ՓԳՀ-ն հրատապ իրավիճակներում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղվածությունը զուգակցեց ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցելուն` աջակցելով զարգացնելու և ամրապնդելու իրավական և վարչական ոլորտը, միջազգային չափանիշներին համապատասախանող փախստականների պաշտպանության համակարգի ստեղծման ու կառավարման կարողությունների հզորացմանը: ՄԱԿ ՓԳՀ-ն, իրականացնելով մի շարք ծրագրեր, նաև օժանդակում է փախստականներին` ապահովելու նրանց ինքնուրույնությունն ու ինքնավստահությունը: Այդ ծրագրերից է հանդիսանում շուրջ 4300 բնակարանների և քոթեջների կառուցումը Ադրբեջանից գաղթած փախստականների համար: Շատ այլ ծրագրեր են իրականացվում նաև առողջապահության, միկրովարկերի տրամադրման, դպրոցների և այլ ենթակառուցվածքների վերականգման, ջրային պաշարների և այլ ոլորտներում փախստականներով և տեղացիներով խառը բնակեցված հեռավոր համայնքներում:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը առավելապես սևեռված է 2 գերակայող ուղղությունների վրա. (1) ապահովել փախստականների արդյունավետ պաշտպանությունը, (2) նպաստել փախստականների ինտեգրման գործընթացին:
Փախստականների էֆեկտիվ պաշտպանության իրականացումը
Հայաստանի Հանրապետությունը ընդունել է ապաստանի վերաբերյալ օրենսդրություն, որն ընդհանուր առմամաբ համապատասխանում է միջազգային չափանիշներին, բացառությամբ մի քանի ոլորտների, որտեղ անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել: ՄԱԿ ՓԳՀ-ն ակտիվորեն ընդգրկված էր Փախստականների և ապաստանի մասին օրենքի մշակման աշխատանքներում, որն ընդունվեց 2008թ նոյեմբերին և ուժի մտավ 2009թ հունվարին:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը սերտորեն համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ` ապահովելու ազգային իրավական համակարգի համապատասխանելիությունը փախստականներին և ապաստան հայցողներին վերաբերող միջազգային իրավական պարտավորություններին: Այն ընդգրկում է աջակցություն պետական մարմիններին ամրապնդելու փախստականի կարգավիճակի տրամադրման գործընթացը` միաժամանակ ապահովելով գործընթացի արդարությունն ու արդյունավետությունը:
ՄԱԿ ՓԳՀ-ի համար արդյունավետ պաշտպանության ապահովումը ենթադրում է փախստականների իրավունքների և նրանց նկատմամբ վերբերմունքի չափանիշների մշակում և խթանում, մասնավորապես սոցիալական, տնտեսական, քաղաքացիական և քաղաքական իրավունքները: Ավելին, ՄԱԿ ՓԳՀ-ն համագործակցում է մի շարք գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ իրականացնում այն ծրագրերը, որոնք առավել խոցելի փախստականներին տրամադրում են առաջնային առողջապահական աջակցություն և սոցիալական խորհրդատվություն: ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ապաստան հայցողների ՀՀ-ում շարք գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միտված են առաջնային առողջապահական աջակցությանը և սոցիալական խորհրդատվության տրամադրմանը առավել խոցելի փախստականներին: ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ապաստան հայցողների ՀՀ-ում ընդունելու նպատակով կառավարությունը ստեղծել է միջազգային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ պայմաններ:
Փախստականների ինտեգրման խթանումը
Ընդհանուր առմամբ, փախստականի կարգավիճակը, որպես այդպիսին, հարատև չէ, կամ փախստականը կամավոր հիմունքներով վերադառնում է հայրենիք, կամ կայուն լուծում փնտրում նոր համայնքում:
Հայաստանի Հանրապետությունում մեծ առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանից գաղթած փախստականների տեղական ինտեգրման գործընթացում, փաստելով, որ ավելի քան 80,000 փախստականներ ՀՀ քաղաքացիություն են ստացել (ՀՀ քաղաքացիություն դեռևս չի ընդունել 2,300 փախստականներ): Ի հեճուկս կառավարության և ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերի, այնուամենայնիվ, փախստականների ինտեգրման խնդիրները դեռևս առկա են, իսկ բնակարանային խնդիրը մնում է ինտեգրման խոչընդոտող գլխավոր գործոններից մեկը: Անշուշտ, այն սոցիալական և տնտեսական խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում փախստականների ինտեգրմանը, հիմանակնում նույնն են, ինչ տեղացիների համար և դրանք ունեն երկարատև բնույթ և գերազանցում են ՄԱԿ ՓԳՀ-ի փորձառությունը, լիազորությունները և միջոցները:
Կառավարությունը շահագրգռված է ամրապնդելու փախստականների ինտեգրումը հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում: Սակայն այս պարտավորությունները պետք է իրենց դրսևորումը գտնեն համապատասխան օրենսդրական, քաղաքական և պետական բյուջեից հատկացումների մեջ: Որպեսզի ինտեգրումը արդյունավետ լինի, այն պետք է ընդգրկի բազմակողմանի ծրագրեր, քանզի տարբեր ոլորտներ (բնակարան, աշխատանք, արհեստակցական դասընթացներ, լեզվի դասընթացներ և այլն) սերտորեն փոխկապակցված են: Այս ծրագրերը, այդուհանդերձ, պետք է համահունչ լինեն պետական ծառայությունների և միջոցների հետ, քանի որ փախստականների խնդիրներին առանձին վերցրած լուծումներ փնտրելը մեկուսացնող ազդեցություն կունենա: Որոշակի բնագավառներում, այնուամենայնիվ, կարող են լինել փախստականների համար որոշակի ՀԿ-ների կողմից իրականացվող առանձնահատուկ ծրագրեր, որոնք գալիս են լրացնելու արդեն իսկ առկա հիմնական ծրագրերը:
Հայաստանում փախստականների ինտեգրմանը նպատակաուղղված ՄԱԿ ՓԳՀ-ի վերջին նախաձեռնություններից է հանդիսանում Համայնաքային տեխնոլոգիաների հասանելիության ծրագիրը: Աջակցություն ստանալով ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկերներ “Microsoft” և “Pricewaterhouse Coopers” կազմակերպություններից, այս ծրագրի նպատակն է ապահովել փախստականների համար համակարգիչների հասանելիությունը` բացելու նրանց առջև կրթության և աշխատանքի հնարավորություններ: Համայնաքային տեխնոլոգիաների հասանելիության ծրագրի բիզնես մոդելը հիմնված է երկարատև օպերատիվ և ֆինանսական կայունություն ապահովելու բոլոր այն վայրերում, որտեղ պայմանները թույլ են տալիս ծավալելու եկամուտ ապահովող գործունեություն:
Հայաստանում ծրագիրը մեկնարկեց 2 վայրում` Դարբնիկում և Քասախում, որտեղ թիրախ խմբերը հանդիսանում են Իրաքից և Ադրբեջանից ժամանած փախստականները, ինչպես նաև տեղի բնակչությունը: Բոլորովին վերջերս երրորդ կենտրոնը բացվեց Երևանի Նոր Նորք թաղամասում:
ՀԱՍՑԵ`
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 56 47 71,
(374 10) 58 48 92, (374 10) 54 59 35,
(374 10) 54 59 36, (374 91) 41 53 87
Ֆաքս` (374 10) 56 78 17
Էլ-փոստ` armye@unhcr.org
URL: http://www.unhcr.org
http://www.un.am
© 1992-2011 ՄԱԿ-ը Հայաստանում:
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ
