Դեպոզիտարներ


ԵՊՀ ՄԱԿ-ի դեպոզիտար գրադարան


1995թ. դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Հրատարակությունների խորհուրդը հաստատեց Երեւանի պետական համալսարանի գրադարանը որպես ՄԱԿ-ի ավանդապահ գրադարան`նրան հնարավորություն ընձեռելով հաստատման օրից սկսած անվճար ստանալ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Եվրոպայի տնտեսական խորհրդի կարեւոր փաստաթղթեր ու հրատարակություններ` ռուսերեն ու անգլերեն լեզուներով:

Երեւանի պետական համալսարանը եւ նրա գրադարանը

հիմնադրվել են 1919թ.: Այն փոխանակման ծրագրեր ունի աշխարհի ավելի քան 79 համալսարանների հետ. Համալսարանի գրադարանն ունի ավելի քան 3 մլն միավոր գրքեր, պարբերականներ ու քարտեզներ: Այն ունի նաեւ մի քանի մասնագիտացված թանգարաններ: ՄԱԿ-ի նյութերը դիտվում են որպես հատուկ հավաքածու եւ առանձնացված են: Այն տեղեկատու աղբյուր է ծառայում ոչ միայն ուսանողների, այլեւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար: Ընթերցողների թիվը շարունակ աճում է: ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի տվյալներն են.

Գրադարան (ԱԳ-348)
Երեւանի Պետական Համալսարան
Ալեք Մանուկյան 1
Երեւան 375049, Հայաստան
Հեռ. (3741) 55 13 34

E-mail: anna@ysu.am
www.ysu.am


Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ)


(ՀԱԳ) ՄԱԿ-ի երկրորդ ավանդապահ գրադարանն է Հայաստանում: Որպես այդպիսին այն հաստատվել է 1997թ. փետրվարին եւ սկսել է գործել նույն տարվա սեպտեմբերից`ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության բաժնի նվիրած հավաքածուի հիման վրա: Երկար ժամանակ ՄԱԿ-ի հավաքածուն ամփոփված էր մամուլի ընթերցասրահում: Նույն ընթերցասրահում էր գտնվում նաեւ Համաշխարհային բանկի ավանդապահ ֆոնդը: Առ այսօր ՀԱԳ-ում հավաքվել են ՄԱԿ-ի շուրջ 3000 միավոր նյութեր`գրքեր, պարբերականներ, վիճակագրական նյութեր եւ տեղեկատուներ անգլերեն, ռուսերեն ու հայերեն լեզուներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԳ-ի ընթերցողների թիվն ավելին է, քան ՄԱԿ-ի տեղեկատվական գրադարանում, ՄԱԿ-ի ՄՀ-ը գումար տրամադրեց ՀԱԳ-ի ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի նոր ընթերցասրահի վերնորոգման համար: Այժմ ՀԱԳ-ն ունի նորաոճ եւ հարմարավետ ընթերցասրահ, որն ամփոփում է ՄԱԿ-ի գրականության ֆոնդը`արդեն որպես գրադարանի սպասարկման բաժնի առանձին միավոր: Ծրագրվում է նաեւ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանն օգտագործել ուսուցման, կլոր սեղանի քննարկումների եւ թեմատիկ ցուցահանդեսների համար:

Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) հիմնվել է 1919թ. եւ կոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով մինչեւ 1990թ. հուլիս ամիսը: Շուրջ 6150000 գրականությամբ, այն աշխարհի հայերեն գրքերի ամենամեծ գրադարանն է: Գրադարանը ձեռք է բերում հայերեն ու օտար լեզուներով հրատարակություններ գիտության բոլոր բնագավառների վերաբերյալ`շեշտը դնելով հումանիտար ուղղվածության վրա: 1925թ. սկսած գրադարանին վերապահվել է Հայաստանում լույս տեսնող յուրաքանչյուր հրատարակված միավորի ձեռք բերման իրավունք: ՀԱԳ-ը միաժամանակ գիտահետազոտական ու հանրային գրադարան է եւ հիմնականում ծառայում է գիտնականների, հետազորողների ու ուսանողների: Տեղակայված լինելով Երեւանի կենտրոնում, այն ունի շուրջ 400 աշխատող (որից 127-ը մասնագետ գրադարանավարներ են), որոնք յուրաքանչյուր տարի սպասարկում են շուրջ 40000 ընթերցողների եւ 740 միջգրադարանային աբոնենտների: Ընթերցողների կեսը ուսանողներ են: Ընթերցողների սպասարկումը բարելավելու նպատակով ստեղծված են 13 մասնագիտացված ընթերցասրահներ և այլ հարմարություններ: Գրադարանն ունի նաեւ պատճենահանման հնարավորություն, միկրոֆիլմերի ընթերցման եւ CD-ROM-ի հարմարանքներ:

Ավանդապահ գրադարանի տվյալներն են.

Գրադարան (ԱԳ-353)
Հայաստանի Ազգային Գրադարան
Տերյան 72
Երեւան 375009, Հայաստան

Հեռ. (37410) 584259;563770

Ֆաքս: (37410) 529711
 E-mail: info@nla.am
http://www.nla.am

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ