Home  >  Փաստեր ՄԱԿ-ի մասին  >  ՀՀ մասնակցությունը ՄԱԿ-ի պայմանագրերին

ՀՀ մասնակցությունը ՄԱԿ-ի պայմանագրերին

Պետության պատասխանատվությունը մարդու իրավունքների դաշտում

Մարդու իրավունքների իրականացման պաշտպանությունը, առաջադրումն ու ապահովումը պետությունների առաջնային պատասխանատվություններն են, այսինքն` պետությունների վրա անհատների իրավունքների պաշտպանության պատասխանատվություն են դնում: Մարդու շատ իրավունքներ պետություններն ապահովում են իրենց տարածքում գտնվող բոլոր մարդկանց համար, որոշ իրավունքներ էլ ապահովվում են մարդկանց որոշակի խմբերի համար:

Պայմանագրերի մեծ մասը ըստ էության գործադիր ուժ չունի : Որոշ երկրներում միջազգային պայմանագրերը գերակայություն ունեն ներպետական օրենսդրության նկատմամբ, շատ երկրներում էլ պայմանագրերին տրվում է սահմանադրության կարգավիճակ, իսկ մի շարք երկրներում տվյալ պայմանագրի միայն որոշ դրույթներ են արտացոլվում ներպետական օրենսդրության մեջ:

1992թ. անկախությունից հետո ստորագրելով և վավերացնելով մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային հիմնարար պայմանագրեր, դաշնագրեր և կոնվենցիաներ` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային այդ փաստաթղթերից բխող պարտավորությունների նկատմամբ հարգանքը: ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան □բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները□ (ՄԱԿ-ի Կանոնադրություն, հոդված 2, կետ 2): Համապատասխանաբար, ՀՀ Սահմանադրությունն արտահայտում է այս միտքը 6-րդ հոդվածում այսպես. □Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացնելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են□:

Միանալով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերին` Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ: Օրինակ, միանալով Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրին` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է պաշտպանել և ապահովել տեղաշարժի ազատությունը, օրենքի առջև հավասարությունը, արդար դատավարության իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի ու կրոնի ազատությունը, կարծիքի ու արտահայտման ազատությունը, խաղաղ հավաքների, միավորման, հասարակական գործերին ու ընտրություններին մասնակցության ազատությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Սա միանշանակ վկայում է, որ մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, այսինքն` մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն ու պաշտպանելը Հայաստանի Հանրապետության անմիջական պարտականությունն է:

Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի փաստաթղթերին միացման կամ փաստաթղթերի վավերացման տարեթվերը [pdf]

Մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերի աղյուսակը, ՀՀ մասնակցությունը դրանց [pdf]

Գոյություն ունեն նաև մարդու իրավունքների միջազգային ստանդարտների կենսագործումը վերահսկելու և մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննության առնելու մի շարք պայմանագրային և արտապայմանագրային մեխանիզմներ: Վերջիններով վերահսկվում են մարդու իրավունքների դաշտին վերաբերող հիմնական միջազգային պայմանագրերի կենսագործումը: Ստեղծված տարբեր կոմիտեները կազմված են անկախ փորձագետներից, որոնք գործում են անհատապես և ոչ որպես իրենց կառավարությունների ներկայացուցիչներ, թեև ընտրվում են անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից:
Պայմանագրերի կատարումը վերահսկող մարմինների հիմնական գործառույթներն են` մասնակից պետությունների ներկայացրած զեկույցների ուսումնասիրումը և մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննության առնելը:

Հայաստանի հանրապետության զեկույցները պայմանագրերի վերահսկման մարմիններին

Միջոցառումների օրացույց
ՄԱԿ-ի հիշարժան օրեր
Սեպտեմբերի16

Օզոնի շերտի պահպանման միջազգային օր

Սեպտեմբերի 21

Խաղաղության միջազգային օր

Հոկտեմբերի 5

Ուսուցիչների միջազգային օր

ՄԱԿ-ի հիշարժան օրեր
Follow UN Armenia on:
facebook_sm.jpg  twitter_sm.jpg  youtube_sm.jpg  rss_feed_sm.jpg 
Disclaimer
Առանցքային թեմաներ
ՄԱԿԶԱԾ 2010-2015
ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման Նպատակներ
Գլոբալ Հայաստան
ՄԱԿ-ի բարեփոխումներ
ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակազմ
ՄԱԿ-ի նորություններ
ՄԱԿ-ի Տեղեկատվական գրադարան
Վեբկայքը` Broncoway
Copyright @ 2008-2009 UN Armenia
Administered by UNDPI, Yerevan, Armenia
Վեբկայքի դիտումը միայն IE7 և MF3.0 և ավելի բարձր համարի թողարկումների դեպքում: