Վերջին հրապարակումները
Ելույթ
08 մարտի 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Ավելին
Պատմություն
07 մարտի 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ՝ նախաձեռնելով դրական ծնողավարմանը և երեխաների առողջությանը նվիրված ծրագիր
Ավելին
Պատմություն
29 փետրվարի 2024
ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով
Ավելին
Վերջին հրապարակումները
Կայուն զարգացման նպատակները Հայաստանում
Կայուն զարգացման նպատակները համաշխարհային կոչ են՝ վերացնելու աղքատությունը, պաշտպանելու շրջակա միջավայրը և կլիման, ինչպես նաև՝ ապահովելու, որ աշխարհում բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով։ Ստորև ներկայացված են այն նպատակները, որոնց ուղղությամբ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է՝
Պատմություն
05 մարտի 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արձագանքելու փախստականների կարիքներին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին 12 000 ԱՄՆ դոլարի հանգանակություն տրամադրելու մասին՝ աջակցելու փախստական երեխաներին ուղղված հումանիտար աշխատանքին: ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին կազմակերպված յոթ համերգների շնորհիվ միջոցներ է հավաքագրել հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։Այս նվիրատվության միջոցով հաշմանդամություն ունեցող փախստական երեխաները կօգտվեն բազմաֆունկցիոնալ դեղատնային վաուչերներից: 25000 դրամ արժողությամբ վաուչերը ընտանիքներին հնարավորություն կտա ընտրել և գնել դեղագործական առաջին անհրաժեշտության պարագաները: Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է ճկունություն, այլև հարգում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները՝ թույլ տալով ընտանիքներին որոշումներ կայացնել՝ հիմնվելով երեխայի առողջապահական և վերականգնողական առաջնահերթությունների վրա:Մաեստրո Սմբատյանը, փաստելով փախստական երեխաների առաջնային կարիքներին արձագանքելու հրատապությունը, նշեց.«Թեև մենք հետևողականորեն բարձրաձայնում ենք երեխաների համար ավելի լուսավոր ապագայի կերտման կարևորությունը, իրականությունը պահանջում է մեր անմիջական ուշադրությունը նրանց նկատմամբ։ Մեր աջակցությունը հատկապես կենսական նշանակություն ունի առավել խոցելի փախստական երեխաների համար, ովքեր, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, այժմ մեզանից յուրաքանչյուրի հոգատարության ու ջերմության կարիքն ունեն»։ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին իսկ օրվանից աջակցում է Հայաստան ժամանող փախստականներին՝ տրամադրելով հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական խիստ անհրաժեշտ աջակցություն, առողջապահական ծառայություններ և բժշկական պարագաներ, սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության ծառայություններ և շատ ավելին: Ձմռան սկզբում ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսել է 25 հազար դրամի հագուստի վաուչերներ տրամադրել Հայաստան ժամանած 0 – 9 տարեկան (ներառյալ) բոլոր փախստական երեխաներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներին: Հագուստի վաուչերներից բացի, հաշմանդամություն ունեցող բոլոր փախստական երեխաներն այսուհետ կօգտվեն նաև դեղատների վաուչերից, ինչի շնորհիվ նրանք կարող են ձեռք բերել ոչ միայն իրենց անհրաժեշտ հագուստը, այլ նաև անհրաժեշտ դեղամիջոցներն ու առողջապահական պարագաները:«ՅՈՒՆԻՍԵՖ-ը երախտագիտություն է հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանին, ինչպես նաև կազմակերպված համերգներին ներկա բոլոր երաժշտասերներին, երաժիշտներին և հրավիրյալ արտիստներին, նաև մասնավոր ընկերություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս արշավում։ Այսպիսի համագործակցությունները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնելու մեր հումանիտար աջակցությունը՝ հասնելով ավելի մեծ թվով փախստական երեխաների՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավել խոցելի երեխաների վրա: Հայաստանում մեր գործունեության 30 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակել է իր աշխատանքը արտակարգ իրավիճակներից առաջ, ընթացքում և հետո՝ համատեղելով ուժերը բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու բոլոր երեխաներին, և մենք կշարունակենք դա անել», - ընդգծեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
1 of 5
Պատմություն
05 փետրվարի 2024
Մեկնարկել է Գործընկերության շրջանակ փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը
Երեկ սկիզբ դրվեց ՀՀ կառավարության հետ մեր գործընկերության կարևորագույն փուլին. մեկնարկեց «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» (Գործընկերության շրջանակ) փաստաթղթով սահմանված Ծրագրային խմբերի նախագահությունը։
Միջոցառումն առաջին քայլն է 2023 թվականի նոյեմբերի վերջից գործող Համատեղ ղեկավար կոմիտեի որոշումների իրականացման տեսանկյունից և նշանակում է համագործակցության և քայլերի ներդաշնակեցման նոր փուլ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուի և ՀՀ ԱԳՆ ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանի համանախագահությամբ կայացած Ծրագրային խմբերի համակարգողների մեկնարկային հանդիպումը միավորեց նախարարությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք Գործընկերության շրջանակի վերահսկման և իրականացման համար մշակված ութ Ծրագրային խմբերի համանախագահներն են:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ Համատեղ ղեկավար կոմիտեին, Գործընկերության շրջանակի իրականացմանը և UN INFO հարթակին՝ որպես ՄԱԿ-ի հաշվետվողականություն և թափանցիկություն գործիք ինչպես կառավարության, այնպես էլ հանրության լայն շերտերի հանդեպ:
Քննարկվել են նաև Հայաստան-Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության հեռանկարները՝ խթանելու համատեղ գործողությունները ի շահ Հայաստանի ժողովրդի:
1 of 5
Պատմություն
08 փետրվարի 2024
ՄԱԿ ՓԳՀ-ն և ECHO-ն այցելում են ընդունող համայնքներ՝ տեղում ծանոթանալու տեղահանված ընտանիքների համար իրականացվող մարդասիրական ծրագրերին
Վերջերս Եվրահանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության վարչության (ECHO) փորձագետները և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) աշխատակիցներն այցելեցին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող տեղահանված ընտանիքներով բնակեցված կացարանը՝ նրանց համար ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի իրավաբանների կողմից կազմակերպված իրավաբանական խորհրդատվությանը և քննարկմանը մասնակցելու նպատակով։
«Այսպիսի հանդիպումները շատ կարևոր և օգտակար են մեզ համար։ Մենք սպառիչ պատասխաններ ենք ստանում հատկապես իրավաբանական և սոցիալական խնդիրներին և փաստաթղթերին վերաբերող մեր հարցերին», - նշեց ԼՂ-ից տեղահանված Իրինան՝ կիսվելով միջոցառման մասին իր տպավորություններով։
Միջոցառումը, որն ընթացավ փոխվստահության ջերմ մթնոլորտում, տեղահանված անձանց հնարավորություն ընձեռեց քննարկել իրենց ընդհանուր և անհատական կարիքները և ստանալ պահանջված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էր իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող կարևոր որոշումներ կայացնելու համար։
«Շատ հարցեր պարզաբանվեցին տեղահանված անձանց համար։ Նրանք հիմա կարող են դեպի առաջ նայել, պլանավորել իրենց և իրենց երեխաների ապագա կյանքը», - ասաց կացարանի ղեկավար Մարգարիտան՝ շնորհակալություն հայտնելով ECHO-ին և ՄԱԿ ՓԳՀ-ին՝ այցելության և շարունակական աջակցության համար։
ՄԱԿ ՓԳՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում ECHO-ին՝ փախստականների հրատապ կարիքներին արձագանքման գործում ցուցաբերվող աջակցության համար. մասնավորապես՝ իրավաբանական խորհրդատվություն և օգնություն, ուղղորդումների, անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև հեռախոսային թեժ գծի մատչելիության ապահովման համար։
ՄԱԿ ՓԳՀ-ն շնորհակալ է Հայաստանի կառավարությանը, ընդունող համայնքներին և քաղաքացիական հասարակությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Փաստաբանների պալատին և մյուս բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ փախստականներին ուղղված ծրագրերում մասնակցության և սերտ համագործակցության համար։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունն ու նվիրատու կառույցները շարունակում են այցելել ընդունող համայնքներ, հանդիպել եւ զրուցել տեղահանված ընտանիքների հետ, տեղեկանալ նրանց բարօրության, կարիքների և հոգսերի մասին։
1 of 5
Պատմություն
06 փետրվարի 2024
«Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստ
Փետրվարի 1-ին անցկացվեց ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2023 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում ծրագրի առաջընթացն ու իրականացված աշխատանքները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կառավարության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԱԶԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում էր նաև Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ), Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Ազգային հավատարմագրման մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրի պալատի ղեկավար անձնակազմը։
Նիստը նախագահում էր
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ Բացման խոսքում նա նշեց.
«Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակել համագործակցությունը շահառուների հետ չափագիտության զարգացման համար՝ կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն տեխնիկական կարողությունների զարգացմանը, այլ նպատակ ունի հզորացնել իրավական ու վարչարարական կարողությունները` ի նպաստ կայուն զարգացմանը և չափագիտության համակարգի շարունակական բարելավմանը։ Լիահույս եմ, որ դրական արդյունքներ կարձանագրվեն որակի ենթակառուցվածքի տարբեր ոլորտներում»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց.
«Այս ծրագիրը գործում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) համատեքստում։ Հարկ է նշել, որ տարբեր ոլորտներում բարեփոխումները պետք է իրականացվեն կառավարության հետ համատեղ՝ կարևորելով որակի եվրոպական չափանիշների ներդրումն ու կիրառումը։ Հաջողության հիմնասյուներից է նաև կառավարության և մասնավոր ոլորտի համագործակցության ընդլայնումը»։
ՄԱԱԶԿ ծրագրի ղեկավար Ցոնգ Վուն, շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին ծրագրում ակտիվ ներգրավվածության համար։
«Կարիք չկա նշելու, թե ինչ առանցքային դեր ունի միջազգայնորեն ճանաչված որակի ենթակառուցվածը տնտեսության կայուն զարգացման և առևտրի համար։ Որակի միջազգային ենթակառուցվածքին ինտեգրումը կարող է նպաստել նաև գիտելիքի փոխանակմանը, տեխնոլոգիաների ու նորարարությունների տարածմանը։ Ծրագիրն աջակցում է կառավարությանը տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու գործում»։
Նիստի ընթացքում ներկայացվեց 2023թ-ի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածի իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները: Հիմնական միջոցառումների թվում էին Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (OIML) և Չափերի և կշիռների միջազգային բյուրոյին (BIPM) անդամակցության համապարփակ վերլուծությունը, որակի ենթակառուցվածքի բաղադրիչների (ստանդարտացում, շուկայի վերահսկողություն, համապատասխանության գնահատում և հավատարմագրում) կարիքների գնահատումը, ՍՉԱՄ ներկայացուցիչների վերապատրաստումներն ու մասնակցությունը միջազգային չափագիտական ինստիտուտների միջոցառումներին, չափագիտական տրամաչափարկման սարքավորումների գնման ու մատակարարման գործընթացի զարգացումները, միջազգային փորձագետի կողմից ՍՉԱՄ Կառավարման խորհրդի ձևավորման ուսումնասիրությունն ու չափագիության ոլորտը կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների գործընթացը։
Ծրագրի աջակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նշեց 2023 Որակի համաշխարհային օրը, ինչը նպաստեց պետական ու մասնավոր ոլորտների որակի ենթակառուցվածքի մասին իրազեկության բարձրացմանը։
Ղեկավար կոմիտեի նիստն ավարտվեց ներկայացված հաշվետության ու 2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի աշխատանքային պլանի հաստատմամբ։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը ՀՀ կառավարության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ծրագրի անմիջական նպատակն է զարգացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի (ՍՉԱՄ) կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Ծրագիրը գործում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) դրույթների ներքո՝ նպաստելով միջազգային առևտրի մրցունակության բարձրացմանը։
1 of 5
Տեսանյութ
24 հունվարի 2024
Հասկանալով պարենային անապահովության և աղքատության միջև կապը. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցը
Հայաստանում վերջին չորս տարվա ընթացքում գրանցվել է պարենային անապահովության մակարդակի 12 տոկոս աճ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից 2022 թվականին իրականացված հետազությունը ցույց է տվել աղքատության և պարենային անապահովության փոխկապակցվածությունը։
Պարենային անապահովության և աղքատության միջև փոխակապացվածության, ինչպես նաև այդ մարտահրավերները հաղթահարելու և կառավարությանն աջակցելու համար ՊՀԾ-ի քայլերի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում:
1 of 5
Պատմություն
11 մարտի 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ՝ նախաձեռնելով դրական ծնողավարմանը և երեխաների առողջությանը նվիրված ծրագիր
Ընտանիքներին աջակցելու և խնամքի ու դրական ծնողավարման գործելակերպերը խթանելու նպատակով համատեղ ջանքերի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Հանրային հեռուստաընկերության հետ՝ ստեղծելու հատուկ հեռուստահաղորդում: Այս հետաքրքիր նախաձեռնությունը նպատակ ունի կարևոր տեղեկություններ տրամադրելու երեխաների առողջության և դաստիարակության մեթոդների վերաբերյալ՝ կենտրոնանալով ծնողների կարողությունները ուժեղացնելու վրա՝ առողջ և երջանիկ երեխաներ մեծացնելու դժվարությունները հաղթահարելու նրանց ճանապարհին:Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը կարևորել է ծնողների կրթությունը երեխաների ապագայի ձևավորման գործում։ «Ծնողավարությունը մեծ պատասխանատվություն է, որն ավելին է, քան պարզապես երեխայի հիմնական կարիքները հոգալը: Այն երեխայի ամբողջ կյանքի հիմքն է: Ծնողների գիտելիքներն ու հմտությունները կարևոր նշանակություն ունեն իրենց երեխաների ամենանպաստավոր զարգացման, բարեկեցության և հաջողության ապահովման համար: Ծնողավարությունը ճանապարհորդություն է, և ծնողները ևս կարիք ունեն խորհուրդների և աջակցության այս ճանապարհորդության ընթացքում», - ընդգծել է նա։Իրենց լիարժեք ներուժն օգտագործելու համար երեխաներին անհրաժեշտ են խնամքի հինգ փոխկապակցված և անբաժանելի բաղադրիչներ՝ լավ առողջություն, համապատասխան սնուցում, ապահովություն և անվտանգություն, կարեկից խնամք և սովորելու հնարավորություններ: Ծնողներն ու խնամակալներն են իրենց երեխաների խնամքի լավագույն ապահովողները:«Առողջապահության նախարարությունը կարևորում և ողջունում է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված հանրային իրազեկման աշխատանքները: Ծրագրի գործընկերները` ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը, մշտապես դրսևորել են առողջապահական հարցերի շուրջ աջակցող մոտեցում: Ուստի, այս ծրագիրը ևս զուգորդվում է առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և համագործացկությունը էական դեր կարող է ունենալ հանրային կարծիքի և վարքագծի ձևավորման հարցում», - նշել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Առաջիկա հաղորդումը, որ նախատեսում ենք եթեր հեռարձակել Հանրայինի գարնան եթերաշրջանում, կներառի մի շարք էական թեմաներ՝ կապված երեխայի զարգացման և բարեկեցության հետ: Հեռուստադիտողները կարող են ակնկալել առողջապահության ոլորտի փորձագետների և առաջատար հոգեբանների մասնակցությամբ քննարկումներ այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են հղիությունը, նորածինների խնամքը, կրծքով կերակրումը, առողջ սնունդը, երեխայի աճն ու զարգացումը, հոգեկան առողջությունը, դեռահասների խնդիրները, թվային սարքերից կախվածությունը և այլն:Հաղորդաշարի յուրաքանչյուր եթերի ընթացքում գործնական և մասնագիտական խորհուրդներ կտրամադրվեն ՝ ուղղված ծնողավարման հմտությունների զարգացմանը և ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը: Ինքնախնամքի, դրական հաղորդակցության և հոգեկան բարեկեցության մշակույթ խթանելով՝ ծրագիրը ձգտում է զարգացնելու երեխաների խնամքին վերաբերող հարցերում ծնողների կարողությունները կյանքի յուրաքանչյուր փուլում՝ ներարգանդայինից մինչև դեռահասություն:«Մեզ համար չափազանց կարևոր է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ այս հուշագրի կնքումը: Հանրային հեռուստաընկերությունը, հետևելով իր օրենսդրական պարտավորություններին, մշտապես ստեղծում է բազմաժանր հեռուստաբովանդակություն՝ տարիքային տարբեր խմբերի ու հետաքրքրությունների տեր մարդկանց համար: Այս առումով, երեխաների առողջությանը, ճիշտ խնամքին, երեխա-ծնող փոխհարաբերություններին վերաբերող առանձին հաղորդաշարը, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր հեռուստադիտողների շրջանում»:Հօգուտ ծնողավարման ներդրումներ կատարելը նշանակում է ներդնել հօգուտ ապագայի: Զինելով ծնողներին անհրաժեշտ գիտելիքով և միջոցներով՝ աջակցելու իրենց երեխաների աճին և զարգացմանը, մենք կարող ենք ստեղծել ավելի տոկուն և բարգավաճող հասարակություն գալիք սերունդների համար:Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների և թարմացումների համար հետևե՛ք Հանրային հեռուստաընկերության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական աղբյուրներին:
1 of 5
Պատմություն
05 մարտի 2024
ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով
Եվրոպական միության պատվիրակությունն այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ մշակված EU4Education Reforms ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եռամյա այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երկրում կրթության կառավարման համակարգի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը ամրապնդելու, ինչպես նաև երեխաների և երիտասարդների համար իրենց ներուժը զարգացնելու և կրթական բարեփոխումներում ներդրում ունենալու հնարավորություններ ընձեռելու իր ջանքերում հատկապես գյուղական բնակավայրերում:ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կրթական բարեփոխումներին աջակցելու համար համապատասխան քաղաքականություններ և ծրագրեր մշակելու, մշտադիտարկման մեխանիզմներն ու տվյալների համակարգերը ուժեղացնելու, ինչպես նաև կրթական ռազմավարության նախագծման, համակարգման, իրականացման և մշտադիտարկման համար կրթության ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը կենտրոնանալու է ազգային կրթական համակարգի վրա, ինչպես նաև աջակցելու է ազգային կրթության բարեփոխումներում որպես առաջնահերթ սահմանված կոնկրետ նախաձեռնությունների Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: «EU4Education բարեփոխումների միջոցով Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը, հատկապես մարգինալացված սոցիալական խմբերի շրջանում, և ունենալու կենսունակ, լավ կրթված և լավ պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Ծրագիրը կոչված է նպաստելու «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» իրականացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի Հանրապետությանը Կայուն զարգացման 4, 5, 10 և 13-րդ նպատակներին հասնելու գործում: Մինչև 2027 թվականը գործընկերները նպատակ ունեն դրականորեն ազդելու սովորողների ուսումնառության արդյունքների վրա, ստեղծելու հզորացված ինստիտուցիոնալ շրջանակ՝ որակյալ և ֆինանսական կառավարմամբ, թափանցիկության և կատարողականի մշտադիտարկմամբ: Ծրագիրը հաշվի կառնի նաև շրջակա միջավայրին առնչվող գործոնները դպրոցների կառավարման մեջ՝ ամրապնդելով կապը կլիմայի փոփոխության, աղետների ռիսկի կառավարման և կրթության ոլորտի դերակատարների միջև:ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում: «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը», - ասել է Ժաննա Անդրեասյանը:«Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրոպական միության համար: Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է և հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում ՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողվի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին: «Մեր մոտեցումը առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է», - ընդգծել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:
1 of 5
Պատմություն
21 փետրվարի 2024
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հաղթեց Nature Quiz Night-ում
Վերջերս մեր գործընկեր «Իմ անտառ Հայաստան»-ն անցկացրեց բնության վերաբերյալ հարցախաղ, որը միտված էր նպաստելու շրջակա միջավայրի պաշտպանության մասին գիտելիքների ամրապնդմանը:Միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել ընդհանուր առմամբ 96 մասնակցից բաղկացած 12 թիմի՝ ստուգելու շրջակա միջավայրի, կլիմայի, բնության և անտառների վերաբերյալ նրանց գիտելիքները: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն աչքի ընկավ բնության, կլիմայական գործողությունների և մոլորակի մասին իր գիտելիքներով ու որպես հաղթող թիմ ստացավ 960 տնկված ծառերի հավաստագիր։ «Ի հավելումն գրանցած արդյունքների, մեզ հաջողվեց ակտիվ թիմային քննարկումներ ու լավ խաղ ունենալ՝ վերահաստատելով մեր պատրաստակամությունը իրականացնելու ծրագրեր կլիմայի փոփոխության դեմ պայքարի և շրջակա միջավայրի կառավարման ուղղությամբ», - նշեց ՄԱԿ-ի թիմի անդամ Մարիաննա Քոչարյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ծրագրերի օգնական։ «Հիանալի հնարավորություն էր օգնելու նման կարևոր գործին և, միևնույն ժամանակ, ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի իրական թիմային աշխատանքը», - կիսվելով իր տպավորությունների մասին՝ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը։ ՊԳԿ-ի պլանավորման, մոնիտորինգի, գնահատման և հաշվետվության փորձագետ Նաիրա Հարությունյանը նշում է․ «Ինձ համար Nature Quiz Night-ը թիմային ներդաշնակ համագործակցության հրաշալի փորձ էր։ Կարողացանք վայելել ընթացքն ու վարակվել «կանաչ» հաղթանակի համար հպարտության զգացումով»։Վերջին տարիներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացրել է մի շարք կանաչ ծրագրեր, այդ թվում՝ տնկելով 18,000 ծառ Լոռու մարզում գտնվող ՄԱԿ-ի անտառում: Տնկված յուրաքանչյուր ծառ Հայաստանի համար ավելի կանաչ ու կայուն ապագայի յուրատեսակ խորհրդանիշ է։ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից գրանցած այս հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության և համայնքների զարգացման ապահովման մեր աշխատանքերի շարունակականության ապահովման կարևորությունը:
1 of 5
Պատմություն
19 հունվարի 2024
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մոտ կես միլիոն երեխա ապրում է շուրջօրյա խնամքի հաստատություններում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցն ընդգծում է, որ շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը տարածաշրջանում համաշխարհային միջինի կրկնապատիկն է․ երեխաների՝ հաստատություններում մեծանալու՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այս ցավալի ժառանգությանը վերջ դնելուն դեռ երկար ճանապարհ է սպասվում։
Գրեթե կես միլիոն երեխա, իսկ ավելի ստույգ՝ 456,000 երեխա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գտնվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, այդ թվում՝ խոշոր հաստատություններում: Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված նոր զեկույցում:
Բարելավված պաշտպանության ուղիներ. այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների իրավիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը համաշխարհային միջինի կրկնապատիկն է՝ 100,000 երեխայից 232-ն ապրում է խնամքի հաստատություններում՝ ի համեմատ համաշխարհային՝ 100,000-ից 105 երեխայի դիմաց ցուցանիշի: «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երեխաների ինստիտուցիոնալացման երկար ու ցավալի ժառանգությանը վերջ դնելը: Չնայած որոշ բարելավում գրանցվել է, առաջընթացը հեռու է հավասար լինելուց: Հաշմանդամություն ունեցող երեխաները հիմնականում անտեսվել են», -նշել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրեն Ռեջինա դե Դոմինիչիսը: Արևմտյան Եվրոպան շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ամենաբարձր ցուցանիշն ունի՝ 294 երեխա 100,000 երեխայի հաշվով, ինչը համաշխարհային միջինի գրեթե եռապատիկն է: Թեև Արևմտյան Եվրոպայում հաստատությունները հիմնականում փոքր են ու ինտեգրված են համայնքներում, ընտանիքում խնամք կազմակերպելու փոխարեն հաստատությունում այն կազմակերպելու վրա է հիմնական բեռը: Ավելի բարձր ցուցանիշը մասամբ պայմանավորված է վերջին տարիներին Եվրոպայում ապաստան փնտրող, առանց ուղեկցողի և ընտանիքներից բաժանված երեխաների և երիտասարդների թվի աճով:
Զեկույցը նաև ընդգծում է որոշ դրական միտումներ։ Օրինակ, 2010 թվականից ի վեր շատ երկրներում գրանցվել է շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համամասնության նվազում: Տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիայում, Մոլդովայում և Վրաստանում ընտանիքահեն խնամքը դարձել է խնամքի կազմակերպման գերիշխող պաշտոնական այլընտրանքը, քանի որ կառավարություններն առաջնորդվում են ապաինստիտուցիոնալացման քաղաքականությամբ և զգալի ներդրումներ են կատարել հոգուտ ընտանիքահեն խնամքի:
Այնուամենայնիվ, փոքր առաջընթաց է գրանցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք շատ ավելի հավանական է, որ հայտնվեն շուրջօրյա խնամքի հաստատություններում, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Տվյալներ ունեցող երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաների 4-ից 87 տոկոսը: Բացի այդ, տվյալներ ունեցող երկրների ավելի քան կեսում 2015-ից 2021 թվականներին աճել է հաշմանդամություն ունեցող երեխաների մասնաբաժինը բոլոր տեսակի ֆորմալ խնամքի հաստատություններում:
Ընտանիքից բաժանվելու և ինստիտուցիոնալացման բացասական ազդեցությունները երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության վրա լավ փաստագրված են: Շուրջօրյա խնամքի խոշոր հաստատություններում ապրող երեխաների մոտ ավելի հաճախ է հուզական անտեսում դիտվում, նրանց շրջանում գրանցվում են նաև չարաշահումների և շահագործման ավելի բարձր ցուցանիշներ՝ իրենց հետ բերելով հոգեկան առողջության խնդիրներ, հոգեբանական սթրեսներ և տրավմա:
Հաստատություններում գտնվող երեխաները կարող են դժվարություններ ունենալ դրական հարաբերություններ ստեղծելիս թե՛ մանկության և թե՛ հասուն տարիքի ընթացքում, ինչի հետևանքով նրանք մեկուսացված և միայնակ են զգում իրենց: Հատկապես փոքր տարիքից շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաները կարող են ճանաչողական, լեզվական և զարգացման այլ խանգարումներ ունենալ, և ավելի հավանական է, որ խնդիրներ ունենան օրենքի հետ՝ այդպիսով պահպանելով ինստիտուցիոնալացման ցիկլերը:
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի և այլընտրանքային խնամքի վերաբերյալ ՄԱԿ-ի ուղեցույցներին համապատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համակարգված կերպով փակել խոշոր հաստատությունները, որոնք երեխաներին ծառայում են որպես տուն և դպրոց: Սա նշանակում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ առանց ուղեկցության և ընտանիքից բաժանված երեխաներին շուրջօրյա խնամքի հաստատությունների փոխարեն բարձրորակ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի տրամադրում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համարժեք ներդրումներ կատարել՝ աջակցելու ռիսկային խմբում գտնվող երեխաների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությանը, հօգուտ սոցիալական ծառայության պրոֆեսիոնալ աշխատուժի, ընտանիքի աջակցության ծառայությունների՝ կանխելու ընտանիքների անհարկի բաժանումը, ինչպես նաև՝ հօգուտ որակյալ խնամատար խնամքի՝ պաշտպանության կարիք ունեցող երեխաների համար: Կարևոր է ինստիտուցիոնալ խնամքի ռեսուրսների վերաբաշխումը հօգուտ ընտանիքահեն և համայնքահեն խնամքի, ինչպես նաև որակյալ տվյալների ապահովման:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է կառավարությունների և գործընկերների հետ ողջ տարածաշրջանում` աջակցելու ընտանիքների միասնությանը, ինչպես նաև օգնելու ընտանիքահեն և համայնքահեն խնամքի իրականացմանը: Սա նշանակում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և ծրագրերի մշակում և իրականացում, պաշտպանության և ընտանիքի աջակցության ծառայությունների ընդլայնում` կանխելու երեխաների բաժանումը իրենց ընտանիքներից, ընտանիքահեն և համայնքահեն խնամք, ընտանիքի վերամիավորումն ու վերաինտեգրում, ինչպես նաև՝ անվտանգ անցում դեպի անկախ կյանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համագործակցում է կառավարությունների և ազգային վիճակագրական ծառայությունների հետ՝ բարելավելու այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների վերաբերյալ տվյալների հասանելիությունը, համեմատելիությունը և որակը:
Իրավիճակը Հայաստանում
2020-ից 2023 թվականների ընթացքում ՀՀ կառավարությունը կրկնակնապատկել է խնամատարությանն ուղղված ֆինանսավորումը, իսկ տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ուղղված պաշտպանության ծառայությունների արտապատվիրակման ֆինանսավորումն ավելացել է հնգակի՝ համապետական ծածկույթ ապահովելու նպատակով: Զուգահեռաբար, շարունակական բարեփոխումներ են իրականացվել դեպքերի վարման և շուրջօրյա խնամքին այլընտրանքային ծառայությունների, ինչպես նաև երեխաների և ընտանիքի աջակցության համայնքային ծառայությունների հասանելիության և ծածկույթի բարելավման ուղղությամբ: Արդյունքում, ավելացել է նաև կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորված երեխաների թիվը։
Չնայած արձանագրված առաջընթացին, Հայաստանում դեռևս մոտ 937 երեխա գտնվում է պետական (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող) մանկատներում և (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող) հատուկ դպրոցներում: Շուրջօրյա խնամքի և կրթական հաստատություններում գտնվող երեխաների ճնշող մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ի լրումն անապահովության և ընտանիքների՝ իրենց երեխաների հիմնական կարիքները բավարարելու անկարողության, ինչպես նաև ընտանիքների խոցելիություն ավելացնող այլ գործոնների պատճառով, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելու հիմնական պատճառներից մեկը երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային մասնագիտացված ծառայությունների բացակայությունն է կամ դրանց սահմանափակ հասանելիությունը:

25 դեկտեմբերի 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարն ամփոփում է Հայաստան այցը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն և փախստականների և միգրանտների կարիքներին արձագանքման հարցերով Եվրոպայում հատուկ համակարգող Ռեջինա դե Դոմինիչիսը ամփոփել է Հայաստան այցը:
Այցի ընթացքում դե Դոմինիչիսը հանդիպել է ՀՀ Կառավարության պաշտոնատար անձանց՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Քննարկումներն ընթանում էին ընթացիկ բարեփոխումներին ուղղված աջակցության և Հայաստանում երեխաների հիմնական առաջնահերթությունների շուրջ:
Դե Դոմինիչիսը վերահաստատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ շարունակելու գործակցել ՀՀ Կառավարության հետ հումանիտար-զարգացման ծրագրերի շրջանակում՝ ապահովելու բոլոր երեխաների, այդ թվում՝ փախստական երեխաներին և ընտանիքների համար հավասար հասանելիություն պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ծառայություններին:
Սեպտեմբերին փախստականների ներհոսքին արձագանքելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է առաջնագծում հարյուրավոր սոցիալական աշխատողների՝ տրամադրելու հոգեբանական առաջին օգնություն և աջակցություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամք՝ արդեն ընդգրկելով 7025 երեխայի, դեռահասների և խնամակալների:
«Տեղահանումը խորապես ազդում է երեխաների վրա: Չպետք է մոռանանք, որ 30,000 երեխայի և նրանց ընտանիքներին անհրաժեշտ են ընթացիկ հոգեբանական աջակցություն և մշտական հասանելիություն կենսական նշանակության ծառայություններին», -նշել է դե Դոմինիչիսը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մինչև 2024 թ.-ի մարտ ամիսը 12,6 մլն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու համար: Այս կոչը միայն 40 տոկոսով է ֆինանսավորված:
Ավելի քան 3700 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և ուսումնական այլ պարագաներ, իսկ հինգ մարզերի մանկապարտեզների 320-հոգանոց աշխատակազմը վերապատրաստվել է բոլոր երեխաների համար ներառական ուսումնական միջավայր ապահովելու համար: Աշխատանքներ են տարվում 14,000 երեխաների ընտանիքների այս տարի հագուստի վաուչեր տրամադրել, իսկ 2,500 հղի և նոր ծննդաբերած կանանց՝ դեղատներից օգտվելու վաուչերներ:
Այցի ընթացքում դե Դոմինիչիսը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ այցելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գործող կենտրոն, որը խնամք և աջակցություն է տրամադրում խոցելի երեխաներին և ընտանիքներին, այդ թվում բռնություն վերապրած և փախստական երեխաներին: Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնը» երեխաների և նրանց ընտանիքների համար ապահով վայր է, որտեղ նրանք կարող են օգտվել կենսական նշանակության, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցության և առողջապահության ծառայություններից: Կենտրոնը նաև աջակում է կախել ընտանիքների բաժանումը:
«Կենտրոնում ես հանդիպեցի Հիլդա անունով մի փոքրիկ աղջկա, որ, չնայած իր դժվարություններին, պատմեց ինձ, որ սիրում է իր դպրոցը, մաթեմատիկան և ցանկանում է նկարիչ դառնալ: Նրան դուր է գալիս կենտրոն գալ, քանի որ այնտեղ նա խաղաղություն է գտնում: Կենտրոնը փրկօղակ է երեխաների և նրանց ընտանիքների համար, իսկ սոցիալական աշխատողները և հոգեսոցիալական աջակցության մասնագետները անհավանական աշխատանք են կատարում գործերի կառավարման և ուղղորդման հարցում», - նշել է դե Դոմինիչիսը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աշխատել ՀՀ կառավարության, գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ երեխաների և նրանց ծնողների համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության հասանելիությունն ընդլայնելու համար՝ միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում շարունակելով ուժեղացնել համայնքային ծառայությունները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործում է 1994 թվականից և աջակցում է Կառավարությանը երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական քաղաքականության ոլորտներում՝ Հայաստանի երեխաների կարիքների արձագանքմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման գործում՝ կենտրոնանալով բնակչության առավել խոցելի շերտերի վրա։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
01 դեկտեմբերի 2023
Հայտարարություն. «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական ամենամյա մրցույթ
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2022 թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետեւյալ թեմաների եւ/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.
ապաստան հայցողներ, նրանց խնդիրները.
փախստականներ, այլ բռնի տեղահանված անձինք, նրանց խնդիրները, առաջարկվող լուծումները, նրանց մասնակցությունն ընդունող համայնքների կյանքին.
միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ, նրանց խնդիրները.
միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
քաղաքացիություն չունեցող անձինք եւ նրանց խնդիրները.
վերադարձ, վերաինտեգրում.
փախստականներին ընդունող համայնքներ, ծագող մարտահրավերներ.
աջակցություն միջազգային հանրության կողմից, փախստականների պաշտպանություն։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որեւէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. դեկտեմբերին։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 4-ը, ժ. 23։59, էլ-փոստի ghalamka@unhcr.org հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.
– հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ), 091 52 02 54 (Նելլի Դավթյան, ՄՔԾ) կամ 091 506 884 (Շուշանիկ Ներսեսյան, «Մարդը կարիքի մեջ») հեռախոսահամարներով։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ որակյալ լուսաբանումը խրախուսելն է։ 2010 թվականից ի վեր՝ Հայաստանում փախստականների, բռնի տեղահանված անձանց և միգրանտների խնդիրների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանության և միգրացիայի վերաբերյալ լուսաբանման գործում։ «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համաֆինանսավորմամբ։
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
27 նոյեմբերի 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ օգնություն ցուցաբերելու փախստականներին
ԱՄՆ կառավարության առատաձեռն աջակցությամբ՝ ՊՀԾ-ն նախատեսում է օգնություն տրամադրել մոտ 20,500 մարդու, ովքեր ապաստան են գտել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Այս մարզերը հյուրընկալում են Երևանից դուրս ամենաշատ փախստականներին:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը այս արտակարգ իրավիճակում ցուցաբերած աջակցության համար։ Այս նվիրատվությունն աջակցում է մեր՝ Հայաստանում բնակվող հազարավոր փախստականների բարեկեցությունն ապահովելու ջանքերին՝ երաշխավորելով սննդի ամենօրյա հասանելիություն նրաց համար»,- նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն:
Որպես արտակարգ իրավիճակի արձագանքման մաս, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում պարենային փաթեթներ կտրամադրի 20,000 փախստականների՝ իրենց սննդային կարիքները հոգալու համար ՝ նպաստելով կենսապայմանների բարելավմանը: Բացի այդ, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում ամեն օր երեք տաք սնունդ կտրամադրի ևս 500 փախստականների՝ ընդհանուր առմամբ տրամադրելով 135,000 տաք սնունդ: ՊՀԾ-ն կօգնի տաք սնունդը բաժանել շարժական խոհանոցների, դպրոցական ճաշարանների և տարեց բնակիչների համար նախատեսված հատուկ հարմարեցված վայրերի միջոցով:
«Գալիք ձմռանը հրատապ օգնություն ցուցաբերելիս կարևոր է պլանավորել աջակցության հաջորդ փուլը: Սա ներառում է անհապաղ օգնությունից դեպի այնպիսի ռազմավարության անցում կատարելը, որը կայունացնում են կյանքը և խթանում սոցիալական համերաշխությանը», - ավելացրել է Սկաուն:
Ի հավելումն պարենային անհապաղ օգնության, ՊՀԾ-ն, այս ներդրմամբ, կիրականացնի Պարենային ապահովության և խոցելիության գնահատում՝ ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը և դրա ընդհանուր արձագանքման պլանավորմանն աջակցելու նպատակով: Համապարփակ վերլուծությունը կներառի բոլոր տարածաշրջանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն տարածքներին, որտեղ բնակություն են հաստատել փախստականները:
ՊՀԾ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը մի շարք նախաձեռնությունների միջոցով, այդ թվում՝ շտապ պարենային օգնություն և դրամական փոխանցումներ, ճիշտ սնուցմամբ աջակցություն և դիմակայունության ամրապնդում:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
30 նոյեմբերի 2023
Կլիմայի փոփոխությունը անմիջական սպառնալիք է հղի կանանց և երեխաների համար
«Պաշտպանելով մայրական, նորածինների և երեխայի առողջությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից» փաստաթղթի համաձայն՝ ցայսօր կլիմայական իրադարձությունների ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա անտեսվել և թերագնահատվել է: Փաստաթուղթն ընդգծում է, որ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքմանը վերաբերող շատ փոքր թվով երկրների ծրագրերում է միայն հաշի առնվում մոր կամ մանկան առողջությունը՝ դա նկարագրելով որպես «կլիմայի փոփոխության դիսկուրսում կանանց, նորածինների և երեխաների կարիքների նկատմամբ անբավարար ուշադրության ակնառու բացթողում և խորհրդանշական փաստ»:
«Կլիմայի փոփոխությունը կենսական նշանակության վտանգ է ներկայացնում բոլորիս համար, սակայն հղի կանայք, նորածիններն ու երեխաները կրում են ամենածանր հետևանքները», - նշել է Բրյուս Այլվարդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համընդհանուր առողջապահական ծածկույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը: «Երեխաների ապագան պետք է գիտակցաբար պաշտպանվի, ինչը նշանակում է, որ պետք է հիմա կլիմայական գործողություններ ձեռնարկել՝ հանուն նրանց առողջության և կյանքի պահպանման՝ միաժամանակ ապահովելով, որ նրանց եզակի կարիքները ճանաչվեն կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում»:
2023 թվականին տեղի են ունեցել մի շարք ավերիչ կլիմայական աղետներ։ Անտառային հրդեհները, ջրհեղեղները, ջերմային ալիքներն ու երաշտը մարդկանց ստիպում են տեղահավել, ոչնչացնում են մշակաբույսերն ու ընտանի կենդանիներին, իսկ օդի աղտոտվածությունը շարունակաբար վատթարանում է: Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մահացու հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են խոլերան, մալարիան և դենգե տենդը, ինչը ծանր հետևանքներ է առաջացնում հղի կանանց և երեխաների շրջանում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ վնասը կարող է սկսվել ընդհուպ արգանդից՝ հանգեցնելով հղիության հետ կապված բարդությունների, վաղաժամ ծննդաբերության, նորածինների ցածր քաշի և մեռելածնության: Երեխաների համար հետևանքները կարող են հարատև լինել՝ տարիքի հետ ազդելով նրանց մարմնի և ուղեղի զարգացման վրա: «Կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքում հաճախ անտեսվում է հանգամանքը, որ երեխաների մարմինն ու միտքը եզակիորեն խոցելի են աղտոտվածության, մահացու հիվանդությունների և էքստրեմալ եղանակի ազդեցության նկատմամբ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին: «Այս բացթողումը հետագա վտանգներ է ծնում։ Կլիմայական ճգնաժամը խախտում է յուրաքանչյուր երեխայի առողջության և բարեկեցության հիմնարար իրավունքը: Մեր հավաքական պարտականությունն է՝ հասկանալ և երեխաներին դնել կլիմայական հրատապ գործողությունների կենտրոնում՝ սկսած COP28-ից: Սա այն պահն է, որ վերջապես կարող ենք երեխաներին ներառել կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարի օրակարգում»: Գործողության կոչը ընդգծում է յոթ հրատապ քայլեր՝ ուղղված այս աճող ռիսկերի դեմ պայքարին: Դրանք ներառում են ջերմոցային գազերի արտանետումների կայուն կրճատումը և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորումը, ինչպես նաև հղի կանանց, նորածինների և երեխաների կարիքները կլիմայի և աղետների հետ կապված քաղաքականության մեջ ներառումը: Գործակալությունները նաև կոչ են անում ավելի շատ հետազոտություններ անցկացնել՝ ավելի լավ հասկանալու կլիմայի փոփոխության ազդեցությունը մոր և մանկան առողջության վրա: «Մենք պետք է ճիշտ հարցադրումներ անենք՝ գտնելու կլիմայական հարցի լուծումներ, որոնք հաշվի են առնում կանանց և աղջիկների առողջապահական կարիքները», - նշել է Դիեն Քեյտան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալը: «Կլիմայի փոփոխության դեմ գլոբալ լուծումները պետք է աջակցեն, ոչ թե անտեսեն, գենդերային հավասարությունը»: Գործողության կոչը հրապարակվել է ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից՝ միջոցառման առցանց մեկնարկի ժամանակ, Հանուն մոր, նորածինների և մանկան առողջության գործընկերության (PMNCH) շահերի պաշտպանության ամփոփագրի հրապարակման հետ մեկտեղ: «Կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների ամենամեծ միջսերնդային անարդարությունն է: Կանանց, երեխաների և դեռահասների առողջության և իրավունքների պաշտպանության կարևորությունը կլիմայական ճգնաժամի պայմաններում անվիճելի է», -նշել է PMNCH-ի խորհրդի նախագահ և Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը: «Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ՝ կառավարություններից մինչև մասնավոր հատված և առողջապահության ոլորտի մասնագետներ, կարևոր դեր է խաղում առավել խոցելի հատվածին պաշտպանող քաղաքականության և գործողությունների առաջխաղացման գործում: Կանանց, երեխաների և դեռահասների առողջապահական կարիքները կլիմայի փոփոխության հետևանքների դեմ արձագանքների մեջ ներառելու հրատապությունը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև արդյունավետ ռազմավարություն՝ երկարաժամկետ օգուտներով դիմակայուն և առողջ հասարակություններ ունենալու համար»: COP28-ի հանդիպումների օրակարգում առաջին անգամ ընդգրկվել է Առողջության թեմայով օր՝ ընդգծելու մարդկանց առողջության և մոլորակի միջև խրթին կապերը:

24 հոկտեմբերի 2023
Հայաստանում գտնվող փախստական երեխաների երկու երրորդն արդեն դպրոց է ընդունվել. ջանքերը հիմա պետք է կենտրոնացնել կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելու վրա
ԺՆԵՎ/ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի 2023թ. – Ռազմական գործողությունների սրացումից մեկ ամիս անց, իրենց բնակավայրը բռնի լքած և Հայաստանում ապաստանած 21 000 փախստական երեխաների երկու երրորդն ընդգրկվել է դպրոցական համակարգում : ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նշել է, որ ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել դեռևս դպրոց չհաճախող երեխաների համար կրթությունը հասանելի դարձնելու վրա:
Հայաստանում ապաստանած երեխաները վերջին տարիներին որակյալ կրթություն ստանալու շարունակական հնարավորություն չեն ունեցել, ինչը էլ ավելի է կարևորում ներառական կրթական համակարգի ուղղությամբ աշխատանքները, որպեսզի բաց թողնված դասերը լրացնելու և անհատական կրթական կարիքները բավարարելու ուղղությամբ աջակցություն տրամադրվի:
«Դպրոցներն ավելին են, քան պարզապես ուսումնառության վայր, հատկապես տեղահանության և անորոշության պայմաններում: Կրթությունը շարունակելու հնարավորություն ունենալը փախստական երեխաներին որոշակիության զգացում և աջակցություն է տրամադրում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաղթահարեն իրենց հետ տեղի ունեցածը: Դպրոցները երեխաներին տրամադրում են նաև սնուցման, հոգեկան առողջության ծառայություններ, սոցիալականացման հնարավորություններ ու շատ ավելին՝ նպաստելով նրանց առողջությանն ու բարեկեցությանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
«Ներդրումների ընդլայնումը կարևոր է դպրոց չհաճախող փախստական երեխաների կրթության հասանելիության ինչպես նաև բոլոր երեխաների համար դպրոցների ներառականության ապահովման համար»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ օժանդակելու փախստական երեխաներին ստանալ իրենց անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիտարկում է ներկայիս կրթական կարիքներն ու բացերը, ներառյալ այն ոլորտները, որոնց ամրապնդման կամ ընդլայնման դեպքում կաջակցենք բոլոր փախստական երեխաների արդյունավետ ինտեգրմանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք համայնքների տրամադրել է իր գլոբալ կրթական փաթեթներից, այդ թվում՝ «դպրոցը տուփի մեջ» և վաղ ուսումնառության համար նախատեսված հավաքածուներ: Բացի այդ, գործընկերների հետ արդեն բաշխել ենք թվով 1000 դպրոցական պայուսակներ՝ գրենական պարագաներով համալրված: Ի լրումն, ընթացքի մեջ է լրացուցիչ 2000 դպրոցական պայուսակների գնումների գործընթացը՝ լրացուցիչ կարիքներին արձագանքելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պատրաստ է աջակցելու ուսումնական տարածքների ընդլայնմանը նոր աշակերտներ հյուրընկալող դպրոցներում և նախադպրոցական կենտրոններում:
Մինչ հիմա ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ, ինչպես նաև առողջապահական և սնուցման աջակցություն է տրամադրել մինչև 10,000 փախստական երեխաների և նրանց խնամակալներին: Գործընկերների հետ նաև տրամադրել ենք դեպքի վարման աջակցություն ավելի քան 1000 երեխաների և խնամակալների, իսկ ավելի քան 3000-ին՝ հոգեբանական առաջին օգնություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12.6 միլիոն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում կենսական նշանակության ծառայությունների, այդ թվում՝ կրթության, առողջապահության, երեխայի պաշտպանության, սնուցման, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
1 of 5
Մամուլի հաղորդագրություն
30 սեպտեմբերի 2023
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արձագանքում է հումանիտար ճգնաժամին՝ մինչ հազարավոր մարդիկ ապաստան են գտնում Հայաստանում
Երևան, Հայաստան - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակտիվացնում է իր ջանքերը՝ օգնելու այն մարդկանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստանի սահման: Ուրբաթ օրվա դրությամբ՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ավելի քան 100,000 մարդ է ապաստան գտել Հայաստանում։
Սահման ժամանողների այս թիվը վերջին օրերին կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է սահմանային անցակետերում երկարաձգված հերթերի։ Նրանց թվում կան տարեցներ և բազմաթիվ երեխաներ։ Սահման ժամանողները հաճախ հյուծված վիճակում են և անհապաղ շտապ օգնության կարիք ունեն՝ այդ թվում՝ տաք սնունդ և այլ պարենային օգնություն:
ՊՀԾ-ն արդեն իսկ երկու վրան է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Հայաստանի հարավարևելյան սահմանին: Հինգշաբթի օրվա դրությամբ՝ սահմանը հատած մարդկանց ավելի քան 2000 տաք սնունդ է բաժանվել։ ՊՀԾ-ն նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ևս 21,000 տաք սնունդ տրամադրել:
ՊՀԾ-ն նաև տրամադրում է պարենային փաթեթներ, որոնք պարունակում են սպիտակուցներով հարուստ սննդամթերք, հացահատիկ և ձեթ՝ 30,000 մարդու համար: Բացի այդ, ՊՀԾ-ն պատրաստ է տրամադրել սննդի քարտեր՝ ավելի քան 6000 անհատների աջակցելու նպատակով և համագործակցելով գործընկերների և հովանավորների հետ ավելի ընդլայնել աջակցությունը՝ ըստ կարիքների ավելի մեծացման:
«Մենք խորապես անհանգստացած ենք այս տեղահանումների հետևանքով խաղաղ բնակիչների կյանքի և կենսապահովման համար: Քանի որ իրավիճակը գնալով ավելի է վատթարանում, կարևոր է, որ տուժած մարդիկ շարունակեն ժամանակին և շարունակական կերպով օգտվել մարդասիրական աջակցությունից», - նշել է ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն:
1 of 5
Վերջին հրատարակությունները
1 / 11
Ռեսուրսներ
05 մարտի 2024
Ռեսուրսներ
07 փետրվարի 2024
Ռեսուրսներ
21 փետրվարի 2024
Ռեսուրսներ
06 փետրվարի 2024
Ռեսուրսներ
22 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
19 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
09 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
01 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
08 դեկտեմբերի 2023
Ռեսուրսներ
09 դեկտեմբերի 2023
1 / 11