Այս տարվա ընտանիքների միջազգային օրը կարեւորում է աշխատող ընտանիքների թվաքանակի հավասարակշռության անհրաժեշտությունը: Նպատակն է ամենուր աջակցել աշխատողներին ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել իրենց ընտանիքներին ` միևնույն ժամանակ նպաստելով իրենց հասարակությունների սոցիալ – տնտեսական զարգացմանը:
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները, իշխանության և միջազգային հանրության ներկայացուցիչներն այսօր քննարկեցին սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի և Մանկաբարձների միջազգային համադաշնության քլխավոր քարտուղար Ագնետա Ս. Բրիջեսի համատեղ ուղերձը:
2012 թ. ապրիլի 30-ին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրեցին Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի (ՀԺԱՀ) 2010 թ. հետազոտության հիմնական արդյունքները:
Ավելի քան 100 երիտասարդներ ավելին իմացան հանդուրժողականության և հոմոֆոբիայի մասին, զարգացրեցին իրենց գիտելիքները ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների մասին ընդհանրապես, և Հայաստանում մասնավորապես «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկման ժամանակ:
ՄԱԿ-ի աշխատակիցները, պետական պաշտոնյաները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Երկիր մոլորակի միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի բացմանը այսօր ՄԱԿ-ի գրասենյակում:
Երկրի օրվա կապակցությամբ նոր լիամետրաժ ֆիլմ է ցուցադրվել Երևանի «Էնվոյ» հոսթելում և աշխարհի ավելի քան 160 երկրներում: Այս աննախադեպ ֆիլմը, որ ամբողջացնում է երկիր մոլորակի տարբեր անկյուններում միևնույն օրն արված կադրեր, ստեղծվել է ՄԱԿ-ի և կինոգործիչների միջազգային հանրության կողմից:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման այսօր այցելեցին Արարատ քաղաք՝ ծանոթանալու թափոնների հավաքման եւ վերամշակման ԱՄՆ ՄԶԳ-ՄԱԶԾ համատեղ ծրագրի գործունեությանը:
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողների համար ՄԱԿ-ի արժեքների և Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի մասին գրականությունն ավելի մատչելի կլինի, քանի որ համալսարանում այսօր բացվեց ՄԱԿ-ի անկյուն:
Հայ երիտասարդներն այսօր իմացան ավելին ՄԱԿ-ում չինարենի օգտագործման և լեզվական բազմազանության մասին ՚ՄԱԿ-ում Չինարենի օրվան՚ նվիրված միջոցառման ժամանակ:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց գենդերային հավասարության խթանմանն ու Մայրության ազգային տոնին նվիրված ցուցահանդես:
Այսօր բացվեց Թռչունների օրվան և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը նպատակ ուներ բարձրացնել հանրային իրազեկվածությունը թռչունների և կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան մարտի 31-ին ժամը` 20:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն (ՀԱՄՀ) իրենց մանդատի ու առաքելությունների շրջանակներում մեծապես նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու ազգային մրցունակության ընդլայնմանը:
Այսօր Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ <<Անի Պլազա>> հյուրանոցում տեղի ունեցավ միջազգային համաժողով <<Գործընկերություն հանուն սոցիալական բնակարանների>> թեմայով:
© 1992-2011 ՄԱԿ-ը Հայաստանում:
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ
